«Ես ինձ առանց նկարչության չեմ պատկերացնում». Ա­ՐԱՄ Ի­ՍԱ­ԲԵ­ԿՅԱ­Ն

Մշակութային

ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր, Երեւանի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր ԱՐԱՄ ԻՍԱԲԵԿՅԱՆԸ սեպտեմբերի 26-ին կդառնա 70 տարեկան: Այս առիթով «Իրավունքը» զրուցել է նրա հետ:

— Պարոն Իսաբեկյան, սիրո՞ւմ եք Ձեր ծննդյան օրը:

— Առանձնապես սիրելու բան չկա, բայց որ գալիս է ծննդյանդ օրը, պետք է համակերպվես:

— Օրեր անց կդառնաք 70 տարեկան: Ձեր ապրած տարիների ամենամեծ ձեռքբերումը ո՞րն է:

— Ձեռքբերումներս շատ են: Առաջին հերթին՝ երեխաներս, թոռներս են: Հետո՝ իմ այն գործունեությունն է, ինչ որ ունեցել եմ մեր գեղարվեստի ակադեմիան ստեղծելով, այդ տարիների իմ աշխատանքը եւ, իհարկե, իմ արվեստը, որը միշտ զարգացման մեջ է:

— Ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու հետ մեկտեղ դասախոսում եք: Ձեր ուսանողների հետ շփումը լինում է պաշտոնակա՞ն, թե՞ ընկերական:

— Շատ ընկերական եմ: Մեր ակադեմիայի սիստեմն այնպիսին է, որտեղ ես ստեղծագործական արվեստանոցի ղեկավարն եմ՝ երկրորդ, երրորդ, չորրորդ կուրսերի եւ մագիստրատուրայի ուսանողներ ունեմ: Նրանք քիչ չեն, եւ նրանց ես համարում եմ իմ կրտսեր կոլեգաները: Այդպիսին են մեր շփումները:

— ՀՀ նկարիչների տանը` Արա Սարգսյան ցուցասրահում, երեկ Ձեր 70-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել կմանրամասնե՞ք:

— Այո, ցուցահանդես էր, որովհետեւ ավելի լավ նշելու ամյակի տեղ չեմ գտել: Հոբելյանական տարեթվերին միշտ աշխատել եմ ցուցահանդես անել: Միայն 60-ամյակին չի ստացվել: Իսկ ցուցահանդեսը ընդհանրապես պետք է հասունանա, որ անես: Հիմա կարծում եմ՝ հասունացել է:

— Նկարչին ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար:

— Առաջին հերթին` ազատություն իր աշխատանքի մեջ եւ գնահատողներ:

— Հայաստանում գնահատվո՞ւմ է նկարիչը:

— Մեր երկրում էլ կան մարդիկ, որոնք որ արվեստ են սիրում, եւ նրանց կարծիքն ինձ համար կարեւոր է: Նրանք քիչ են, բայց կան:

— Պատմեք Ձեր թոռնիկներից: Դուք ինչպիսի՞ պապիկ եք:

— Ունեմ երկու թոռնիկ, որոնք բնակվում են Ֆրանսիայում: Թե ինչպիսի պապիկ եմ, նրանց պետք է հարցնեք: Նրանց շատ եմ սիրում եւ կարոտում, որովհետեւ իրենք այստեղ չեն եւ տարվա մեջ երկու անգամ եմ տեսնում նրանց: Ամբողջ օգոստոս ամիսը այստեղ էին, եւ դա իմ համար ամենաերջանիկ ժամանակներն էին:

— Նրանք Ձեր արվեստանոցում եղե՞լ են:

— Քանի որ ես հիմա Աշտարակում եմ ապրում, եւ արվեստանոցս էլ այստեղ է, իսկ իրենք մի ամիս այստեղ էին, գրեթե ամեն օր օրվա մի մասն անցկացնում էին իմ արվեստանոցում:

— Իրենց մոտ սեր նկարչության հանդեպ կա՞:

— Իհարկե, շատ լավ երեխաներ են: Ոչ միայն նկարչությամբ են զբաղվում, այլ նաեւ՝ երաժշտությունով, սպորտով, որի համար ես շատ գոհ եմ եւ շնորհակալ իմ աղջկանից, որը նրանց մայրն է:

— Դուք շարունակել եք Ձեր տաղանդավոր ծնողների ուղին: Ձեր աղջիկը եւ տղան շարունակե՞լ են Ձեր ուղին:

— Աղջիկս ավարտել է Գեղարվեստի ակադեմիան, որից հետո շարունակել է իր ուսումը Փարիզում, որտեղ էլ ծանոթացել է իր ապագա ամուսնու հետ: Ապրում են Ֆրանսիայում: Հիմա նա այնտեղ աշխատում է իր մասնագիտությամբ եւ նաեւ գրքերի շարք ունի «Փիսիկ» անունով, որը շատ մեծ ճանաչում ունի Հայաստանում եւ արտասահմանում: Տղաս ավարտել է Գեղարվեստի ակադեմիայի դիզայնի ֆակուլտետը: Ամուսնացած է:

— Նկարչության նկատմամբ ունի՞ տաղանդ:

— Ես գտնում եմ, որ ինքն ուներ այդ տաղանդը, բայց քանի որ չօգտագործեց, կորավ:

—  Երբ ընտրեցիք արվեստի ուղին, Ձեր մայրիկին, թե՞ հայրիկին հետեւեցիք արվեստի աշխարհը մուտք գործելիս:

— Ծնվել եմ մի ընտանիքում, որտեղ հայրս էլ, մայրս էլ նկարիչներ էին: Վաղ եմ կորցրել մորս՝ 12 տարեկանում: Եվ հետագա կյանքս, շփումներս ավելի շատ հորս հետ են եղել: Ես կարող էի ուրիշ ուղղությամբ գնալ, բայց պարզվեց, որ շատ եմ սիրում նկարչությունը, եւ այն, ինչը կապված է արվեստի հետ, ինձ շատ հոգեհարազատ է: Բայց արվեստի ուղին ընտրելիս ազդեցություն չեմ ունեցել ո՛չ հորիցս, ո՛չ մորիցս:

— Եթե չընտրեիք նկարչի ուղին, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:

— Երբ երիտասարդ էի, սիրում էի կինոռեժիսորի աշխատանքը: Հնագիտությունն էլ էի շատ սիրում: Ինձ շատ հրապուրում էր այդ մասնագիտությունը՝ պատմություններ, պեղումներ, հայտնագործություններ: Բայց, փառք Աստծո, ընտրել եմ այն, ինչ ընտրել եմ, որովհետեւ ես ինձ առանց արվեստի, առանց նկարչության չեմ պատկերացնում:

— Կա՞ն սխալներ, որոնց համար զղջում եք:

-Դրանք ճակատագրական սխալներ չեն եղել, բայց եղել են: Հիմա էլ կան... Միշտ մարդկային էության մեջ կա սխալներ գործելը: Սխալներ չեն գործում նրանք, ովքեր ընդհանրապես ոչ մի բան չեն անում: Ուղղակի աշխատում եմ չկրկնել գործածս սխալները:

— Հավատո՞ւմ եք նախանշաններին:

— Չեմ հավատում, բայց ակամա ինչ-որ բաների վրա ուշադրություն դարձնում եմ :

— Նկարելիս Ձեր ներշնչանքի աղբյուրը ո՞րն է:

— Ինձ համար նկարչությունը պահով չէ: Նկարչությունն իմ ամեն օրվա աշխատանքն է, եւ ներշնչանքս մի անգամվա չէ: Դա հարատեւ աշխատանքային պրոցես է, որը (լավ իմաստով) ինձ մոտ արդեն սովորություն է դարձել: Անգամ պահեր են լինում, որ պարզապես չեմ աշխատում: Եվ հետո, երբ նորից անցնում եմ գործի, հասկանում եմ, որ սա ամենակարեւոր բանն է իմ կյանքում: Եվ այն աշխատանքն է, որն ինձ շատ-շատ վատ բաներից փրկում է:

— Եվ վերջում, ի՞նչ չիրականացված երազանք ունեք, որին դեռ սպասում եք…

— Իմ երազանքը մեր երկրի հետ է կապված: Որովհետեւ մեր երկրի, մեր պետականության լավ լինելու հետ շատ խնդիրներ ունեինք ու հիմա էլ ավելի շատ ունենք: Կուզենամ, որ Հայաստանը լինի մի երկիր, որտեղ որ երազեն ապրել ոչ միայն հայերը, այլ նաեւ՝ բոլորը...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում