Զենք էլ ունենք, զինվորի կողքին կանգնող էլ ունենք, բայց ո՛չ հրաման կա, ո՛չ կամք. Շահե Աճեմյան

Տեսանյութեր

Տոնը սուգ դարձավ… Անկախության օրը Եռաբլուրում մեկը մյուսի հետեւից դեռ հուղարկավորում էին նորօրյա հերոսներին: Հենց պանթեոնում «Իրավունքը» հանդիպեց արցախյան երեք պատերազմների մասնակից, ազատամարտիկ ՇԱՀԵ ԱՃԵՄՅԱՆԻ հետ:

— Պարոն Աճեմյան, առաջին հարցս պիտի լիներ Անկախության օրվա առթիվ, բայց օր օրի մեծացող Եռաբլուրում ուրիշ հարց է հուզում՝ այսպես մինչեւ ե՞րբ, մինչեւ ո՞ւր…

— Մենք այս ազիզ օրով այսօր թաղումների ենք մասնակցում: Նոր երկու հոգի թաղեցին, մի հոգու դագաղ էլ հիմա բերեցին… Այս ամենը տեսնելով՝ մոռանում ես, որ տոն է, անկախություն է եւ այլն: Չգիտեմ ինչ ասեմ… Այն, որ երկիրը քաոսային վիճակում է, նորություն չէ: Արդեն չորս տարուց ավելի է ամեն օր քանդելու պրոցեսի մեջ ենք: Ամեն ինչ քանդեցին: Այսօր հասել ենք այնտեղ, որ մեր սուվերեն երկրից ներս է մտել թշնամին: Զոհեր ունենք, որոնց թիվը թաքցնում են, ախր ինչի՞ համար: Այս փոքր երկրում չի՛ կարելի: Անկեղծ ասեք՝ ինչքա՞ն զոհ ունենք, ովքե՞ր են, պահելը ո՞րն է: Մենք ուրիշ ճար չունենք, որպեսզի այս ամենն աստիճանաբար շտկենք, Նիկոլը պետք է հեռանա: Բայց արդեն երկու տարի է փողոցներում ենք, ցույցերի ենք ու չենք կարողանում հեռացնել նրան: Դժվար է ասել, թե վերջն ինչ է լինելու, ամեն դեպքում, բոլորս համոզված ենք՝ մինչեւ Նիկոլը չգնա, ոչինչ չենք կարողանալու վերականգնել:

— Անկախության օրը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը բարձրանա Եռաբլուր, ոստիկանները քաշքշեցին ու բերման ենթարկեցին զոհվածների ծնողներին: Ինչո՞ւ գնացին այս քայլին:

— Նիկոլը վախենում է, որ հանկարծ թղթակիցների մոտ զոհվածի մի ծնող մի բան ասի, խայտառակվի: Եռաբլուրում անգամ արգելել են նկարահանելը, ամեն ինչ արգելել են: Եռաբլուրում մեր ընկերներն ու երեխաներն են թաղված, Եռաբլուրն առաջին օրից մինչեւ հիմա մեր աչքի առաջ է ընդլայնվել:  Իսկ Նիկոլ Փաշինյանը սուլթան Աբդուլ Համիդի պես գալիս է Եռաբլուր հազարավոր ոստիկաններով: Եռաբլուրում այդպես վարվելու տեղը չէ: Իսկ ընդհանրապես 44-օրյա պատերազմի ժամանակ կամ հիմա որեւէ մի ՔՊ-ական կամ անձամբ Նիկոլ Փաշինյանը եղե՞լ է որեւէ մի զինվորի թաղմանը: Հիշում եմ՝ ժամանակին, երբ լինում էին զոհեր, նույնիսկ երկրի նախագահ Սերժ Սարգսյանն էր մասնակցում հուղարկավորությանը: Մի օր չտեսա, որ Նիկոլ Փաշինյանը մի զինվորի թաղման մասնակցի: Առաջ մետրո էր մտնում, հեծանիվ էր քշում, ամեն ինչ վերջացավ: Այս մարդն իր սատանայական առաքելությունն է կատարում՝ երկիրը, բանակը, Երկրապահը քանդեց: Ասում են՝ զենք չունենք, ինչպե՞ս չունենք, ինքս լավ գիտեմ, թե ինչքան զենք ունենք մեր արսենալում:

— Հիմա էլ առաջ են տանում այն թեզը, թե գումարի խնդիր չկա, բայց մեզ զենք չեն վաճառում…

— Այնպիսի հզոր զենքեր ունենք, որ ուրիշները կերազեն: Բայց դրանք ոչ էլ օգտագործեցին:  Զենք էլ ունենք, զինվորի կողքին կանգնող էլ ունենք, բայց ո՛չ հրաման կա, ո՛չ կամք այդ ամենն իրագործելու: Բոլոր հին կռված տղերքն ասում են՝ վախենում են մեզ զենք տան, որովհետեւ գիտեն, թե այդ զենքի խողովակը որ ուղղությամբ է գնալու….

— Ի դեպ, թշնամու հարձակումն այս անգամ, որ հաստատ սպասելի էր, ինչո՞ւ ժամկետային զինվորներն էլի մնացին մենակ: Ո՞ւր էին սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը կամավորները, ԵԿՄ-ականները:

— Տեղյակ չեմ, կտրված ենք ամեն ինչից: Պաշտպանության նախարարությունը ֆեյսբուքյան էջ ունի, որտեղ ոչ մի ճիշտ տեղեկություն չեն տալիս: Լավ է` թուրքերեն գիտեմ, թուրքական ալիքներից ավելի մանրամասններ եմ պարզում, քան` հայկական լուրերից:

— Ստեղծված իրավիճակի ելքը շատերը կապում են ՀՀ առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների, երկու կաթողիկոսների ու Արցախի երկու նախկին նախագահների հանդիպման հետ, ինչի մասին արդեն մի քանի օր է մամուլում շրջանառվում է: Ի՞նչ եք Դուք ակնկալում այս ձեւաչափից:

— Ակնկալիքս մեծ է, բայց մինչեւ մեր ժողովուրդը չգիտակցի եւ իր մասնակցությունը չբերի այս ամենին, ոչինչ չի փոխվի: Ողջունելի է, որ բոլորը իրար միանան ու կոչ անեն հրապարակ իջնել: Երկու ձեռքով կողմ եմ, որ նրանք ժողովրդին առաջնորդեն, բայց էլի եմ ասում՝ եթե ժողովուրդը տեղից չի շարժվում, ի՞նչ անեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում