Հայաստանը գրավել են 2018-ին՝ գունավոր հեղափոխության տեխնոլոգիայով. Հարությունյան

Տեսանյութեր

Ինչու այսօր չի հաջողվում իրականացնել այն, ինչ 1988-92 թթ.-երին, ըստ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, պայմանավորված է նրանով, որ այն ժամանակ ունեինք խիստ զարգացած հասարակություն եւ կապեր Սփյուռքի հետ, դրա համար էլ կարողացանք հաղթել Ադրբեջանին: Այս մասին նա հայտարարեց «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. նոր հնարավորություններ եւ/կամ նոր սպառնալիքներ եւ մարտահրավերներ» թեմայով «ուղեղային գրոհ»-ի ժամանակ: Այն կազմակերպել էին «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության ՀԿ-ն եւ Եվրասիական փորձագիտական ակումբը՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման ու «Հայ Ազգային ճակատ» կազմակերպության հետ համատեղ: 

«Երբ խոսում ենք հայաստանյան խնդիրների մասին, միշտ պետք է անդրադառնանք համահայկական խնդիրներին: 1988 թվականից մինչեւ այսօր Հայաստանում, այսպես ասած, գիտակրթական, ինտելեկտուալ, հոգեւոր մակարդակն իջել է ավելի քան 12 անգամ: Արցախյան առաջին պատերազմում կռվում էին Լեոնիդ Ազգալդյանը, Սեյրան Օհանյանը, որը չտեսնված կարեւոր դերակատարում ունեցավ՝ այդ տարիներին լինելով Արցախում, իսկ այսօր մենք զրկված ենք այդ հնարավորություններից: Եվ խնդիրը միայն չի վերաբերում գիտնականներին եւ գիտաշխատողներին: Մենք չունենք  ոչ միայն լավ գիտնականներ, այլ նաեւ լավ զոդողներ եւ այլ արհեստավորներ: Ես ներողություն եմ խնդրում գիտնականներից, պատիվ եմ ունեցել շփվել շատերի հետ՝ Նոբելյան մրցանակակիրների, ակադեմիկոսների, բայց մենք այսօր չունենք այն, ինչ ունեինք: Մեզ մոտ գնացել է ահավոր դեգրադացիա: Դեռեւս 8 տարի առաջ ասել էի, որ «Արաբական գարունից» հետո՝ Հայաստանում լինելու է գունավոր հեղափոխություն, որովհետեւ նույն աշխարհաքաղաքական նախագիծն է իրագործվում: Իսկ այսօր արդեն ունենք օկուպացված երկիր: Հայաստանն այսօր գրավյալ երկրների ցուցակում է, որովհետեւ այն գունավոր հեղափոխության տեխնոլոգիաների միջոցով գրավել են 2018 թվականից: «Իդեալական շպիոնին» համապատասխանող կերպարը բոլոր պունկտերով կատարում է իրեն հրամայված գործողությունները: Ւսկ թե ինչ է լինելու հետո, ցավոք, շատ քիչ են լավատեսական սցենարները: Այսօր, առանց չափազանցության, աշխարհում ընթանում է համաշխարհային պատերազմ, որը վարվում է հիբրիդային մեթոդներով: Այս ամենը կարող է վերջանալ համաշխարհային կատակլիզմով եւ ապոկալիպսիսի դրվագներով, ինչը ռեալ սցենար է: Եթե այդ սցենարը կյանքի կոչվի, ապա Եվրոպայի կեսի եւ Եվրասիայի եվրոպական մասի վրա կարող ենք խաչ քաշել 100 տարով», - ասաց Գ. Հարությունյանը:

Նշենք, որ «ուղեղային գրոհ»-ին ներկա էին քաղաքական, քաղաքագիտական, փորձագիտական շրջանակների հայտնի ներկայացուցիչներ, հասարակական եւ մշակութային գործիչներ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում