էրեխեքին միտումնավոր ուղարկել են մեռնելու. Ով է այն գնդապետը, ով 72 հոգանոց վաշտը ուղարկել է գրավված Հադրութ. Ահասարսուռ մանրամասներ

Տեսանյութեր

Մերօրյա անմահ հերոսների շարքում է նաեւ  Արարատի մարզի Արեւշատ գյուղից 20- ամյա ժամկետային զինծառայող Անանիա Արամյանը: Վաշտի 73  զինծառայողների հետ Անանիան 140 օր համարվում էր անհետ կորած: Եւ միայն ԴՆԹ հետազոտության միջոցով է, որ նրան հնարավոր է եղել գտնել դեկտեմբերին Հադրութում հայտնաբերված աճյունների մեջ:

Դպրոցն ավարտելուց անմահացած հերոսը ընդունվել էր Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտ, ցանկանում էր զբաղվել եռալեզու թարգմանությամբ, սակայն ուսումը սկսելուց չորս ամիս առաջ զորակոչվել էր բանակ:

 

Ինչպես է մերօրյա հերոսը եւ իր ծառայակիցները հայտնվել գրավված Հադրութում, ո՞ւմ է մեղադրում հերոսի հայրը` Սամվել Արամյանը «Իրավունք TV»- ի եթերում փորձել է պարզել անձամբ որդեկուրույս հայրիկից, ով պատմեց հետևյալը.

-Հոկտեմբերի 11-ին նրանց ընդհանուր վաշտը Մարտունիից տեղափոխել են Հադրութ` որպես ամենամարտական ու կարգապահ վաշտ: Գնացել են 9-րդ կոլցո, բայց մի քանի կմ ավել են գնացել, 4-5 կմ, մտել են թուրքերի մեջ: Սնարյադով խփել են էրեխեքի մեքենան ու կռիվը սկսել է: Կապ են տվել, ասել են, որ զինամթեր չունենք արդեն, ասել են` օգնություն, բայց օգնություն, ոնց հասկանում ենք, չի եղել: Ոչ էլ հետեւից գնացող է եղել: Ու նրանք, բոլորը մեկ ամիս, ամիս ու կես մնացել են այդտեղ, այդ տարածքում: Դեկտեմբերի 4-5-ին են էդտեղի մտել ու մասունքները հավաքել:

Տղաս մեծ երազանքներ ուներ, բանակից վերադառնալուն պես ուզում էր շարունակել ուսումը, լավ մասնագետ դառնար, բարձունքների էր ձգտում: Ասում էր` իմ ուզածին պետք է հասնեմ: Այն էլ չթողեցին տղուս: Եթե պատերազմը չլիներ, այսօր արդեն տղես զորացրված կլիներ, տանը կլիներ: Հիմա, վերլուծելով իրողությունը ես արդեն մտածում եմ, որ էրեխեքին միտումնավոր ուղարկել են մեռնելու: Իրանց կամանդիր պալկան իմացել է, թե որտեղ է ուղարկում էրեխեքին:

-Ո՞վ էր նա:

-73 հոգանոց վաշտին դիտավորյալ մահի բերանն է ուղարկել Գոռ Իշխանյանը, ինքը իմ համար մեկ թշնամին է: Երեք հարյուր հոգի մազապուրծ փախել եկել էին այդ տարածքից, ու դա շատ լավ իմանալով Գոռ Իշխանյանը որոշել է դուխով վաշտի էրեխեքին ուղարել: Երեք ուրալով էրեխեքը երգելով-պարելով ուղեւորվել են, բայց Հադրութ չեն հասել, ճանապարհին խփել են էրեխեքին՝ սաղ փրթվել են: Ու հիմա ինքը իմ հարցերին չի կարողանում պատասխանել, թե ուր էր ուղարկում էրեխեքին, ինչի համար: Ասում եմ այ տղա ինչ պետք ա անեին էրեխեքը՝ դիվերսիա, թե ընտանիքների փրկեին, ինչ պետք է անեին, բան չի ասում:  Էրեխեքին ուղարկել են երկու օր արդեն գրավված Հադրութ:

-Հիմա քրեական գործով անցնո՞ւմ է տվյալ անձնավորություն:

-Անցնում է, բայց ազատության մեջ է հիմա:

-Ո՞նց է բացատրում նման հրամանը:

-Ասում ա ինձ էլ վերեւից են հրաման տվել: Առանց հրամանատարի էրեխեքին ուղարկել են կրակի բերանը, էլ ինչ ասեմ...

- Իսկ, ո՞վ էր հրամանատարին հրաման տվել՝ չի ասում:

-Իրա ասելով՝ իրեն էլ Ջալալն Հարությունյան է հրաման տվել, ասում է տղերքին պետք է դիմավորեին, բայց ով, ինչ առաջադրանք պետք է անեին գրավված Հադրութում տղերքը՝ չեն ասում:

-Ջալալի հետ չե՞ք փորձել հանդիպել:

-Ես չէ, բայց հանդիպել են ծնողները, ասում է ես այդ հատվածի համար չեմ հրաման տվել, ասում է, որ հրամանատարը իրավասում էր չկատարել հրամանը, որովհետեւ ամեն ինչ փոխվում ամեն վարկյան: Ասում է, որ հրամանատարը կարող էր զեկուցել, որ իրավիճակը տվյալ ուղղությունում անկառավարելի է, բայց չէ: Ինքը կոնկրետ ասել է գնացեք, գնացեք ու փաստորեն զոհվեք: Եթե Գոռը չի որոշել, թող ասի, ով է որոշել, որ 73 տղա պետք է չապրեն, ինքը իրեն անմեղա համարում, դե թող ասի, ով է մեղավոր, ովա մեր էրեխեքին դիտավորյալ մատաղ արել:

-Փաստորեն հրամանատարը իրեն մեղավոր չի համարում, Ջալալ Հարությունյանն էլ ասում էր, որ ինքը նման հրաման չի տվել:

-Հա, Գոռը բացահայտ մեղավոր չի համարում, բայց հոգու խորքում երեւի զգում է, թող չկատարեր հրամանը, թող ասեր, չեմ կարա էրեխեքին ուղարկեմ կրակի բերանը, բայց չի արել: Եթե էդքան պետք էր էրեխեքին ուղարկելը, ինչի նույն Գոռ Իշխանյանը չի գնացել էրեխեքի հետ, իրանցից առաջ:

Մենք ամեն ինչ անելու ենք , որ բացահայտենք մեր էրեխեքին մատաղ անողներին:

Ուշագրավ զրույցը ամբողջությամբ դիտեք այցելելով Արամյանը «Իրավունք TV»- ի յութուբյան ալիք:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում