ՌԴ դեսպանատանը փոխանցվեց Հռչակագիր` ի աջակցություն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների

Ներքաղաքական

Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպանատան դիմաց տեղի ունեցավ ակցիա, որը կազմակերպել էին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը եւ «Հականացիստական ճակատ»-ը: Ներկա էին շարժման խորհրդի անդամները, համակիրները, մի շարք հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ:

«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՌԵՐՈՎ ՉԷ, ԼԱՑԵԼՈՎ ՉԷ ԿԱՄ` ՍՈՒՏ ԽՈՍՏՈՒՄՆԵՐՈՎ »

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր մարմնի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ասաց, որ հավաքվել են, որպեսզի ՌԴ դեսպանությանը փոխանցեն իրենց հռչակագիրը` ի աջակցություն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների:

«Վերջին օրերին տեղի են ունեցել դեպքեր, ելույթներ, որոշ հավաքներ, որոնք փորձում էին կասկածի տակ դնել հայ-ռուսական դարավոր բարեկամությունն ու դաշնակցային հարաբերությունները: Մենք այստեղ ենք, որովհետեւ սիրում ենք Հայաստանը, պայքարում ենք Արցախի համար եւ ճշտորեն պահպանում ենք հայ-ռուսական բարեկամությունը եւ դաշնակցային հարաբերությունները: Մենք գնահատում ենք Ռուսաստանի աջակցությունը, որը ոչ թե բառերով է, լացելով է կամ` սուտ խոստումներով, այլ կոնկրետ զինվորներով` խաղաղապահներով, սահմանապահներով, զենքով: Սա է աջակցությունը: Մեր ազգը կարող է գնահատել այն տնտեսական, ռազմատեխնիկական եւ քաղաքական աջակցությունը, որը մեզ տալիս է այսօր մեր դարավոր դաշնակիցն ու բարեկամը», - իր խոսքում ընդգծեց Բաբուխանյանը:

ՍԻՄ կուսակցության նախագահի գնահատմամբ` վիճակը կատաստրոֆիկ է, մեր երկիրն ամեն օր կորցնում է տարածքներ եւ զինվորներ:

«Ովքեր ասում են` մենք չենք ուզում լինել ռուսների հետ, նշանակում է ուզում են լինել թուրքերի հետ: Իսկ թե ինչ է նշանակում լինել թուրքի հետ, մենք շատ լավ հասկանում ենք, որ այն լինելու է նոր ցեղասպանություն, նոր տարածքների ու մարդկանց կորուստներ, մեր գյուղերի ու քաղաքների դեմ նոր գրոհներ: Ովքեր այսօր ասում են, թե պետք է խզենք հարաբերությունները Ռուսաստանի հետ, միանշանակ խաղում են Թուրքիայի եւ Ադրբեջանի օգտին, որովհետեւ նրանց հարձակումից միակ կանխարգելիչ ուժն այսօր ռուս զինվորն է: Այսօր հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որ պետք է շատ սթափ հասկանանք, որ երկիրը կործանման եզրին է: Եվ եթե այսպես շարունակենք, ընդամենը կես տարի հետո խոսելու ենք, թե ինչպես կորցրեցինք Սյունիքը, Վայոց Ձորը , այս կամ այն գյուղն ու քաղաքը», - զգուշացրեց  «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր մարմնի անդամը:

Հայկ Բաբուխանյանի կարծիքով` այսօր ազգովի պետք է ցույց տանք, որ չենք խաղում երկու լարի վրա:

«Հայաստան է գալիս ինչ-որ Փելոսի, սկսում են երգել, ուրախանալ ու պարել նրա դուդուկի տակ` առանց որեւէ հիմնավորման եւ լուրջ օգնության: Մինչդեռ ԱՄՆ ամեն մի դրոշ կախելուց մի զինվորի սպանության պատճառ է դառնում: Այդպես է եղել, երբ Անգլիան է եկել այստեղ մեկ տարի առաջ, այդպես է լինելու նաեւ այսօր, եթե խճճվենք եւ դավաճանենք այն հայ-ռուսական բարեկամությանը, որը պահպանում է մեր այսօրվա Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին», - ասաց ՍԻՄ կուսակցության նախագահը:

Ի դեպ, Հ. Բաբուխանյանը նաեւ տեղեկացրեց, որ Ռուսաստանի դեմ ստորագրություններ հավաքողների մեջ կան տարբեր աղանդների ներկայացուցիչներ, որոնք կապված են Թուրքիայի եւ Արեւմուտքի հետ:

«Այստեղ աճեցվել են օտար ուժերի ներկայացուցիչներ` ՀԿ-ներ, սորոսականներ, աղանդավորներ, որոնք վերջին պահին, երբ իրենց պետք է լինում, միացվում է «ռուբիլնիկը», եւ նրանք սկսում են աշխատել հայ ժոովրդի շահերի դեմ` սպասարկելով օտար ուժերի շահերը», -եզրափակելով խոսքը` ընդգծեց Բաբուխանյանը:

«ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ ՕԴ ՈՒ ՋՐԻ ՆՄԱՆ ՊԵՏՔ Է ԱՄՆ-ԻՆ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻՆ»

«Հականացիստական ճակատի» համակարգող ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆՆ իր խոսքում նկարագրելով ներկա իրավիճակը` զուգահեռներ տարավ 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետ:

«1918 թվականին Մեծ Բրիտանիան Հարավային Կովկասում ստեղծել էր Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, այսպես կոչված Անդրկովկասյան սեյմ, որը բաղկացած էր այդ երեք հանրապետությունների քաղաքական ուժերից: Այդ հարավկովկասյան սեյմն ուղղված էր Ռուսաստանի դեմ եւ պատերազմի մեջ էր մտել Թուրքիայի դեմ: Կարսի անառիկ ամրոցը նույն թվականին հնարավոր չէր վերցնել, այն կարող էր միայն հանձնվել: Ռուսական զորքը Կարսում թողել էր մի քանի հարյուր թնդանոթ,  տասնյակ հազար հրացան եւ մեծ քանակով զինամթերք: Սակայն Անդրկովկասյան սեյմի ղեկավարը, որը վրացի էր այն ժամանակ, անգլիացիների դրդմամբ` հրաման է տվել հանձնել Կարսի ամրոցը», - պատմեց Հ. Այվազյանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ 1920 թվականին տեղի ունեցած հայ-թուրքական պատերազմը եւս հրահրվել էր Մեծ Բրիտանիայի կողմից:

«1918-20 թթ. Նենսի Փելոսիի նման մեկը եկել էր Հայաստան` անգլիացի գնդապետ էր, որի, այսպես կոչված, փայլուն խորհուրդներով Հայաստանը պարտվեց 1920 թվականի սեպտեմբերին սկսված հայ-թուրքական պատերազմում: Դրա հետեւանքով Հայաստանը կնքեց Ալեքսանդրապոլի կապիտուլիացիոն պայմանագիրը, որով մեզ էր մնում ընդամենը 9 հազար քառ. կմ եւ մեզ արգելվում էր ունենալ զինված ուժեր: Այդ կապիտուլիացիայից հետո` Հայաստանում հաստատված Խորհրդային իշխանությունը մերժեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, ինչը Մոսկվայի կողմից աջակցության արժանացավ: Այսինքն` Ալեքսանդրապոլի պայմանագիրն իրականություն չդարձավ միայն այն պատճառով, որ Մոսկվան չէր ուզում եւ ասաց` 9 հազար քառ.կմ-ը քիչ է, 30 հազար քառ.կմ պետք է լինի», - զուգահեռներ տանելով 2020 թվականի սեպտեմբերի պատերազմի հետ` ասաց բանախոսը:

Հայկ Այվազյանը ընդգծեց, որ 1921 թվականի փետրվարին Մեծ Բրիտանիան փորձել է Հայաստանում հակառուսական հեղաշրջում անել:

«Այն ժամանակվա «թավշյա» իշխանությունն Անկարային երեք նամակ գրեց: Մի նամակով ասաց, թե մենք տեր ենք Ալեքսանդրապոլի պայմանագրին, մյուսով, թե` թուրքերի հետ մենք ապրել ենք դարերով եւ պետք է բարեկամություն անենք, իսկ երրորդ նամակով թուրքերից զենք խնդրեցին` ռուսների դեմ պայքարելու համար: Բայց թուրքերն այդ քայլին չգնացին, քանի որ այդ ժամանակ Ռուսաստանի հետ ունեին որոշակի պայմանավորվածություններ: Ու խորամանկ թուրքերն այդ նամակները տարան եւ ցույց տվեցին Խորհրդային իշխանությանը: Այդքանից հետո` ուզում էիք մեզ, որ Նախիջեւան եւ Լեռնային Ղարաբաղ վերադարձնեի՞ն, դե բարձ ձեզ էլի», -վրդովված նշեց Այվազյանը:

«Հականացիստական ճակատի» համակարգողի գնահատմամբ` պատմությունն այսօր կրկնվում է:

«2020 թվականի պատերազմի պատասխանատուն Մեծ Բրիտանիան էր: Որոշ վերլուծաբանների կարծիքով եւ առկա փաստերով` պատերազմից առաջ Թուրքիայիում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռիչարդ Մուրը գնաց Մեծ Բրիտանիա եւ նշանակվեց տեղի արտաքին ռազմական հետախուզության ղեկավար: Նա էլ հենց եղել է օպերացիայի պատասխանատուն: Նպատակներից մեկն էր կտրել Լեռնային Ղարաբաղի եւ Իրանի սահմանը: Այսինքն` Իրանի հետ հայկական սահմանը պետք էր փոքրացնել, որ հետո դա էլ կտրեին: Վերջերս Ռուսաստանն ու Իրանը  համագործակցությունը խորացնում են: ՌԴ-ի աջակցությամբ Իրանը մտավ Շանհայի համագործակցության կազմակերպություն: Իրանը ՌԴ-ի հետ պատրաստվում է նոր մեծ պայմանագիր կնքել եւ մտնում է Ռուսաստանի կողմից ամերիկյան համաշխարհային գաղութատիրության եւ հեգեմոնիայի դեմ պայքարի ճամբար: Եվ դրա համար փորձում են Իրանին շարքից հանել, ինչի համար էլ Հարավային Կովկասում ուզում են հրահրել մեծ պատերազմ: Այդ մեծ պատերազմն օդ ու ջրի նման պետք է Միացյալ Նահանգներին եւ Մեծ Բրիտանիային: Դրա համար նրանց պետք է, որ ՀՀ-ում սկսվեն ռազմական գործողություններ, որին կներգրավվեն Իրանը եւ Ռուսաստանը, ինչպես նաեւ Թուրքիան»,- զգուշացրեց Այվազյանը:

Բանախոսի գնահատմամբ` Հայաստանին  զոհաբերում են հանուն Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի շահերի:

«Կա նաեւ այլ տարբերակ.  ըստ Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի,  Իրանի հարցերն ավելի արագ լուծելու համար Հայաստանից պետք է հանել ռուսական ռազմաբազան: Եվ Փելոսին եկել էր հենց այդ հարցերը կարգավորելու համար: Նրա նպատակն էր ժողովրդին «կուտ տալ», թե տեսեք-տեսեք գալու ենք օգնենք` զենքով, ներդրումներով, հեսա Կուր-արաքսյան հանրապետություն ենք ձեզ տալու, վիլսոնյան Հայաստան ենք տալու, ինչպես 100 տարի առաջ խոստացան եւ տարան մեզ զոհաբերեցին: Իսկ իշխանություններին ստուգեց, թե արդյոք հակաիրանական պրոցեսը մինչեւ վե՞րջ են տանելու, թե` ոչ», - պնդեց Այվազյանը:

Նշենք, որ ակցիայի ժամանակ ելույթներով հանդես եկան նաեւ Կոմունիստական կուսակցության նախագահ Երջանիկ Ղազարյանը, Ռեֆորմիստների կուսակցության գործադիր մարմնի անդամ Նատալի Սաղիյանը եւ այլք: Իսկ ակցիայի ավարտին ընթերցվեց Հռչակագիր, որով ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ լի են վճռականությամբ` էլ ավելի ամրացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները: Հռչակագիրը փոխանցվեց ՀՀ-ում ՌԴ դեսպանության ներկայացուցչին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.– Լուսանկարներն ամբողջությամբ դիտե՛ք այստեղ:

397325150-2661040707361745-5931097223071021267-n-10

397325150-2661040707361745-5931097223071021267-n-107

397325150-2661040707361745-5931097223071021267-n-11

397325150-2661040707361745-5931097223071021267-n-12

397325150-2661040707361745-5931097223071021267-n-13

397325150-2661040707361745-5931097223071021267-n-14

397325150-2661040707361745-5931097223071021267-n-15

397325150-2661040707361745-5931097223071021267-n-16

397325150-2661040707361745-5931097223071021267-n-17

397325150-2661040707361745-5931097223071021267-n-18

397325150-2661040707361745-5931097223071021267-n-19

397325150-2661040707361745-5931097223071021267-n-2

397325150-2661040707361745-5931097223071021267-n-2-1

397325150-2661040707361745-5931097223071021267-n-20

397325150-2661040707361745-5931097223071021267-n-21

397325150-2661040707361745-5931097223071021267-n-22

397325150-2661040707361745-5931097223071021267-n-23

397325150-2661040707361745-5931097223071021267-n-24

397325150-2661040707361745-5931097223071021267-n-25

397325150-2661040707361745-5931097223071021267-n-3

397325150-2661040707361745-5931097223071021267-n-5

397325150-2661040707361745-5931097223071021267-n-6

397325150-2661040707361745-5931097223071021267-n-7

397325150-2661040707361745-5931097223071021267-n-8

397325150-2661040707361745-5931097223071021267-n-9

https://iravunk.com/sim/?p=236861&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան