«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Անմիզապահությունը բուժելի է. Ուրոլոգ

Առողջապահական

- Հարգելի բժիշկ, ի՞նչը կարող է անմիզապահության պատճառ լինել: Սա ահազանգ է բժշկին դիմելու՞:

Հարցին պատասխանում է բժիշկ-ուրոլոգ, բ.գ.թ., դոցենտ ԴԱՎԻԹ ՖԱՆԱՐՋՅԱՆԸ.

- Անմիզապահությունը մեզի ակամա արտահոսքն է: Առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ: Ընդունված է տարբերակել անմիզապահության հետեւյալ տեսակները՝
• Ուրգենտ անմիզապահություն
• Սթրեսային անմիզապահություն
• Խառը անմիզապահություն
• Գերծավալային անմիզապահություն
Ուրգենտ անմիզապահությունը հաջորդում է միզարձակման հանկարծակի եւ անզուսպ ցանկությանը: Համարվում է հիվանդության ախտանշան եւ ոչ հիվանդություն: Պատճառը միզապարկի ոչ բնական կծկումներն են, որի հետեւանքով խանգարվում է միզուկի փականի կծկումը: Այսպիսի վիճակներ կարող են առաջանալ շաքարային դիաբետի, ինսուլտի, Պարկինսոնի հիվանդության եւ ողնուղեղի ախտահարումների ժամանակ:
Խառը անմիզապահության ժամանակ դիտվում է միզարձակության հրատապություն, որն ուղեկցվում է հազի, փռշտոցի եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության ընթացքում անմիզապահությամբ: Այսինքն խառը տիպի անմիզապահության դեպքում առկա է ինչպես սթրեսային, այնպես էլ ուրգենտային բաղադրիչ:
Գերծավալային տեսակի անմիզապահությունն առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ: Այն առաջանում է միզուղիների խցանումների (շագանակագեղձի ադենոմա, շագանակագեղձի քաղցկեղ, միզապարկի վզիկի կարծրացում, միզուկի նեղացում եւ այլն) ժամանակ:
Բոլոր տարիքային խմբերում ամենից հաճախ դիտվում է սթրեսային անմիզապահությունը: Անմիզապահության այս տեսակն առաջանում է ներորովայնային ճնշման բարձրացման ժամանակ: Կոչվում է սթրեսային, սակայն ամենեւին կապված չէ սթրեսի հետ, պարզապես առաջանում է հազի, փռշտոցի, ծիծաղի եւ ծանրություն բարձրացնելու ժամանակ:
Սթրեսային անմիզապահության հիմնական ռիսկի գործոններն են՝
• Միզասեռական ստոծանու մկանների թուլությունը
• Որովայնի եւ կոնքի խոռոչի վիրահատությունները
• Տարիքը
• Էստրոգեն դեֆիցիտային վիճակները
• Տրավմաները
• Ծանր ծննդաբերությունը
Անմիզապահությունը բուժելի է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ: Առկա են բուժման ոչ դեղորայքային, դեղորայքային եւ վիրահատական մեթոդներ: Անմիզապահության որեւէ ձեւի առկայության դեպքում անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան