Հայաստանի ժողովրդավարությունը մի բան է, որն ուրախությամբ ընդունում և անչափ կարևորում են ժողովրդավար աշխարհում. Փելոսի

Ներքաղաքական

Հայաստանի ժողովրդավարությունը մի բան է, որը ուրախությամբ են ընդունում ժողովրդավար աշխարհում և անչափ կարևորում են Հայաստանի ժողովրդավարությունը։ Թեպետ մենք ասելիք չունենք Հայաստանի՝ այլ կառույցներում լինելու հետ կապված, սակայն Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությունը մեզ համար կարևոր հարցեր են։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ՌԴ-ն և ՀԱՊԿ-ը չէին արդարացրել ՀՀ իշխանությունների ակնկալիքը, արդյո՞ք ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից եւ ԱՄՆ-ն արդյո՞ք պատրաստվում է երաշխավորել Հայաստանի սուվերենությունը, Հայաստանի եւ Արցախի ժողովրդի անվտանգությունը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք ցանկանում ենք այդ ուղղությամբ մեր գործուն աջակցությունն ունենալ։ Անշուշտ, որոշումը Հայաստանն է կայացնում, մենք այստեղ մեր պատրաստակամության մասին կարող ենք խոսել եւ նաեւ Ջեքի Սփիրը նշեց, որ ընդունվում է դատապարտող նախագիծ, որի համահեղինակը Ադամ Շիֆն է, նա նաեւ Ցեղասպանության համահեղինակներից մեկն է եւ Հայաստանի հանդեպ մենք մեր հանձնառությունը պահպանում ենք եւ հավատարիմենք այդ հանձնառությանը՛՛:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն էլ պատասխանելով վերոնշյալ հարցերին ասել է. ՛՛Մենք հասկանում ենք, որ այդ անվտանգային կազմակերպության մասն է Հայաստանը Ռուսաստանի հետ։ Մենք դրա հետ կապված ոչ մի բան չենք ասում, սակայն մենք մտահոգված ենք Հայաստանի անվտանգության հետ կապված և ցանկանում ենք հնարավորինս աջակից լինել Հայաստանին այդ հարցում՛՛։

Հարցին, թե ԱՄՆ-ն պատրաստ է ռազմական աջակցություն տրամադրել Հայաստանին, Փելոսին ասաց, որ իրենց այցի կարեւորությունը կայանում է նրանում, որ իրենք լսելու են հասկանան, թե ինչ կարող են անել, ինչ է ակնկալվում իրենցից:

՛՛Տնտեսական, անվտանգային հարցերով մենք այսօր խոսեցինք մեր հանդիպման ժամանակ, ՛՛Հազարամյակի մարտահրավերներ՛՛ ծրագրերին Հայաստանի միանալու հարցն առաջ քաշվեց, պաշտպանության հարցերի շուրջ մեր համագործակցությունը, մենք այստեղ ենք, որպեսզի լսենք, հասկանանք` ինչ ակնկալիքներ եւ ցանկություններ կան՛՛,-ասաց նա:

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին