Դատապարտում եմ Գայանե Զարգարյանի դեմ տեղի ունեցած անօրինականությունը. իսկ ակցիայի կազմակերպիչները եւս պետք է ասեն իրենց խոսքը եւ դատապարտեն.Հայտնի փաստաբանի անդրադարձը

Իրավական

 «Չորրորդ իշխանության ներկայացուցիչների` տվյալ դեպքում ի դեմս պետականամետ լրագրող` Գայանե Զարգարյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը կարգավորվում է օրենքով` ընդհուպ Քր. օրենսգրքով նախատեսված նորմ կա: Լրագրողական համայնքը պետք է այս առումով միասնական լինի, եւ համատեղ պայքարի նման անօրինականությունների դեմ, որովհետեւ նման նախադեպերը կարող են կրել խրոնիկ բնույթ, եւ հետագայում եւս լրագրողը մասնագիտական գործառույթներ իրականացնելիս ենթարկվի, այսպես ասած, հաշվեհարդարի»,-անդրադառնալով օրեր առաջ հանրահավաքի ժամանակ մեր գործընկեր, հետաքննող լրագրող Գայանե Զարգարյանի նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությանը, ասաց ՀՀ լավագույն մի շարք նախադեպային հնչեղ գործերով հայտնի փաստաբան, «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար ԼԵՒՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ընդգծելով.

- Միանշանակ ես գտնում եմ, որ իրավապահ համակարգը պետք է հստակ գնահատական տա լրագրող Գայանե Զարգարյանի մասնագիտական գործունեությանը կոպիտ ձեւով խոչընդոտելուն: Պետք է ընդգծեմ, որ Գայանեի նման լրագրողներն են, ովքեր կարողանում են զարգացնել ինչպես իրավունքը, այնպես էլ լրագրողական մշակույթ են ձեւավորում , թե ինչպիսին պետք է լինի իրական լրագրողը: Դատապարտում եմ Գայանեի նման լրագրողի մասնագիտական գործունեությունը կոպտագույն ձեւով խոչընդտոտելու փաստը եւ գտնում, որ հանրահավաքի կազմակերպիչը եւս պետք է ասեն իրենց խոսքը, եւ դատապարտեն նման գործառույթները:

Ամփոփելով խոսքը հայտնի փաստաբանը նկատում է.

-Գիտեք, ՀՀ-ում նման երեւույթների մենք կանատես ենք եղել 15-20 տարի առաջ, երբ խմբագրություններ էին ջարդում, այսօր այդ երեւույթը կարծես թե կրկնվում է, եւ դրա տոտալ գնահատականը պետք է տրվի լիազոր մարմինների կողմից:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում