Պատուհաս վարչապետի միակ նպատակն է Հայաստանը թողնել առանց հայերի. Գայանե Ներսիսյան

Տեսանյութեր

Ի աջակցություն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ակցիայի, որը կազմակերպել էին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը եւ «Հականացիստական ճակատը» Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց, մասնակցեցին նաեւ մի շարք մշակութային գործիչներ:

ՀՀ վաստակավոր արտիստ ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ ակցիայի ժամանակ իր խոսքում հիշեցրեց մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի հայտնի խոսքը. «Օրհնվի՛ էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը հայոց լիս աշխարհը մտավ»: Նրա գնահատմամբ՝ սա անհերքելի փաստ է, եւ պետք է հիշենք, որ բոլոր ծանր ժամանակներում ռուսն է մեր կողքին կանգնած եղել, նաեւ ռուս զինվորի արյուն է թափվել հայկական հողի վրա:

«Ցավոք, այսօրվա բռնապետ իշխանությունն անընդհատ խորամանկելով եւ խաբեության ճանապարհով փորձում է մեր ժողովրդին տանել դեպի կործանում: Այս պատուհաս վարչապետի միակ նպատակն է Հայաստանը թողնել առանց հայերի, ինչը ցույց են տալիս նրա բոլոր գործողությունները: Ուզում են Հայաստանը դարձնել ինչ-որ մի տարածք՝ Թուրքիայի իշխանության ներքո, բայց մենք չպետք է թույլ տանք եւ պետք է հասնենք հաղթանակի՝ մեր դարավոր դաշնակցի օգնությամբ», - ասաց Գայանե Ներսիսյանը:

ՀՀ վաստակավոր արտիստը հիշեցրեց, որ տարիներ շարունակ Ամասիայից մինչեւ Մեղրի կանգնած են եղել ռուս սահմանապահները եւ հիմա նաեւ ռուս խաղաղապահներն են կանգնած Արցախում ու պաշտպանում են մեզ:

«Շատ անհարմար է, որ մեր ժողովրդի որոշակի մասը չի կարողանում հասկանալ այս ամենը եւ տրվում է այն սադրանքներին, որոնք շատ վարպետորեն կազմակերպում է այս իշխանությունը: Մինչդեռ մեր ժողովրդի բոլոր խավերը պետք է հասկանան, որ առանց ռուս ժողովրդի՝ ճանապարհ չունենք անցնելու: Մենք պետք է մեր գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնենք եւ երբեք չմոռանանք այն, ինչ մեզ համար ռուս ժողովուրդն արել է: Փառք ու պատիվ Ռուսաստանին, եւ թող արագ վերջանա ռուս-ուկրաինական կոնֆլիկտը: Իսկ մենք միշտ կլինենք Ռուսաստանի հետ, որովհետեւ սա է մեր փրկության ճանապարհը», - եզրափակելով խոսքն՝ ասաց Գ. Ներսիսյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում