Ես ամեն անգամ բարի չեմ լինում. Արիանա Հովսեփյանին մահվան սպառնալիք հնչեցրած անձը ներողություն է խնդրել

Իրավական

Օրեր առաջ «Իրավունք»-ն անդրադարձել էր, որ Newspress.am տեղեկատվական կայքի հիմնադիր ԱՐԻԱՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻն անհայտ անձը զանգահարել եւ սպառնացել է սպանել, ինչի վերաբերյալ նա հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն: Պարզվում է՝ այս անգամ ոստիկանությունը բավական օպերատիվ է գործել եւ մահվան սպառնալիք հնչեցրած անձը կարճ ժամանակ անց հայտնաբերվել է: Իսկ երեկ Ա. Հովսեփյանն իր փաստաբանի՝ ԳԱՐԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ հրավիրվել է Ոստիկանության կենտրոնական բաժին՝ առերես հարցաքննության սպառնալիք հասցրած եւ ահաբեկած անձի հետ։

«Առերեսման ընթացքում տվյալ անձը մի քանի անգամ ներողություն խնդրեց եւ ասաց, որ զղջում է կատարածի համար, խնդրեց, որ իրեն ներեմ։ Նա նշեց, որ գտնվել է ոչ սթափ վիճակում, ասել է թե՝ ալկոհոլի ազդեցության տակ եւ չի գիտակցել, թե ինչ է անում։ Խորհրդակցելով փաստաբանիս հետ՝ որոշեցի ներել նրա արարքը՝ կանխելով անձի հանդեպ քրեական հետապնդումը։ Ի դեպ, երախտապարտ եմ Ոստիկանության կենտրոնականի եւ քննչական բաժնին՝ արագորեն արձագանքելու, պատշաճ ժամանակահատվածում անձին հայտնաբերելու համար», - մանրամասնել է Ա. Հովսեփյանը:
 
Newspress.am տեղեկատվական կայքի հիմնադիրը նաեւ շեշտել է, որ իր եւ իր ղեկավարած լրատվամիջոցի աշխատանքին որեւէ որակավորում տալուց առաջ՝ երկար մտածել է պետք, անձնական վիրավորելուց ու սպառնալուց առաջ մի պահ հարց տալ՝ հետո արածիս պատասխանը կկարողանա՞մ տալ, թե՝ ոչ:
 
 «Առանց մտածելու քայլ անելուց հետո՝ հետեւանքները տխուր են լինում։ Իսկ ես ամեն անգամ բարի չեմ լինում», - եզրափակելով խոսքը՝ ասել է Ա. Հովսեփյանը:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում