«Դիրքերում» շոուն տապալվեց, իսկ «բիսեդկում» կայացավ Արզաքանցյանի նիստը

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանի գրպանային արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական պարբերական ժողովների ձեւաչափում գլխաքանակ ապահովող «Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ, գործարար ՏԻԳՐԱՆ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԸ, կարծես թե, որոշել է խայտառակվել մինչեւ վերջ:

«Իրավունքն» անդրադարձել էր, որ Արզաքանցյանին ուղղակի «քշել էին» Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, երբ նա հայտնվել էր բեմում ու փորձում էր ելույթ ունենալ: Սակայն, պարզվում է՝ դրանից հետո նա ձեռքերը ծալած չի նստել եւ փորձել է իր ուժերը մեկ այլ «շոու-ծրագրում»: Արզաքանցյանը ո՛չ ավել, ո՛չ պակաս ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայդուկի կեցվածքով ու գեներալիսումիսի վճռականությամբ հայտարարել է, որ պետք է կամավորական ջոկատներ կազմել ու գնալ պաշտպանելու մեր սահմանները: Ինքն իրեն գերազանցելով՝ Արզաքանցյան Տիգրանն այնքան էր ոգեւորվել, որ մոռանալով, թե ինքը որտեղից է գալիս, արդեն ՀԱՊԿ-ի վրա էր մատ թափ տալիս: Քիչ էր մնում մենք էլ հուզվեինք այդ կոչերից, բայց Արզաքանցյանն այստեղ էլ «պռոմոխ տվեց»: Նրա համար սահմանները, փաստորեն, ինչ-որ շինության դիմաց կանգնած, ցանցի հետեւում սմարթֆոնով ուղիղ եթեր անելն էր:

Այո, Արզաքանցյան Տիգրանի հաջորդ ուղիղ եթերը, այսպես ասած, «դիրքերից», հերթական տապալումն էր: Հենց տեսանյութում երեւում է, որ ոչ մի դիրքում էլ չէ, իսկ հաջորդ օրը նա առհասարակ հանգստի գոտից մտավ ուղիղ եթեր: Այսպիսով՝ բառիս բուն իմաստով «բիսեդկայում» 7 հոգով նստած՝ Տիգրան Արզաքանցյանը հայտարարում է, որ տեղի է ունենում «Ուժը Հայրենյաց» կուսակցության հերթական նիստը եւ ընտրում է կուսակցության երկու փոխնախագահ, ինչպես ինքն է նշում՝ բնության գրկում, մաքուր օդում: Փաստորեն, մի ուղիղ եթերի համա՞ր էր Արզաքանցյան Տիգրանը հասել դիրքեր, թե՞ առհասարակ այդպես էլ չհասավ, բա կամավորական ջոկատներ կազմելու ու երկրի ամեն մի թիզի համար պայքարելու որոշումն ի՞նչ եղավ, չեղարկվե՞ց…

Իհարկե, այս ամենը կարող էր զավեշտալի լինել, զուտ քաղաքական թոհուբոից լիցքաթափվելու համար՝ խնդալ եւ անցնել, բայց նույն ժամանակ, երբ Արզաքանցյանն իր հերթական «բոցն» է անում, սահմանում զոհվում են իրական կամավորները՝ լուռ, առանց շոուների ու պաթոսի, վասն հայրենյաց…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Screenshot-12
Screenshot-8

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին