Փելոսիի այցի հիմնական նպատակը պարզելն էր, թե արդյոք ԱՄՆ-ից զենք ցանկացողները շարունակելու են մնալ ՌԴ դաշնակից, թե պատրաստ են արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության. Գրիգորյան

Ներքաղաքական

«Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Հայկ Գրիգորյանը անդրադարձել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայաստանյան այցի հիմնական ուղերձներին: Ըստ գործչի Փելոսին եկել էր լսելու և հասկանալու հայկական կողմի կարիքները և ակնկալիքները:

«Հայկական կողմից հավանաբար, որպես առաջնային կարիք հնչել է զենքի ամերիկյան մատակարարման հարցը։ Բայց արդյոք հնարավոր է ԱՄՆ զենք մատակարարի Ռուսաստանի դաշնակից եւ ՀԱՊԿ անդամ երկրի, սա է հարցը»,- նշել է Գրիգորյանը` ընդգծելով, որ Փելոսին թեպետ արձանագրել է՝ ՀՀ-ի ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը հենց ՀՀ-ի որոշելիքն է։

«Բայց, ենթադրում եմ, որ դրանից է կախված լինելու հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը ռազմական ոլորտում։ Անհնար է ԱՄՆ-ի կողմից լուրջ զենքի լուրջ մատակարարում Ռուսաստանի դաշնակցին։ Այսքանով հանդերձ՝ ԱՄՆ վերահաստատեց՝ այլ երկրների հետ հարաբերություններում կօգտագործեն իրենց լծակները՝ ցույց տալու, որ ՀՀ ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունն առաջնային են»,- նկատում է Գրիգորյանը։ Նա ընդգծեց, որ այցի կարևոր արձանագրումը Փելոսիի կողմից ԱՄՆ Կոնգրեսի անունից Ադրբեջանի մահաբեր հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա դատապարտելը։ «Ադրբեջանը արդեն իսկ դժգոհել է այս կապակցության, և դա շատ լավ է՝ հայտնվեց մեկը, ով Ալիեւին կանգնեցրեց։ Դա ընդգծել է նաեւ հայկական կողմը՝ հրադադարը ԱՄՆ ջանքերով է իրականություն դարձել»,- նշեց Գրիգորյանը։

Ըստ նրա` շատերի համար բացահայտում էր նաև այն, որ ԱՄՆ ի զորու է զսպել նաև Թուրքիային: «ԱՄՆ այդ հակազդեցության մասին Փելոսին հատուկ ընդգծեց: Սա հատկապես թող լավ լսեն՝ «ռուսը չլինի՝ թուրքը մեզ կգրավի» ասողները։ Ռուսական ռազմաբազան գերագնահատողները թող լավ իմանան՝ ԱՄՆ է զսպում Թուրքիային առանց ռազմաբազայի, ոչ թե ռուսական ռազմաբազան»,- ընդգծեց քաղաքական գործիչը։ Նրա կարծիքով, Փելոսիի այցի հիմնական նպատակը պարզելն էր, թե արդյոք ԱՄՆ-ից զենք ցանկացողները շարունակելու են մնալ ՌԴ դաշնակից, թե պատրաստ են արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին