Մոտակա օրերին կլինի ժողովրդի ցասման երկրորդ ալիքը` Նիկոլը հեռանալու է. Գեւորգ Գեւորգյան

Տեսանյութեր

Ռազմական, քաղաքական գործիչ, ազատամարտիկ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ «Իրավունք TV»-ի տաղավարում անդրադարձել ենք ստեղծված ներքաղաքական իրադրությանը:

— Սեպտեմբերի 15-ին հոծ բազմություն էր հավաքվել Ազգային ժողովի շենքի դիմաց, եւ մարդիկ պահանջում էին հենց հիմա հեռացնել Նիկոլ Փաշինյանին ու իր իշխանությանը: Դուք հարթակում էիք, իրականում ի՞նչ կատարվեց:

— Երկար ժամանակ տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ, կուսակցություններ խոսում էին, որ ժողովուրդը քնած է, կա մի զգալի հատված, որն ակտիվ է, եւ կա հատված, որը թքած ունի ամեն ինչի վրա: Սակայն սեպտեմբերի 15-ն այդ տեսակետը քանդեց հիմնովին եւ ցույց տվեց, որ ազգն արթուն է եւ պատրաստ է ազնիվ պայքարի` իր երկիրը փրկելու համար: Սա ամենակարեւորն էր, որ ժողովրդի ցասումն ապացուցեց, եւ այս մեսիջը շատ լավ հասավ միջազգային ատյաններին, գերտերություններին եւ նաեւ մեր թշնամի պետությանը, որ հայ ժողովուրդը վախեցած չէ, խուճապի մեջ չէ եւ կարող է պայքարել: Հայ ժողովուրդը ոչ մի տեղ չի փախչում եւ իր երկրի ու պետականության համար պայքարելու է ու ազատագրելու է այն բոլոր տեսակի վարձկաններից, ագենտներից ու դավաճաններից:

— Ժողովուրդը հենց դրա համար էր դուրս եկել սեպտեմբերի 15-ին փողոց, ինչո՞ւ ձախողվեց, ինչո՞ւ չկազմակերպվեց, որ արդյունք լիներ:

Բավական լավ կազմակերպվեց, իհարկե, մենք մեր բուն նպատակին չհասանք, բայց շատ կարեւոր խնդիր լուծեցինք: Մի՛ մոռացեք, որ Նիկոլը բունկերում էր հայտնվել: Ժողովրդի ցասումն այն հիմնական մեծ ներուժն էր, որ մենք մեծ վտանգից կարողացանք մեր պետությունը փախցնել: Ժամանակը կգա, բոլորը կիմանան, ինչ պետք է ստորագրեր եւ ինչ խնդիր պետք է լուծվեր, որը լինելու էր Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի դեմ: Դրա համար էլ Նիկոլը փախել էր ժողովրդից: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, շատ քիչ է մնացել, մոտակա օրերին երկրորդ ալիքն է լինելու այդ ցասման: Նա հեռանալու է: Բոլորը մտածում են, թե ժողովուրդը երբ դուրս է գալիս փողոց, նրա ներուժը պետք է օգտագործել, բայց եթե դու ժողովրդի միջից ես, նրա ներուժը պետք չէ օգտագործել, այլ պետք է ժողովրդի հետ լինել ազնիվ եւ ուղիղ: Այդ ժամանակ ժողովուրդը կգա եւ կկանգնի կողքիդ` հանուն իր փրկության եւ պետականության:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.-Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում