Հիշեցում` միայն նախագահ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը ձրի ստացել է 50 հազար տոննա զենք ու զինամթերք. Մինասյան

Ներքաղաքական

Ազգային ժողովում եւ ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանի կողմից դավաճանական փաստաթուղթ ստորագրել-չստորագրելու մասին իրարամերժ ելույթներին անդրադառնալով` Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆՆ ասաց, որ գործ ունենք կա՛մ անկարող, ոչ կոմպետենտ իշխանության, կա՛մ թուրք-ադրբեջանական գործակալների հետ, որոնք զավթել են իշխանությունը:

— Ես հակված եմ երկրորդ տարբերակին: Այս ազգակործանն ասում էր, որ մենք ունենք գումար, բայց չենք կարողանում հավուր պատշաճի զենք ու զինամթերք մատակարարել մեր բանակին: Եվ դա ասում է այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահը 44-օրյա պատերազմից հետո հարց էր բարձրացնում, թե որտեղի՞ց հայկական բանակին այդքան մեծ քանակի զենք, որովհետեւ միայն ռազմավարը՝  ոչ այն զենք-զինամթերքը, որը պատերազմի ընթացքում օգտագործվել է կամ ոչնչացվել, Բաքվի բռնակալի կողմից գնահատվել էր 4 միլիարդ դոլար: Նա ասում էր, թե հայկական զենքը այդքան շատ լինել չի կարող, որովհետեւ բյուջետային հնարավորություններն այդպիսին չեն: Հիշեցում` միայն նախագահ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը ձրի ստացել է 50 հազար տոննա զենք ու զինամթերք: Երեւանից Սեւան մայրուղին մոտ 50 կիլոմետր է` 50 հազար մետր: Պատկերացրեք, որ դուք քայլելով գնում եք Երեւանից Սեւան եւ յուրաքանչյուր մետրի վրա տեսնում եք մեկ տոննա զենք ու զինամթերք, ընդ որում` ձրի բերված: Զուգահեռ անցկացնենք. այս ազգակործանն ասում է՝ ունենք գումար, բայց ինքը չի կարողանում զենք մատակարարել բանակին: Էլի նույն հարցը պետք է տամ` մենք գործ ունենք անկարող ու ոչ կոմպետենտ ղեկավարի՞, թե թուրք-ադրբեջանական գործակալի հետ:

— Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը զարմացած է, թե ինչո՞ւ են բոլորն իրենից հարցնում` ինչո՞ւ չկանգնեցրեցիր պատերազմական գործողությունները, բայց ոչ մեկը չի հարցնում` ինչո՞ւ չհաղթեցիք այդ պատերազմը…

— Այդպիսի հարց կարող էին տալ առաջին նախագահին, երկրորդ նախագահին, երրորդ նախագահին, որովհետեւ նրանք ցույց են տվել, որ հակառակորդին ծնկի բերող նախագահներ են: Եվ ակնհայտ է իր հարցի պատասխանը, թե ինչո՞ւ իրենից դա չեն հարցրել: Որովհետեւ հարցնողների մի մասը իրեն համարում են անկարող ու ոչ կոմպետենտ, մյուս մասը՝ թուրք-ադրբեջանական գործակալ: Ահա թե ինչո՛ւ իրենից դա չեն հարցրել: Եվս մի հիշեցում նրա ելույթից` ասում էր, որ Ալիեւի նպատակները շատ ակնհայտ են: Դրանք սկսվում են Սյունիքի վերջին գյուղից եւ ավարտվում են մայրաքաղաք Երեւանով: Էլի նույն հարցն է ծագում՝ լավ մենք ո՞ւմ հետ գործ ունենք՝ անկարող ու ոչ կոմպետենտ մի մարդո՞ւ, թե՞ թուրք-ադրբեջանական գործակալի: Ես էլի երկրորդի կողմնակիցն եմ: Եթե մեզ չհաջողվի օր առաջ վռնդել այս թուրք-ադրբեջանական ոհմակին իշխանությունից, չկանգնեցնել սրանց դատարանի առաջ, ապա տեղի կունենա այն ավարտը, ինչ այս թուրք-ադրբեջանական գործակալը հայտարարեց Ազգային ժողովում: Թուրքերը կմտնեն Երեւան ու կմտնեն յուրաքանչյուր հայ օջախի ննջասենյակ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին