Հայե՜ր, միացե՛ք, Հայրենիք ենք կորցնում, ազգն է ոչնչանում. Մադլեն Ասրյան

Տեսանյութեր

Ի աջակցություն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ակցիայի, որը կազմակերպել էին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը եւ «Հականացիստական ճակատը» Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց, մասնակցեցին նաեւ մի շարք մշակութային գործիչներ:

Ակցիայի ժամանակ ելույթով հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆԸ եւ շեշտեց, որ Ռուսաստանի դեմ այս օրերին խոսում են սորոսականները, աղանդավորները, համասեռամոլները, որոնք գրանտակերներ ու ձրիակերներ են: Ըստ նրա, նմանները Հայրենիք ու ազգ չեն ճանաչում, միայն սպասում են, որ ԱՄՆ-ից գումարներ ստանան ու «լափեն»:

«Մենք չենք կարող դեմ լինել ռուսական զորքին: Մեր տանից երեւում է Մասիսի ստորոտը, որտեղ թուրքական ռազմաբազաներ են տեղակայված: Դրանցից այսօր մեզ պաշտպանում է միայն ռուսական սահմանապահ զորքը: Մի պահ մտածեք, թե ինչ կլինի մեր վիճակը, եթե ռուսական զորքը չլինի: Հետեւապես, հորդորում եմ հակառուսական տրամադրություններ հրահրելով՝ մեր սարսափելի վիճակն էլ ավելի չվատացնել: Ռուսական զորքը պե՛տք է լինի Հայաստանում եւ պաշտպանի մեզ՝ հայ ժողովրդին: Իսկ ով չի ուզում, թող ինքը Հայաստանը լքի ու հեռանա, որովհետեւ այդպիսիք ո՛չ հայ են, ո՛չ էլ` ՀՀ քաղաքացի: Թող գնան Ադրբեջան ու Թուրքիա, որովհետեւ դրանք են իրենց երկրները, եւ նրանց համար են իրենք աշխատում»- ընդգծեց Մադլեն Ասրյանը:

Անդրադառնալով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրադրությանը՝ ՀՀ վաստակավոր արտիստը հորդորեց հայ ժողովրդին միանալ եւ մեկ բռունցք դառնալ:

«Հայե՛ր, բոլոր երկրներից եկեք ու միացե՛ք, ինչպես 1988 թվականին, Հայրենիք ենք կորցնում, ազգն է ոչնչանում: Իշխող տականքները սա չեն հասկանում, նրանց համար նշանակություն չունի: Ասում էին՝ Կոմիտասը խելագարվել է, ինչպե՞ս չխելագարվեր… Հիմա էլ նույն իրավիճակն է, եկել է օրհասական պահը: Բոլոր նրանք, ովքեր անգիտակից կանգնել են մի դավաճանի, ծախու արարածի կողքը, թող հիմա գոնե գիտակցելով միանան մեզ, որպեսզի այս ստորին գահընկեց անենք: Հասկացե՛ք, այսօր անդունդի եզրին ենք կանգնած», - եզրափակելով խոսքը՝ ասաց երգչուհին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում