Տղե՛րք, գնացեք ես սրանց հերը կանիծեմ՝ կհասնեմ Ձեզ․19-ամյա հերոս Կարեն Կարապետյանի սխրանքի ուղղին ու, թե ինչպես են ազերիներն արնաքամ վիճակում այլանդակել հերոսի դեմքը

Հանդիպում

Արագածոտնի մարզի Օրգով գյուղում սուգ է, բոլորը լուռ են, թշնամու սանձազերծած պատերազմի ընթացքում զոհվել է գյուղի երիտասարդներից՝ ժամկետային զինծառայող, արյսօր արդեն հերոս19-ամյա Կարեն Գնելի Կարապետյանը։ Մերօրյա հերոսը ծառայել է նախ Արմավիրի ուսումնական զորամասում, ապա որպես սերժանտ՝ տեղափոխվել էր Կապանի N զորամաս։ 

Մերօրյա հերոսի մասին առանց հուզմունքի՝ շաղաղված հպարտությամբ, անհնար է խոսել, բայց թե՛ ես, թե՛ հերոսի հորեղբայրը՝ Դերենիկ Կարապետյանը ուժ գտանք ու խոսեցինք։ Խոսեցինք, որովհետեւ հանրությունը պետք է իր հերոսներին ճանաչի անուն առ անուն։

<<Կարենը տան փոքրն էր, ունի իրենից մեծ երեք եղբայր, ավագ եղբայր զինվորական է՝ կոչումով մայոր։ Դեպքի օրը ժամը 13։30-ին հաղորդագրություն է գրել․ <<Ես լավ եմ, ինձ մոտ ամեն բան նորմալ է, չմտածեք, չեմ կարող զանգել>>։ Ռազմական գործողությունները սկսվելուց մեկ շաբաթ առաջ էր դիրքեր բարձրացել։ Կարենս ուրիշ էր՝ համեստ, ազնիվ, ահավոր զուսպ։ Չկա մեկը, որ Կարենից մի անգամ մի թթու բառ լսած լինի։ Կարենս ջոկի հրամանատարն էր, դիրքի ավագը։ Դեպքի օրը ջոկին նահանջի հրաման է տվել, ասել ա գնացեք ես սրանց հերը կանիծեմ ու կգամ կհասնեմ Ձեզ։ Ջոկատին փրկել ա ու սեփական կյանքի գնով իր իսկ դիրքում զոհվել է։ Տղաներին ասել ա գնացեք, որովհետեւ մի քանի անգամ ավել զորք ա եկել դեմները։ Զինվորները եղել են 7 հոգով, իսկ իրենց վրա հարձակվել էին մի անգամից քառասուն զինված ադրբեջանցիները>>- ցավը սրտում, հուզմունքը զսպելով պատմում է մերօրյա հերոսի հորեղբայրը։

19-ամյա հերոսի մարմինը հայտնաբերվել է դեպքից երեք օր անց․ <<Ամբողջական էր Կարենիս մարմինը, վիրավորվել էր ոտքից, բայց զոհվել հողերի մեջ՝ արնաքամ լինելուց։ Ազերիներն արնաքամ վիճակում անգամ այլանդակել էին Կարենիս դեմքը, էրեխուն ճանաչել ենք հոնքի վրա մանկուց ունեցած սպիից, մեկ էլ վզի տակի խալով։ Էլ չեմ ասում բզկտված հագուստի մասին>>։

Թե ինչ հոգեվիճակում են հերոսի ծնողները հորեղբայրը կարճ է պատասխանում․<<Հոգեպես մահացած վիճակում են, հայրը մի ձենի մենակ գոռում ա>>։

Կարեն Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝  սեպտեմբերի 19-ին՝ Օրգովի գերեզմանատանը՝ տատիկ-պապիկի կողքին։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=236703&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ