Չի բացառվում թշնամին մտնի Ջերմուկ ու հայտարարի, թե մինչեւ սահմանազատում-սահմանագծում չլինի տեղից չի շարժվի․Ինչ վտանգներ են առկախված այսօր, Իշխող խմբակցության պատգամավորը փակագծեր է բացում

Հանդիպում

<<Մեր Զինված ուժերը կարողանում են դիմակայել թշնամու հարձակումներին, հայկական կողմը երբեք չի դիմել հարձակման, բայց թշնամին ամեն ինչ անում է, որպեսզի աշխարհին ցույց տա, թե իրենք անմեղ գառներ են, ու Հայաստանն է նրանց ճնշում։ Էսօր թշնամին շատ է մխրչվել հայկական տարածքներում, պատճառաբելով, որ սահմանազատում-սահմանագծում չի եղել, վաղը չի բացառվում թշնամին մտնի Ջերմուկ ու հայտարարի, թե մինչեւ սահմանազատում-սահմանագծում չլինի տեղից չի շարժվի։ Բայց ուրախալին այն է, որ ՄԱԿ-ում մի շարք գերտերություններ ճանաչեցին իրենց որպես ագրեսոր, դրա համար իրենք սկսել են լարվել ու սահմաններում լարումներ նախաձեռնել։ Մենք պետք է պատրաստ լինենք, որ ամեն օր կարող է սկսեվել մեծ պատերազմ։ Մի մոռացեք, որ դրանք թուրք են, ովքեր կարողանում են կնոջ մարմինը մասնատել>>,-հարցին, ինչով կավարտվեն սահմանային լարումները, ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, ընդգծելով․

-Մեր միակ հույսը հայ զինվորն ու հայ մարդն է, էլ մենք ոչ մեկի վրա հույս չենք դնում։ Մենակ ԱՄՆ-ն է, որ այսօր ձեռք է մեկնել , մենք էլ պետք է սեղմեք այդ ձեռքը։ ԲԱյց, ասեմ, որ Ռուաստանից էլ պետք չի հրաժարվել, ուղղակի էսօր  իրանք մի քանի ճակատով կռվելու հնարավորություն չունեն, մենք էլ պետք է մեր գլխի ճարը տեսնենք, ուրիշ ելք չկա։ Հո ձեռքներս չենք պարզի, ասենք վերջ․․․

-Պարոն Մելքոնյանը, ընդդիմությունը․․․

-Մի րոպե ինչ ընդդիմություն, մենք ընդդիմություն ունե՞նք, դրանք այլ պետությունների գործակալներ են, ինձ մի խոսացրեք։ Պատերազմի մեջ ենք գտնվում, իսկ ընդդիմություն հրաժարական է պահանջում, չի ասում լավ եկեք կանգնենք զինվորի կողքին։ Ձեր ասած ընդդիմության ամբողջ նպատակը իշխանության հասնելն է։ Թող էդ ընդդիմությունը ասի, որ եթե գան իշխանության կարողանալու են կանխել պատերազմը, կարողանալու են զենք-զինամթերք հայթայթել։ Թո ասեն, որ մեր իշխանության գալով Հայաստանի առաջ ծառացած խնդիրները իսպառ բացակայում են, մենք էլ էդ ժամանակ կասենք դե մարդիկ բոլորի մասին են ասում։ Թող ապացուցեն, որ պատրաստ են հայրենիքը փրկեն, որ կարող են ՀԱՊԿ-ի զորքերը բերել ու սահմանին շարել, մենք էլ սուս-փուս կգնանք հանուն ժողովրդի։ 

-Պարոն Մելքոնյան, ի՞նչ գնահատական կտաք անկախության օրը Եռաբլուրում տեղի ունեցածին, չե՞ք դատապարտում ոստիկանների գործողությունները։

-Գիտեք Եռաբլուրը ոչ մեկի սեփականությունը, դա պետությանն է ու հայրենիքինը։ Տղաները զոհվել են պետության ու երկրի համար, ոչ ոք իրավունք չունի արգելել այնտեղ մտնել։

-Բայց ծնողները․․․

-Եփե ծնողը չի ուզում որեւէ մեկը գնա իր տղայի շիրիմին, ինքը կարա գնա ու թույլ չտա որեւէ մեկը մոտենա իր որդուն, տո թող խփի քարով գլուխը ջարդի, բայց էնտեղ տղաներ կան, որոնց ծնողները էդ կարծիքին չեն, ու էդ ծնողները շատ են, հազարավոր ծնողներ կան, որ չեն կիսում այդ ծնողների կարծիքները։ Էսքանըշ էս թեմայով։ 

Ես մի բան եմ ուզում ասել, թշնամին քնած չի, էսօր ռեալ վտանգ պետք է սպասել Սթոքից մինչեւ Կապան հատվածներում։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

https://iravunk.com/sim/?p=237216&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ