Ինչո՞ւ է Լեհաստանը ՀՀ քաղաքացիների համար տարանցիկ վիզա սահմանել. ԱԳՆ-ի պարզաբանումը

Ներքաղաքական

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է, թե ինչու է Լեհաստանը Հայաստանի քաղաքացիների համար սահմանել օդային տարանցիկ մուտքի արտոնագիր ունենալու պարտավորություն։

NEWS.am-ի գրավոր հարցմանը, թե արդյոք հայկական կողմը որեւէ տեղեկություն ունի, թե ինչու է Լեհաստանը նոր տիպի վիզա սահմանել, ԱԳՆ–ից պատասխանել են. «Համաձայն լեհական կողմից ստացված տեղեկատվության՝ տարանցիկ մուտքի վիզա ստանալու պահանջը լեհական կողմը սկսել է կիրառել՝ որպես կանխարգելիչ միջոց, քանի որ վերջին մի քանի ամիսների ընթացքում մի շարք ՀՀ քաղաքացիներ, չունենալով շենգենյան մուտքի վիզա, տարանցիկ թռիչքով իբրեւ թե երրորդ երկրներ մեկնելիս, Վարշավայի օդանավակայանում ընդհատել են իրենց ճամփորդությունը եւ դիմել են Լեհաստանի իրավասու մարմիններին՝ ժամանակավոր պաշտպանություն ստանալու խնդրանքով, որը հատուկ ընթացակարգ է՝ նախատեսված ԵՄ անդամ չհանդիսացող երկրների այն քաղաքացիների համար, ովքեր ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրը կամ տեղահանվել են իրենց բնակավայրերից եւ հնարավորություն չունեն վերադառնալու։ Այս հատուկ ընթացակարգը հաստատվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից 2022 թվականի մարտի 4–ին՝ Ուկրաինայում ծավալված ռազմական գործողությունների հետեւանքով երկրից հեռացող Ուկրաինայի քաղաքացիներին եւ մինչեւ 2022թ.–ի փետրվարի 24–ն Ուկրաինայում օրինական հիմքերով բնակվող այլ անձանց աջակցելու նպատակով։ Ըստ լեհական կողմից ստացված տեղեկությունների՝ ժամանակավոր պաշտպանություն ստանալու խնդրանքով վերջին մի քանի ամիսների ընթացքում նշված եղանակով ստացվել է մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիների դիմումներ, որոնք փաստացի իրականացրել են անօրինական միգրացիա։

Հարկ է նշել, որ անօրինական միգրացիայի դեմ ԵՄ երկրների կողմից կիրառվող կանխարգելիչ միջոցառումներն աննախադեպ չեն։ 2019թ.–ի մարտի 11–ից ՀՀ քաղաքացիները Չեխիայի հանրապետության տարածքում օդանավակայանների միջազգային տարանցիկ տարածքները հատելիս նույնպես պետք է ունենան օդանավակայանի տարանցիկ վիզա։

Նշված խնդիրը գտնվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում, քննարկվել է լեհական կողմի հետ եւ կարող է վերացվել նշված ռիսկերի չեզոքացման կամ կանխարգելիչ այլ մեխանիզմների կիրառման դեպքում»։

Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 1-ից Լեհաստանի օդանավակայանների միջոցով տարանցիկ չվերթով Շենգեն գոտուց դուրս ճամփորդող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Լեհաստանի Հանրապետությունը սահմանել է օդային տարանցիկ մուտքի արտոնագիր ունենալու պարտավորություն` համաձայն 2009 թ. հուլիսի 13-ի Եվրոպական Խորհրդարանի և Խորհրի Կանոնակարգ (ԵՀ) No810/2009՝ Վիզաների մասին Համայնքային օրենսգրքի (Վիզաների մասին օրենսգիրք) 3-րդ հոդվածի 2-րդ մասի: Օդանավակայանի տարանցիկ վիզան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հնարավորություն է տալիս գտնվել միջազգային տարանցիկ գոտում՝ առանց դրանից դուրս գալու հնարավորության։ Վիզա տրամադրելու հյուպատոսական վճարը կազմում է 80 եվրո։ Չնայած Լեհաստանը տարանցիկ վիզա է սահմանել օգոստոսի 1–ից, դեսպանատան կայքում այդ մասին հայտարարությունը տեղադրվել է օգոստոսի 10–ից։ Հայաստանի հետ այս սահմանափակումների ցանկում այնպիսի երկրներ են, ինչպիսիք են Աֆղանստանը, Պակիստանը, Բանգլադեշը, Գանան, Իրաքը, Կոնգոն։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին