Շրջափակման մեջ մնացածների 90 տոկոսին գնդակահարել են, ո՞ւր է եղել մեր հետախուզությունը. Աղասյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք արցախյան բոլոր պատերազմների թոհուբոհի միջով անցած «Հայոց ազգային գվարդիայի» հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ ՄԽԻԹԱՐ ԱՂԱՍՅԱՆԻ հետ:

— 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցն է այսօր: Ըստ էության, երկու տարի անց կրկին բախվեցինք ադրբեջանական ագրեսիային եւ մեր անպատրաստվածությանը: Ի՞նչ կասեք սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը տեղի ունեցածի մասին:

— Իրոք, այսօր լրանում է երկրորդ տարին, ինչ Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Արցախ աշխարհի ուղղությամբ` հյուսից եւ հարավից, եւ սկսեց ճեղքումները 7 եւ 9 պաշտպանողական օղակից: Օրը չգիտեինք, բայց սպասելի էր այդ ամենը: Եվ այսօր էլ սցենարը նույնն է, նորից լայնամասշտաբ գործողություն տեղի ունեցավ Վարդենիսով եւ Ջերմուկով: Ուղղակի, եթե ճանապարհային քարտեզը նայում ես, հասկանալի է դառնում, թե ինչու Վարդենիսով եւ Ջերմուկով, մի քիչ անհասկանալի ու զարմանալի էր` ինչո՞ւ գործողություններ տեղի ունեցան Կապանում եւ Ներքին Հանդում: Ջերմուկը միանում է Քարվաճառի հետ կապող սարերին, նույնը` Վարդենիսը, բայց Ներքին Հանդում տեղի ունեցածը մի քիչ կասկածելի էր: Ընդհանուր առմամբ` սա լայնամասշտաբ պատերազմ էր: Եթե ծանր հրետանին աշխատում է, ավիացիան աշխատում է, ուրեմն` արդեն պատերազմ է, ոչ թե` սահմանային միջադեպ, ինչպես ասում են: Սահմանային միջադեպ կլիներ, եթե մի քանի հատ թուրք քեֆները լավ կրակեին, մեր վաշտի, գումարտակի կողմից էլ անմիջապես լռեցվեր: Մինչդեռ այս դեպքում ծանր տեխնիկա է աշխատել, բայց  ուշագրավ էր այն, որ  թրթուրավոր տեխնիկա ընդհանրապես չաշխատեց: Չունենք զրահամեքենաների խոցումներ: Ինչպես տանկն առանց զորքի չի կարող աշխատել, այնպես էլ զորքն առանց տեխնիկայի չի կարող աշատել: Հետեւապես, հանգում ենք այն եզրակացության, որ աշխատել են հատուկ ծառայությունների «Յաշմա» խմբերը, այսպես կոչված, «սպեցնազը», որոնք շրջանցել են մեր դիրքերը, անցել թիկունք եւ մեր տղաները հայտնվել են փակուղու մեջ, որոնց նկատմամբ կատարել են այդ վայրագությունները, ինչը տեսնում ենք դիակների վրա:

— Պարոն Աղասյան, ինչո՞ւ ժամկետային զինծառայողները մնացին մենակ: Ո՞ւր էին, օրինակ, ԵԿՄ-ականները, որոնք, որքանով տեղյակ ենք, արդեն մի քանի ամիս է դիրքերում էին:

— Երկրապահը պետական կառույց չէ եւ մեծ պարտավորություն չունի: Նրանք, ուղղակի, ջոկատների, վաշտերի, գումարտակների են բաժանված, որոնք գործում են կամավոր սկզունքներով, բայց ունեն արտոնություններ եւ իրրավունք` զենք կրելու: Դեռ Երկրապահը հասկանալի է, մոբիլիզացիա պետք է լիներ, որ  պատերազմի ընթացքում մի քանի ժամում հավաքագրվեին: Բայց չմոռանանք, որ Հայաստանում մեկ տարուց ավել է եռամսյա հավաքներ են ընթանում: Դրանք ի՞նչ արդյունավետություն են տվել, սահմանային երեք ճակատով հրետակոծություն է եղել, մարտեր են տեղի ունեցել, եռամսյա հավաքի մասնակիցները որտե՞ղ է եղել, որոնք կրակային դասընթացներ են անցել: Կամ նույն Կապանի պայմանագրայիննները որտե՞ղ էին: Ներքին Հանդում եղել է ընկերոջս որդին, ում հետ անձամբ կապի մեջ եմ եղել: Երկու ամվսա զինծառայողին ինժեներական աշխատանքների համար տարել էին առաջնագիծ` այնտեղ, որտեղ մեր դիրքերն է, մեր շրջանաձեւ պաշտպանողական օղակը: Ինչո՞ւ էին տարել  երկու ամսվա նորակոչիկին առաջնագիծ, երբ նա նոր-նոր պետք է դասընթացներ անցներ, վեց ամիսը լրանար, որ տեղեկություն ունենար զենք-զինամթերքից եւ հետո պատրաստ լինի բարձրանալ դիրքեր:

— Իսկ հետախուզություն-հակահետախուզությունն այստեղ անելիք չունե՞ր, որ զգուշացներ, թե ինչ է կատարվում, որպեսզի երկու ամսվա զինծառայողներին չտանեին առաջնագիծ:

— Մեր տղաները, ովքեր շրջափակման մեջ են մնացել, կարելի է ասել, 90 տոկոսին գնդակահարել են տեղում, հարց եմ տալիս` ո՞ւր է եղել մեր հետախուզությունը: Նույն գումարտակից, զորամասից ինչո՞ւ չեն եկել օգնության տղաներին: Մարտերն ընդամենը 7-8 ժամ է տեւել, չհաշված, որ աշխատել է ծանր հրետանին ու ավիացիան: Ինչպե՞ս կարող էր այդքան ժամում այդքան զոհ լինել: Սա սարսափելի պատերազմ է եղել: Սա առաջին հերթին զորամասի հրամանատարության խնդիրն է: Ո՞ւր են եղել նույն պայմանագրայինները, ո՞ւր են եղել ԵԿՄ-ականները, ո՞ւր է եղել մեր հետախուզությունը: Ասում են` սահմանային գոտում բոլոր տեսանկարահանող սարքերով ապահովված ենք: Այդ տեսանկարահանող սարքերն ինչո՞ւ չեն աշխատել: Ի վերջո, ինչո՞ւ են երկու ամսվա ժամկետային զինծառայողները մնացել մենակ: Եթե այս տեմպերով շարունակվեր, եւ ռուս-իրանական համատեղ ջանքերով հումանիտար հրադադար չհայտարարվեր, ժամերի ընթացքում, երեւի, Ջերմուկից Սիսիան գնացող ճանապարհը կփակվեր: Այս ամենից պետք է դասեր քաղել: Պարզապես, այս վտանգները նոր ենք զգում: Առաջ ամեն ինչ Արցախում է եղել, հեռու է եղել, ձայները չենք լսել, տեղեկությունները քիչ են եղել: Արցախն ամբողջ ծանրությունն իր վրա է վերցրել: Մեր մեծերն ասում էին`  Արցախը մեր դարպասն է, եւ ժամանակին մեր սահմաններից 600-700 կմ հեռավորության վրա էր այդ ամենը կատարվում, դրա համար էլ բնակչությունը չէր զգում այդ վտանգը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում