Մեր ռազմաքաղաքական դաշնակիցը եղել է, կա եւ կարող է լինել միայն Ռուսաստանը. Գյուլնարա Ալեքսանյան

Տեսանյութեր

Ի աջակցություն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ակցիայի, որը կազմակերպել էին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը եւ «Հականացիստական ճակատը» Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց, մասնակցեցին նաեւ մի շարք մշակութային, կրթական, հասարակական գործիչներ:

Ակցիայի ժամանակ վաստակաշատ մանկավարժ ԳՅՈՒԼՆԱՐԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ ասաց, որ մեր գոյության եւ առաջընթացի երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է:

«Այսօր ունենք բարեհամբույր հարեւաններ հյուսիսում եւ հարավում, բայց մեր ռազմաքաղաքական դաշնակիցը եղել է, կա եւ կարող է լինել միայն Ռուսաստանի Դաշնությունը ու նրա փառավոր ղեկավար Վլադիմիր Պուտինը: Չգիտեմ, ովքեր եւ ինչ պայմաններում են վայրահաչում այդ մարդու ղեկավարման կապակցությամբ, բայց ուզում եմ ասել, որ ինքս անսահման հարգանք եմ տածում մի մարդու նկատմամբ, ով իր երկրի դռներն ու դարպասները, իր կրթական համակարգը փակ պահեց ամենայն այլասերվածների դեմ, Ստամբուլյան եւ Լանզարոտեի կոնվենցիաների դեմ: Մինչդեռ մեր 79 այլասերված, ծախու պատգամավորները մատի մի հարվածով վավերացրին Լանզարոտեի կոնվենցիան», - ասաց մանկավարժը:

Գյուլնարա Ալեքսանյանի կարծիքով` մենք գոնե հիմա պետք է փորձենք ստեղծված աղետից դուրս գալ համազգային ուժերով. «Ընկերնե՛ր, եղբայրնե՛ր, քույրե՛ր, հարազատնե՛ր, ոտքի՛ կանգնեք: Ես համաձայն չեմ, որ աղետի եզրին ենք, մենք վաղուց աղետի մեջ ենք: Բայց երբ հայը միավորվել է, կռվել է, հաղթել է»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում