ԱՄՆ-ն կհեշտացնի վիզաների տրամադրման կարգը, եվ դրանով կհայաթափվի հայոց հողը. Արմենուհի Դարչինյան

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է բանաստեղծուհի, տնտեսագետ, իրավագետ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԱՐՉԻՆՅԱՆԻ հետ:

Տիկին Դարչինյան, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի մասին ի՞նչ կասեք:

— Աշխարհակարգ է փոխվում մեծ առումով, եւ Հայաստանը թեժ կետերից մեկն է այս պահին, հարավային դարպասն է Եվրոպան կապող Թուրքիայի հետ, եւ, բնականաբար, այս իրավիճակը շահագրգիռ երկրներին ձգում է հիմա Հայաստան՝ դիվանագիտական առումով, եւ բնական է, որ այս այցը պիտի լիներ ԱՄՆ-ի ներկայացուցչությունից: Մտածելու տեղիք է տալիս այս ծանր իրավիճակում հայտնելը, թե Միացյալ Նահանգները կհեշտացնի վիզաների տրամադրման կարգը Հայաստանի քաղաքացիների համար...Այսինքն՝ օգնել հայաթափե՞լ Հայոց հողը...Մի՞ թե դա էր կարեւոր հիմա հայտարարելը...

Հակառուսական ալիք, որը գեներացվում է այս օրերին, Ձեր գնահատմամբ` ինչի՞ կհանգեցնի:

— Հակառուսական ալիք արդեն վաղուց շահագրգիռ էին ստեղծել եւ ծավալել որոշ քաղաքական ուժեր ու ոչ մի նպաստող  իրավիճակ բաց չեն թողել, սակայն ոչ մի դրական ձեռքբերման չի տանի այն մեր ազգին ու երկրին: Անկախ բազմաբնույթ կարծիքներից, Հայաստանի աշխարհագրական դիրքը միշտ թելադրել է, որ որեւէ հակառուսական քաղաքականություն վարելը մեծագույն վնաս կհասցնի երկրին: Փոխարենը պետք է վարել ճկուն եւ բազմակողմանի քաղաքականություն:

Ելնելով ստեղծված իրավիճակից` ի՞նչ կանխատեսումներ կանեք:

— Դժվար է որեւէ կանխատեսում անել ստեղծված ծանր իրավիճակում, սակայն ես ավելի շատ կառաջնորդվեմ մեր ունեցած նախադեպերով ՝ իրավիճակին տիրապետողն ու թելադրողը կրկին Ռուսաստանն է լինելու՝ հայի համար շատ թե քիչ դրական արդյունքներով:

Հայ-ռուսական մշակութային հարաբերություններն ամրապնդելու համար, Ձեր կարծիքով` ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն:

— Լավ կլիներ, որ պարբերաբար կազմակերպվեր հայ եւ ռուս մտավորականների, գրող-մտածողների հանդիպում եւ կարծիքների համատեղ քննարկում՝ մշակույթների վերծանման ճիշտ գնահատման եւ  համագործակցության նպատակով: Դա կլիներ  քրիստոնյա, արմենական ազգերի ամուր կապող օղակ, ինչը շատ կարեւոր եմ համարում հիմա քրիստոնյա ազգերի համար, որովհետեւ առջեւում սպառնում է Միացյալ Թուրանի իրագործման դարավոր ծրագիրը:

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին որոշ հայտարարություններին ինչպե՞ս եք վերաբերվում:

— Կարծում եմ` ոչ դիվանագիտական քայլ կլինի այս իրավիճակում հապճեպ որոշմամբ դուրս գալ ՀԱՊԿ-ից, ճկուն քաղաքականություն վարելը հիմա առավել անհրաժեշտ է մեր դիվանագետներին: ՆԱՏՕ-ի կազմ մտնելն անիրագործելի է...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում