Գայանե Զարգարյանի հետքերով սպեցնազին ապօրինաբար գործուղել էր մարդ ծեծող, քրեականի պետը, ում հովանավորչությունը ՔԿ-ի կողմից քաղաքական է, իսկ Ոստիկանությունում նա առերեւույթ պաշտոնական հովանավորչություն ունի

Հանդիպում
 «Լրագրողի նկատմամբ տեղի ունեցած ոստիկանական գործողություններին կարող եմ տալ ընդհանրական գնահատական փաստելով, որ սա հունիսի 3-ի եղած գործողությունների շարունակությունն է. որովհետեւ կոնկրետ անձը` քրեականի պետ Սերգեյ Մամիկոնյանցը, որի վերաբերյալ ես հաղորդում եմ տվել խոշտանգումների հետ կապված, եւ որի վերաբերյալ քր. գործը գտնվում է ՀԿԳ քննիչ Սարգսյան Յուրայի վարույթում, ուսադիրի տակ տեղավորված արտոնյալ է: Եվ միայն այն, որ տվյալ անձը չի կանչվել քննիչի մոտ եւ չի էլ հարցաքննվել, էլ չեմ ասում, որ նրան պետք է վաղուց մեղադրանք առաջադրված լիներ, եւ նրա նկատմամբ վաղուց պետք է ընտրված լիներ խափանման միջոց կալանավորումը: Որովհետեւ հոդվածը դասվում է ծանր հանցանքների շարքին, բայց արի ու տես, որ տվյալ անձը իշխանության կողմից թողնվել է ազատության մեջ, որպեսզի շարունակի լռեցնել ընդդիմադիրներին: Սա է ողջ իրավապահ համակարգի մոտեցումը: Այսինքն այստեղ չեն ղեկավարվում ոստիկանի լավ կամ վատ աշխատանքով. այստեղ ղեկավարվում են այն սկզբունքով, որ ոստիկանը ցանկացած գնով` այս դեպքում հանցագործություն կատարելով, ծառայի գործող իշխանության շահերին: Սա է խնդիրը: Կենտրոնի ոստիկանության բաժնում Սերգեյ Մամիկոնյանցը ծեծել է իմ պաշտպանյալին, հարվածներ հասցրել, դրանից հետո անձամբ ինքը սպառնացել է բժիշկներին, որպեսզի ծեծված անձը հիվանդանոցում չմնա` վերցրել տարել է ՔԿՀ, որը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել: Դրա համար էլ, այդ անձը շարունակում է իր հանցավոր գործունեությունը, որովհետեւ պատասխանատվության չի ենթարկվել, նրան թողել են նույն պաշտոնին, էն մյուս բերետավորին էլ՝ Հրանտ Գոռի Խաչատրյանին, ով սուտ ցուցմունք էր տվել, առաջ են քաշել: Ու սա էլի է շարունակվելու. ուստի մենք պետք է կարողանանք ազատվել ուսադիրավոր հանցագործներից»,-անդրադառնալով գիշերվա 23:30-ին մեր գործընկեր, Newsmedia.am էլ. օրաթերթի հիմնադիր-ղեկավար Գայանե Զարգարյանի հետ կատարված դատապարտելի միջադեպի թնջուկին, նրա հարազատների տուն սպեցնազ ուղարկելու Երեւանի քրեականի պետի գործողություններին, ասաց հայտնի փաստաբան Արսեն Մկրտչյանը : Անդրադառնալով կոնկրետ դեպքին, երբ «Հանրային ձայն» կուսակցության փոխնախագահ, ոմն ըմբշամարտիկի կողմից իրականացված էր բռնություն մեր գործընկերոջ, հետաքննող լրագրող Գայանե Զարգարյանի նկատմամբ՝պատճառելով նրան մարմնական վնասվածք փաստաբանը նկատում է.
-Տեսեք, այստեղ կարեւորը այն է, որ հստակ խոչընդոտվել է լրագրողական գործունեությունը, եւ որ կոնկրետ լրագրողի հանդեպ հանցագործ ոտնձգություն է տեղի ունեցել: Այստեղ շատ կարեւոր է, որ անձը իր մասնագիտական գործունեությունն է իրականացրել, երկրորդ անձի առողջության եւ կյանքի նկատմամբ ոտնձգություն է կատարվել մասնագիտական գործունեության հետ կապված: Հատկապես ՔՊ-ն է կրում սրա պատասխանատվությունը` անկախ նրանից, թե լրագրողի նկատմամբ ոտնձգությունը որ կուսակցության կամ անհատի կողմից են ձեռնարկվել: Քաղաքական մեծամասնությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի անկախ նրանից, թե լրագրողի հայտնած տեղեկատվությունը իրենց քիմիքին հաճելի է, թե ոչ: Լրագրողը պետք է պաշտպանված լինի:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Մամիկոնյանցը գիշերվա 23: 30-ին լրագրողի հարազատների տուն սպեցնազ ուղարկելը չհամաձայնեցներ օրինակ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ, պարոն Մկրտչյանը արձանագրեց.
-Կարծում եմ Քրեականի պետ Մամիկոնյանցի դեպքում հնարավոր է, որովհետեւ վերջինս արտոնյալ հնարավորություններ ունի այդ բաժնում եւ ճանաչելով ոստիկանապետին կարծում եմ, որ նրա առաջին քայլը, որ պետք է լիներ, դա Մամիկոնյանցից ազատվելն է: Տվյալ պարագայում ես ենթադրում եմ, որ այստեղ ավելի շատ գործ ունենք Քրեականի պետի ինքնագործունեության հետ:
Թե ո՞վ է Մամիկոնյանցի հովանավորը, փաստաբանը նկատում է.
-Կարող եմ միայն ենթադրել, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա կամ պաշտոնյաններ, ըստ հավանականության, որովհետեւ այն միջադեպը, որի մասին խոսեցի. արդեն իսկ առիթ է տալիս ենթադրելու, որ նա պետք է հեռացված լիներ համակարգից: Եվ այն, որ Քյարամյանի հիմնարկում նա չունի մեղադրյալի կարգավիճակ, մինչ օրս խոսում է նրա մասին, որ նա ունի հովանավորներ: Քննչական կոմիտեի կողմից նրա հովանավորությունը քաղաքական է, իսկ Ոստիկանությունում նա առերեւույթ պաշտոնական հովանավորչություն ունի: Որովհետեև նման հանցագործին պետք էր ուղղակի դատել խոշտանգումով: Մամիկոնյանցը այսօր դիտավորյալ, շարունակական, գործող վարչապետին հաճոյանալու, աչքի ընկնելու համար կատարում է հանագործություններ, այլ ոչ թե ծառայողական պարտականություններ, որպեսզի առաջխաղաղացում ունենա իր ծառայության մեջ: Ես ենթադրում եմ, որ նա անմիջական պետի հետ ունի մրցակցություն եւ ցանկություն ունի զբաղեցնելու նրա տեղը:
 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում