Մեզնից հայրենասեր իշխանություն չկա.«ՀՐԱՊԱՐԱԿ»

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանի՝ փոթորիկ բարձրացրած ելույթը, ինչպես հայտնի է, Երեւան է բերել նաեւ Արցախի նախագահին ու խորհրդարանի մի խումբ պատգամավորների, ովքեր վերջին երկու օրերին պերմանենտ հանդիպումներ ու խորհրդակցություններ են ունենում հայաստանյան գործընկերների հետ՝ փորձելով պարզել, թե այդ ինչ փաստաթուղթ է պատրաստ «ստորագրել» Նիկոլ Փաշինյանը, որից հետո իրեն «լիքը» մարդ կարող է դավաճան ասել, բայց ինքը գնալու է այդ որոշմանը՝ ապահովելով ՀՀ անվտանգությունը, տեւական կայունությունն ու խաղաղությունը։

«Էլի գոհ ու շնորհակալ կլինենք, որ դրա արդյունքում ՀՀ-ն 29,800 քմ/կմ տարածքով ստանա տեւական խաղաղություն եւ անվտանգություն»,- հավելել էր Փաշինյանը։ Խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ, հիշեցնենք, Փաշինյանի այդ հայտարարությունը հաշված ժամերի ընթացքում մայրաքաղաքի ու Ստեփանակերտի փողոցներ դուրս բերեց հազարավոր քաղաքացիների, շատերի մոտ կասկած կար, որ Փաշինյանը պատրաստվում է խաղաղության պայմանագիր ստորագրել՝ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման, ինչը նշանակում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Սեպտեմբերի 15-ին Հայաստանում հրավիրված Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում, որին մասնակցել է նաեւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, մեր տեղեկություններով, Փաշինյանը վստահեցրել է, թե նման փաստաթուղթ չի ստորագրելու, եւ թե խորհրդարանում ունեցած ելույթը ճիշտ չեն հասկացել։ Որ ինքն ուզեցել է ասել, թե պատրաստ է ամեն ինչի, միայն թե խաղաղություն հաստատվի։ Ասել է նաեւ, որ խաղաղության պայմանագիր կստորագրի միայն այն դեպքում, երբ վստահ լինի ու երաշխավորված, որ Հայաստանի սուվերեն տարածքից միլիմետր անգամ չի պակասի, իսկ ադրբեջանական զորքը կնահանջի ելման դիրք՝ բոլոր տեղերից, այդ թվում՝ նաեւ Սեւ լճի տարածքից։

Միեւնույն ժամանակ ասել է, որ բրյուսելյան վերջին հանդիպման ժամանակ Արցախի կարգավիճակի հարց չի քննարկվել, Ադրբեջանը դեմ է, որ խաղաղության պայմանագրում առհասարակ Արցախի վերաբերյալ կետ լինի, եւ հայկական կողմի աշխատանքներն էլ դրան են միտված, որ Արցախի կարգավիճակի հարցը թեկուզ ամրագրեն՝ թողնելով ապագային։

Փակագծերը փոքր-ինչ բացել է ԱԳ Արարատ Միրզոյանը, ում հետ Արցախցիները նույնպես հանդիպում են ունեցել։ Նա մանրամասնել է, թե ինչ է նկատի ունեցել Փաշինյանը։ Ասել է, թե գաղտնիք չի բացում՝ ասելով, որ Ադրբեջանը կատեգորիկ մերժում է Արցախի հետ կապված ցանկացած հարց, համարում է, որ Արցախի հարցը լուծվել է, ու խաղաղության պայմանագրում որեւէ ձեւով անդրադարձ չպետք է լինի դրան։ Մինչդեռ իրենք ամեն գնով ուզում են հասնել նրան, որ եթե նույնիսկ անկախության հարց չքննարկվի, ապա պայմանագրում տեղ գտնեն Արցախի սուբյեկտայնության, ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ այլ հարցեր։ Հենց սա է նկատի ունեցել Փաշինյանը՝ ասելով, որ գուցե իրեն լիքը մարդ դավաճան ասի։ Մեզ պատմեցին, որ Արարատ Միրզոյանն իրեն բավականին տարօրինակ է պահել ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ընթացքում՝ որդեգրելով «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» մարտավարությունը։ Հանդիպման հենց սկզբում մուննաթ-զուննաթ է եկել, թե ինչ եք ոչնչից աղմուկ բարձրացրել՝ թերեւս նկատի ունենալով ԱՀ նախագահի հայտարարությունը Փաշինյանի ելույթից հետո, որ Արցախն իր ապագան չի պատկերացնում Ադրբեջանի կազմում։ Ապա ասել է, որ մենք՝ ՀՀ իշխանություններս, առավոտից երեկո մտածում ենք Արցախի ու նրա կարգավիճակի մասին, գերմարդկային ջանքեր գործադրում այդ ուղղությամբ, իսկ Արցախից պարբերաբար մեզ մեղադրում են դավաճանության, Արցախը ծախելու, ձեռքները լվանալու մեջ։ Ասել է՝ ոնց ուզում եք, հասկացեք, բայց մեզնից հայրենասեր, Արցախի մասին մեզնից շատ մտածող իշխանություն չի եղել ու չկա։ 

Հանդիպման ներկաներից մեկը մեզ հետ զրույցում կատակեց, թե Արարատն այնպես էր խոսում, մի պահ տպավորություն է առաջացել, որ ոչ թե նրան, այլ իրեն էին ժամանակին մեղադրում Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ։ Արցախցիները հարցրել են՝ եթե ուզում եք, որ ամեն ինչ Արցախի համար լավ լինի, ինչո՞ւ եք խզել կապն Արցախի ԱԳՆ-ի հետ։ Հայտնի է, որ Դավիթ Բաբայանի ու Արարատ Միրզոյանի միջեւ տեւական ժամանակ՝ մեկ տարուց ավելի, կապ չկա, Բաբայանը հայտնի է ռուսամետ ռադիկալ դիրքորոշմամբ, եւ, թերեւս, սրանով է պայմանավորված, որ ՀՀ իշխանությունները բոյկոտել են Բաբայանին։ Արարատ Միրզոյանը, ինչպես պատմեցին, կարկամել է, կոնկրետ բացատրություն չի տվել՝ ընդունելով, որ, այո, խնդիր է այդ փաստը, ինչի մասին ասում են։

Արցախցիներին ավելի ջերմ ընդունելության է արժանացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ վստահեցնելով, որ առանց նրանց դիրքորոշման իրենք չեն կարող Արցախի վերաբերյալ որոշումներ ընդունել։ Ամփոփելով՝ հայաստանյան հանդիպումները, արցախցի մեր զրուցակիցն ասաց, որ իրենց մտահոգությունները չեն փարատվել, նրանք կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը փորձում են իրենց գլխի տակ փափուկ բարձ դնել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/919e0f545e28454d7f3fdb71496a71c8

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ)