Դատապարտում եմ Գայանեի նման լրագրողի նկատմամբ ցանկացած ոտնձգություն․ Գայանեն բացարձակապես չի պատկանում դեղին լրատվամիջոցների ներկայացուցիչներին․ ՀՀ առաջին ՄԻՊ
Իրավական
Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանին խիստ վրդովվեցրել է մեր գործընկեր, հետաքննող լրագրող Գայանե Զարգարյանի նկատմամբ վերջին ակցիային ժամանակ տեղի ունեցած դատապարտելի միջադեպը, որի արդյունքում մեր գործընկերը ստացել է նաեւ մարմնական վնասվածք։ Նա մեզ հետ զրույցում նախ փաստեց․
- Դատապարտում եմ Գայանեի նման լրագրողի նկատմամբ ցանկացած ոտնձգություն։ Գայանեն այն լրագրողներից չէ, որոնք թույլ են տալիս իրենց ոչ կոռեկտ արտահայտություն կամ ոչ կոռեկտ կեցվածք։ Նա բացարձականապես չի պատկանում դեղին լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Այդ իսկ պատճառով ես ինքս ամբողջությամբ կանգնած եմ Գայանեի կողքին՝ իր իրավունքների պաշտպանության համար։
Անդրադառնալով նախօրեին գիշերը նույն գործի շրջանակներում ոստիկանների՝ մեր գործընկերոջ հայրական տուն գնալուն ՀՀ առաջին պաշտպանը, ցավով արձանագրեց․
-Վերջին տարիների ընթացքում կարծես առանձնահատուկ հոգեբանությամբ են ոստիկանները իրականացնում գրավոր, թե բանավոր անօրինական հրամանները։ Կոչ եմ անում Ոստիկանությանը եւ Ոստիկանապետին վերանայել իրենց վերաբերմունքը եւ հիշել, որ ոստիկանի կոչումը այսօր վերին աստիճանի աղավաղվում է եւ ստվեր գցում իրական սպաների եւ նրանց կեցվածքի վրա։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ