Ինչու է Նիկոլի համար գերխնդիր դարձել ծնողներին քաշքշելով՝ հասնել որդիների շիրիմներին

Ներքաղաքական

Յուրաքանչյուր հայ մարդ գիտի, որ կան երեւույթներ, որոնք գրված չեն օրենքում, որոնք չեն պրոպագնդվուն զանազան կեղծամիտ իրավապաշտպան կառույցների կողմից, բայց դրանք պահում են սրբորեն, վերաբերվում՝ սրբության պես: Եռաբլուրը մեզ համար սրբություն է, այստեղ այցելող յուրաքանչյուր անձ հայտնվում է կյանքի մտքերի խաչմերուկում, փորձում է հասկանալ՝ կյա՞նքն է իմաստավորված, թե՞ մահը: Դժվար հարցեր են առաջանում, որոնք զերծ են վիրտուալ լինելուց: Խելամիտ մարդու համար Եռաբլուրը տեղով կյանքի անգին դաս է:

Եռաբլուրի անդորրը խախտվեց դեռեւս 2020 թվականին, երբ Փաշինյանը որոշեց իրեն սիրող ու փրկիչ համարողների բանակով գնալ Եռաբլուր, որտեղ սպասում էր ընդդիմությունը: Հայտնի այս պատմության մեջ առաջին անգամ արձանագրվեց, որ երկրի թիվ մեկ ղեկավարը, վախենալով իր կյանքի համար՝ բրոնապատ պայուսակներով իրեն պաշտպանող թիկնազորով էր շրջում: Պատկերացնո՞ւմ եք Փաշինյան Նիկոլը վախենում էր մեռնելուց, մինչդեռ իր պատճառով Եռաբլուրը չափերով եռապատկվել էր: Այս դրվագները հեշտ են մոռացվում, որովհետեւ չունեցան համապատասխան հետեւանքներ. Փաշինյանը եկավ, ծնկեց, խոնհարվեց, համբուրեց, լացակումած դեմք ընդունեց ու բոլորի սիրտը շահեց: Հայրենիքի համար մեռնելու ցանկություն հայտնած Փաշինյանն այս շոուները անում էր իրեն պաշտողների հետ: Օրինակ, զոհված զինծառայողներից մեկի մայրն ասում էր, թե ի՜նչ լավ է, որ իր զավակին կորցնելուց հետո՝ չի կորցրել Փաշինյանին: Ու այս խոսքերից հետո ոչինչ խոսել չի ստացվում...

Այսօր Եռաբլուրում տեղի ունեցածը պարզապես անպատկերացնելի էր: Հավանաբար սա կատարվում էր այն պատճառով, որ Աննա Հակոբյանը մեզ ասում էր, թե զոհված զինծառայողների ծնողները սովորական մարդիկ են, ինչո՞ւ եք նրանց սեւ զգեստներով պատկերացնում, իսկ ամուսինն էլ հայտարարում էր. «Եթե ձեր զավակը զոհվել է, մի վհատվեք, դուք նորը կունենաք»:

Այս ամենից հետո շարունակ ուզում ես հարց տալ՝ Փաշինյան Նիկոլ, հնարավոր չէ՞ վիճակը չբարդացնելու համար Եռաբլուր չգնաք, թե՞ գերխնդիրն այսօր էլ թուրքին խայտառակ այդ տեսարանով ուրախացնելն էր...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին