Հաճելի և արդյունավետ օր է սպասվում․ սեպտեմբերի 18֊ի աստղագուշակ

Աստղագուշակ

**Խոյ:** Օրվա առաջին կեսին փորձեք ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը: Նշանի շատ ներկայացուցիչների համար այս ժամանակահատվածը կարող է բարդ լինել, բայց նաև շատ օգտակար՝ արժեքավոր փորձ և գիտելիքներ ձեռք բերելու տեսանկյունից: Օրվա երկրորդ կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի, սակայն, եթե առավել զգուշավոր լինեք, ապա լուրջ դժվարություններ չեն ծագի: Հնարավոր են փոքր վնասվածքներ: Առողջական լուրջ խնդիրներ չեք ունենա:

**Ցուլ:** Օրվա առաջին կեսին առավել զգուշավոր եղեք: Այս ժամանակահատվածում կարող եք թույ տալ սխալներ, որոնց շտկումը, հետագայում, շատ ջանքեր կպահանջի: Նոր գործեր սկսեք միայն այն դեպքում, եթե հուսալի աջակիցներ ունեք, ովքեր բազմիցս ապացուցել են ձեզ իրենց նվիրվածությունը: Նշանի շատ ներկայացուցիչներ հոգնածություն կզգան: Որոշ ժամանակ անց ուժերը կվերականգնվեն և ձեզ ավելի լավ կզգաք:

**Երկվորյակ:** Հաճելի և արդյունավետ օր է սպասվում: Եթե աշխատելու մեծ ցանկություն ունեք, ապա անմիջապես գործի անցեք, այսօր կարող եք շատ բան հասցնել: Ձեր կայացրած ոչ ստանդարտ որոշումները ճիշտ են: Փորձեք հետևել ձեր ներքին ձայնի հուշումներին, անգամ,եթե ստիպված լինեք ծայրահեղ քայլերի դիմել,իրադարձությունների հետագա զարգացումը կապացուցի, որ ճիշտ եք գործել: Լավ տրամադրություն կունենաք: Հրաշալի օր է մտերիմներին անակնկալներ մատուցելու համար:

**Խեցգետին:** Այսօր առավել ցայտուն կդրսևորեք բնավորության այն կողմերը,որոնց վրա, սովորաբար, աշխատում եք ուշադրություն չգրավել:Այդ իսկ պատճառով, շրջապատի մարդիկ հնարավոր է փոխեն, ձեր մասին ունեցած, իրենց կարծիքը: Չեն բացառվում սիրային հարաբերությունները, որոնք շատ հետաքրքիր ու անսովոր զարգացում կունենան: Դժգոհելու առիթ չեք ունենա, քանզի օրը բավականին հետաքրքիր կդասավորվի, և դա հենց այն է, ինչ ձեզ պետք է:

**Առյուծ:** Այսօր, օրվա առանձնահատկություններից մեկն էլ այն է , որ հնարավոր է սիրո խոստովանություն,կամ առանձնակի ուշադրություն ձեզ համար ոչ համակրելի անձանց կողմից: Եվ եթե չստացվի նորրբ ձևով հասկացնել, որ անտարբեր եք, ապա կարող եք լուրջ հակառակորդներ ձեռք բերել: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի հաջողության հասնել: Այսօր օգնություն կստանաք այն մարդուց, ումից անախորժություններից բացի ոչինչ չեք ակնկալել:

**Կույս:** Խուսափեք անձնական կյանքին վերաբերող հարցերում կարևոր որոշումներ կայացնել, առավել ևս, որևէ մեկի հետ քննարկել այդ ամենը: Ամենայն հավանականության, շատ շուտով, կփոխեք ձեր կարծիքը, իսկ ավելորդ անկեղծության պատճառով, կարող եք անհարմար և անհեթեթ իրավիճակում հայտնվել: Որքան էլ մեծ է գլխապտույտ արկածներին, էքստրեմալ զվարճանքներին տրվելու գայթակղությունը, փորձեք զերծ ման այդ ամենից, զբաղվեք, թեկուզ ոչ այնքան հետաքրքիր, սակայն անվտանգ գործերով:

**Կշեռք:** Այսօր կարող եք անսովոր վարքագիծ դրսևորել: Հավատացեք, այդ կերպ կկարողանաք լուրջ հաջողությունների հասնել: Օրվա ընթացքում հնարավոր են հաճելի, սակայն ոչ հեռանկարային, ծանոթություններ: Երեկոյան չարժե անիմաստ թափառել առևտրի կենտրոններում , առավել ևս, եթե գնումներ կատարելու նպատակ չունեք: Այսօր հակված եք անիմաստ գումարներ վատնել այնպիսի իրերի վրա,որոք ձեզ բոլորովին պետք չեն:

**Կարիճ:** Օրվա առաջին կեսն այնքան էլ արդյունավետ չէ, հետևաբար առավոտյան կարող եք քնել որքան ուզում եք: Իսկ արդեն օրվա երկրորդ կեսին, հնարավոր են մի շարք հետաքրքիր իրադարձություններ: Երեկոյան սպասվում են հաճելի, ռոմանտիկ անակնկալներ: Հնարավորություն կունենաք սիրելիի հետ զրուցել այն ամենի շուրջ, ինչն անհանգստացնում է, նաև վերջին ժամանակներս ծագած խնդիրներին լուծումներ գտնել:

**Աղեղնավոր:** Օրվա առաջին կեսին ոչինչ մի ձեռնարկեք: Հնարավորության դեպքում, հետաձգեք բոլոր բարդ գործերը: Միևնույն է կենտրոնանալ չի ստացվի,իսկ վրիպումներ թույլ տալու վտանգը մեծ է: Հետագայում կկարողանաք լրացնել բացթողումները, կհաղթահարեք ընթացիկ հարցերը, գլուխ կհանեք բոլոր բարդ խնդիրներից: Օրվա երկրորդ կեսը հարմար է սպորտով զբաղվելու, նաև ակտիվ հանգստի համար: Ռոմանտիկ ճանապարհորդությունները հաճելի կանցնեն և ձանձրալի չեն թվա:

**Այծեղջյուր:** Նշանի շատ ներկայացուցիչներ իրենց լիարժեք երջանիկ կզգան: Հրաշալի ժամանակահատված է թե՛ ժամադրությունների և թե՛ ռոմանտիկ ծանոթությունների համար:Օրվա առաջին կեսը հարմար է գնումներ կատարելու, գործարքներ կնքելու համար: Զբաղվեք այն ամենով , ինչը հոգեհարազատ է և հետագայում չեք զղջա: Օրվա երկրորդ կեսին անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը կմեծանա:

**Ջրհոս:** Թեև օրվա ընթացքում նշանակալի իրադարձություններ, լուրջ փոփոխություններ չեն լինի, այնուամենայնիվ, հաճելի պահեր կստեղծվեն: Չեք կորցնի լավատեսությունը, ուրախանալու համար նորանոր առիթներ կգտնեք: Ինքնազգացողությունից չեք դժգոհի, անգամ օրվա վերջում՝ հոգնածություն չեք զգա:Այսօր կարող եք ձեռնարկել ցանկացած գործ, անհաղթահարելի դժվարություններ չեն ծագի:

**Ձկներ:** Բարեհաջող օր է անձնական հարաբերություններին վերաբերող հարցեր պարզաբանելու համար: Կարող եք լուծել ոչ միայն սիրային խնդիրներն, այլ նաև՝ ընտանեկան: Այսօր կես խոսքից հասկանում եք մարդկանց , կանխատեսում նրանց քայլերը: Հնարավոր են անսպասելի առաջարկներ: Նշանի շատ ներկայացուցիչներ՝ առիթ կունենան զբաղվելու չափազանց հետաքրքիր և հեռանկարային գործերով: Բարեբախտաբար ձեր կողքին կան մարդիկ,որոնց հետ կարող եք խորհրդակցել:

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)