Հակառուսականությունը մթագնել է որոշ երկրների` անգամ սեփական պատմության արժեվորման ընթացքը. Սաֆարյան

Տեսանյութեր

Հայ պատմաբանների, բանասերների վերջին 200 տարվա աշխատություններում մշտապես ընդգծվել է այն թեզը, որ պետք է հակապանթուրքիստական մի ճակատ ձեւավորել: Ըստ ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՖԱՐՅԱՆԻ` այս թեզը դարձել է գրեթե մեր ազգային գաղափարախոսության իմպերատիվներից մեկը: Այդ հակապանթուրքիստական ճակատ ձեւավորելու գաղափարը պայմանավորված էր Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, ինչու ոչ, նաեւ Չինաստանի, Հունաստանի Կիպրոսի, Արաբական երկրների, պետականություն չունեցող քուրդ ժողովրդի եւ մի շարք այլ կոմպոնենտների գոյությամբ: Սակայն, հիմա պրոֆոսորի գնահատամամբ իրավիճակն այլ է:

«Արաբական երկրները սկզբունքորեն վերանայում են իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ: Երկու տարի առաջ ունեինք միանգամայն այլ իրավիճակ արաբական աշխարհի եւ Թուրքիայի հարաբերություններում, իսկ այսօր ունենք բոլորովին այլ իրավիճակ: Օբյեկտիվորեն ունենք Թուրքիայի միջազգային հարթակներում օրըստօրե ամրապնդվող դիրքեր: Երբ Եվրոպան ունի էներգակիրների խնդիր եւ ընդգծված հակառուսականություն, այս իրավիճակում մեր եղբայրները` իմ կողմից շատ սիրելի Հունաստանը, այսօր վախենում է դատապարտել Ադրբեջանի բացահայտ ագրեսիան Հայաստանի նկատմամբ, որովհետեւ գործող իշխանությունը Հունաստանում ակնկալիքներ ունի ձմռանը հավելյալ էներգակիրներ ստանալու Ադրբեջանից: Այսօր Հունաստանը, Չեռնոգորիան եւ Բուլղարիան, որոնք դիտարկվում էին որպես հակաթուրքական դաշինքի կողմնակիցներ, հանուն որոնց Ռուսաստանը համաշխարհային պատերազմների մեջ է մտել ժամանակին, այսօր անգամ չեն խոսում, որ Բուլղարիան պետականությունը ստացել է շնորհիվ Ռուսաստանի` ռուս-թուրքական 1870-ական թվականների պատերազմի: Հակառուսականությունը մթագնել է որոշ երկրների` անգամ սեփական պատմության արժևորման ընթացքը», - ընդգծեց Ա. Սաֆարյանը:

Անդրադառնալով հակապանթուրքիստական ճակատում Ռուսաստանի հնարավոր դերակատարությանը` ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչը հիշեցրեց, որ այսօր ՌԴ-ն, գտնվելով Արեւմուտքի հետ ծայրահեղ հակամարտության մեջ, պարզապես ստիպված է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փոխգործակցության ինչ-ինչ եզրեր գտնել:

«Պետք է ազնիվ լինենք եւ մեր հասարակությանը ճիշտ ներկայացնենք իրավիճակը, որովհետեւ Ռուսաստանն ինքն էլ շատ ազնիվ է ներկայացնում իր արտաքին քաղաքականությունը: Ուրիշ հարց է, որ հայաստանյան հասարակական, քաղաքական դիսկուրսում, կան մարդիկ, որոնք երբեմն չարդարացված գերսպասումներ ունեն Ռուսաստանից: Երբեմն համապատասխան խոստումներ են տալիս մեր հասարակությանը, հետո պահը գալիս է ու, բնականաբար, այդ խոստումները չեն կարող իրականանալ: Անձնապես որեւէ մեկի հետ խնդիր չունեմ, բայց հիշում եմ, որ բավական հարգարժան մարդիկ ժամանակին խոսում էին Կարսի, Մոսկվայի պայմանագրերը լուծարելու հնարավորության մասին, Սեւրի պայմանագրի մասին ու խոստումներ էին տալիս Ռուսաստանի անունից: Երբեմն ասում էի` զանգե՞լ եք Անգլիայի թագուհուն, հարցրե՞լ եք, թե ինչպիսի սահմաններով է Թուրքիային ճանաչում, ինչպիսին կլինի ՆԱՏՕ-ի դիրքորոշումն այս հարցում, որպեսզի նախօրոք հասկանանք եւ մեր երեխաներին չտանենք կոտորելու: Ինչո՞ւ պետք է ամեն մի անպատասխանատու հայտարարության համար պատասխան տան մեր հազարավոր, հարյուրավոր երիտասարդներն իրենց կյանքով», - ասաց պրոֆեսորը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում