«Եթե քեզ խաբում են մեկ անգան, խաբողը սրիկա է, եթե խաբում են շարունակ, նշանակում է դու հիմար ես». ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱԼՍ­ՏՅԱ­Ն

Մշակութային

 Ադր­բե­ջա­նը ռազ­մա­կան հար­ձա­կում է սկսել Հա­յաս­տա­նի դեմ ա­րե­ւե­լյան եւ հա­րավ-արե­ւե­լյան սահ­մա­նի ողջ եր­կայն­քով՝ Սյու­նի­քի, Վա­յոց ձո­րի եւ Գե­ղար­քու­նի­քի մար­զե­րի ուղ­ղու­թյուն­նե­րով հար­ված­ներ հասց­նե­լով ռազ­մա­կան օ­բյեկտ­նե­րին եւ քա­ղա­քա­ցի­ա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րին, ո­րի հե­տե­ւան­քով ու­նենք զո­հեր, վի­րա­վոր­ներ, գե­րի­ներ: Այս մա­սին զրու­ցել ենք կի­նո­ռե­ժի­սոր, սցե­նա­րիստ, պրո­դյու­սեր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱԼՍ­ՏՅԱ­ՆԻ հետ:

Պա­րոն Գալս­տյան, ըստ Ձեզ, այս պա­տե­րազ­մը հնա­րա­վո՞ր էր կան­խել:

— Ես ռազ­մա­կան գոր­ծիչ չեմ, ոչ էլ քա­ղա­քա­գետ կամ դի­վա­նա­գետ՝ մաս­նա­գի­տա­կան վեր­լու­ծու­թյան հա­մար, բայց գի­տեմ, որ ցան­կա­ցած պա­տե­րազմ դի­վա­նա­գի­տու­թյան տա­պա­լումն է: Աշ­խար­հում քիչ կան հա­րե­ւան երկր­ներ, ո­րոնց մի­ջեւ ա­մեն ինչ հարթ է ու խա­ղաղ: Աշ­խար­հում կան տաս­նա­մյակ­նե­րով ձգվող հա­կա­մար­տու­թյուն­ներ, ո­րոնք չեն վե­րած­վում լայ­նա­մասշ­տաբ պա­տե­րազ­մի: Պա­տե­րազ­մը սկսվում է, երբ կող­մե­րից մե­կը տես­նում է, որ կա­րող է ու­ժի կի­րառ­մամբ իր խնդի­րը լու­ծել, ո­րով­հե­տեւ մյուս կող­մը թու­լա­ցած է: Թու­լու­թյու­նը ինք­նին սադ­րանք է: Երբ թշնա­մին ու­ժե­ղաց­նում է իր բա­նա­կը, հստա­կեց­նում է իր դաշ­նա­կից­նե­րին, պատ­րաս­տում է իր հա­սա­րա­կու­թյա­նը պա­տե­րազ­մի, իսկ դու վար­կա­բե­կում ես բա­նակդ, սի­րա­խա­ղի մեջ ես մտնում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բո­լոր կենտ­րոն­նե­րի հետ, սպառ­նում ես այ­լա­խո­հու­թյա­նը քո երկ­րի ներ­սում ու ան­վերջ սի­րա­շա­հում ես թշնա­մուդ, դու մատ­նում ես քո թու­լու­թյու­նը: Ին­չո՞ւ թշնա­մին պի­տի չօգտ­վի դրա­նից: Նա­յեք, բո­լո­րո­վին թարմ դեպ­քե­րը՝ թշնա­մու հար­ձա­կու­մը Հա­յաս­տա­նի սու­վե­րեն տա­րած­քի վրա: Տե­սե՛ք որ­տե­ղից են նրանք խփում: Խփում են այն տա­րածք­նե­րից, ո­րոնք հանձն­վել են թշնա­մուն 2020թ.-ի նո­յեմ­բե­րի կա­պի­տու­լյա­ցի­ոն պայ­մա­նագ­րից հե­տո: Թշնա­մին սո­ղա­լով ե­կել է ա­ռաջ, գրա­վել է բա­րեն­պաստ դիր­քեր, բար­ձունք­ներ: Պարզ չէ՞, որ դա ա­րել է հար­վա­ծե­լու հա­մար: Հի­մա ի՞նչ էր պետք ա­նել այս նոր հար­ձա­կու­մը կան­խե­լու հա­մար: Պարզ չէ՞, որ պետք էր կանգ­նեց­նել թշնա­մուն այն դիր­քե­րում, որ­տեղ նա կանգ­նած էր այդ նող­կա­լի կա­պի­տու­լյա­ցի­ոն պայ­մա­նա­գի­րը ստո­րագ­րե­լու պա­հին: Գրված է, չէ՞, այդ պայ­մա­նագ­րում, որ կող­մե­րը մնում են այն դիր­քե­րում, որ­տեղ կանգ­նած են: Ինչ­պե՞ս է ստաց­վում, որ ե­ռա­կողմ պայ­մա­նագ­րի մեզ հա­մար ան­բա­րեն­պաստ կե­տե­րը պար­տա­դիր են կա­տար­ման հա­մար, իսկ այն կե­տե­րը, ո­րոնք բխում են մեր շա­հե­րից՝ կա­րող են ան­տես­վել: Պարզ չէ՞, որ ի­րե­րի այս­պի­սի ըն­թաց­քը պետք էր կան­խել նոր պա­տե­րազ­մից խու­սա­փե­լու հա­մար: Թշնա­մին եր­կար քաղ­ցից հե­տո ճա­շա­կել է հաղ­թա­նա­կի հա­մը, նա ա­նե­լու է ա­մեն բան՝ նոր չա­փա­բաժ­նով այդ քաղցր հա­մը նո­րից ու նո­րից զգա­լու հա­մար, ու նրա բե­րա­նը պետք է դառ­նա­նա, որ­պես­զի նա դա­դա­րի ու­զել դա:

Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց, որ չնա­յած 44-օրյա պա­տե­րազ­մի ան­դառ­նա­լի կո­րուստ­նե­րին` հայ ժո­ղովր­դի հո­գին չի կոտր­վել: Կի­սո՞ւմ եք այդ տե­սա­կե­տը:

— Վա­ղուց ո՛չ հե­տե­ւում եմ, ո՛չ լսում եմ, ո՛չ էլ ա­ռա­վել եւս կի­սում եմ Ձեր նշած մար­դու տե­սա­կետ­նե­րը: Կա հայտ­նի խոսք՝ ե­թե քեզ խա­բում են մեկ ան­գամ, խա­բո­ղը սրի­կա է, ե­թե խա­բում են շա­րու­նակ, նշա­նա­կում է դու հի­մար ես: Ես չեմ հա­վա­տում այդ մար­դուն: Ինչ ի­մաստ կա լսել, կի­սել կամ չկի­սել սու­տը:

Մեր երկ­րի ներ­կա­յիս վի­ճա­կը չհա­մախմբ­վե՞լն է, թե՞ դա­վա­ճա­նու­թյու­նը:

— Մեր եր­կի­րը խեղդ­վում է ա­տե­լու­թյան մեջ: Դա մեզ ջլա­տում է: Մենք թշնա­մի փնտրում ենք մեր մեջ, իսկ փրկու­թյան ու­ղի­նե­րը փնտրում ենք դրսում: Մինչ­դեռ տրա­մա­բա­նա­կա­նը հա­կա­ռակն է: Փրկու­թյան ու­ղին ներ­սից է, իսկ թշնա­մին՝ դրսում: Ես զզվանք եմ ապ­րում կար­դա­լով այն նե­գա­տի­վը, որ մեր, այս­պես կոչ­ված, «արեւմ­տա­մետ­նե­րը» բար­բա­ջում են «ռու­սա­մետ­նե­րի» հաս­ցե­ին, եւ հա­կա­ռա­կը: Ներ­քին թշնա­ման­քը սնուց­վում է եր­կու կո­պե­կով, ու հե­տե­ւորդ­նե­րի թշվառ բա­նակ­նե­րը տա­րա­ծում են նե­րազ­գա­յին թշնա­ման­քը ան­հա­վա­նա­կան մո­լե­ռան­դու­թյամբ:

Հա­յին հա­յի ձեռ­քով սպա­նե­լու թուր­քա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը աշ­խա­տում է ան­թե­րի: Ե­րե­ւա­նում իր գո­յու­թյու­նը դժվա­րու­թյամբ քարշ տվող հա­յը պատ­րաստ է Բրյու­սե­լի կամ Վա­շինգ­տո­նի ե­րե­ւա­կա­յա­կան դաշ­նակ­ցու­թյան հա­մար կրծել իր հա­րե­ւա­նի կո­կոր­դը, ո­րը Հա­յաս­տա­նի փրկու­թյու­նը կա­պում է Կրեմ­լի հետ: Սա ող­բեր­գու­թյուն է: Օ­տա­րա­մո­լու­թյունն ու սե­փա­կան մար­գա­րե­նե­րի, հե­րոս­նե­րի հան­դեպ թշնա­մանքն այն բա­ցա­սա­կան ուժն է, որ դրված է մեր հայ­րե­նի­քի անկ­ման հիմ­քում ու քայ­քա­յում է մեզ: Մեր թշնա­մի­նե­րը շատ հմտո­րեն կա­ռա­վա­րում են դա:

Այս­պես կոչ­ված՝ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» մա­սին ի՞նչ կա­սեք:

— Մշտա­կան խա­ղա­ղու­թյու­նը բլեֆ է: Միֆ: Ան­գամ ան­ձե­րի մա­կար­դա­կով: Մար­դիկ մրցակ­ցում են ի­րար հետ, ո­րով­հե­տեւ բնու­թյունն այդ­պի­սին է ստեղ­ծել մարդ­կանց: Կան ազ­գեր, ո­րոնք օժտ­ված են բնա­կան ռե­սուրս­նե­րով, կան այն­պի­սի­նե­րը, որ պայ­քա­րում են, մա­քա­ռում են` ստա­նա­լու հա­մար այն, ին­չը հա­րե­ւա­նի բա­կում ուղ­ղա­կի ա­ճում է: Հե­տե­ւա­բար, ե՛ւ մար­դիկ, ե՛ւ ազ­գե­րը պետք է կա­րո­ղա­նան գնա­հա­տել ու պաշտ­պա­նել այն, ին­չով ի­րենց օժ­տել է բնու­թյու­նը ու պայ­քա­րել ձեռք բե­րե­լու հա­մար այն, ին­չից ի­րենք զրկված են: Մենք պետք է հաս­կա­նանք, որ ի­դե­ա­լա­կան աշ­խար­հը միֆ է: Մրցակ­ցու­թյան մեջ է զար­գաց­ման, ա­ռաջ­խա­ղաց­ման գաղտ­նի­քը: Պետք չէ վա­խե­նալ մրցակ­ցու­թյու­նից: Խա­ղա­ղու­թյու­նը եր­կու, ի­րար չզի­ջող կող­մե­րի մի­ջեւ ժա­մա­նակ­ավոր հաշ­տու­թյան հա­մա­ձայ­նու­թյուն է, ո­րը գոր­ծում է մին­չեւ այն պա­հը, երբ հա­վա­սար կող­մե­րից մե­կը սկսում է զի­ջել դիր­քե­րը: Հենց այդ պա­հից իր դիր­քե­րը զի­ջող կող­մը սադ­րում է պա­տե­րազմ: Ու ան­խու­սա­փե­լի­ո­րեն ստա­նում այդ պա­տե­րազ­մը: Հե­տե­ւա­բար, պետք չէ հույ­սեր փայ­փա­յել, որ քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հը կամ ու­ժա­յին կենտ­րոն­նե­րը կա­րող են մեզ խա­ղա­ղու­թյուն նվի­րել: Այդ ու­ժա­յին կենտ­րոն­ներն ի­րենց գե­րա­կա դիր­քե­րին հա­սել են ա­րյան, կո­րուստ­նե­րի, մա­քա­ռում­նե­րի ու պա­տե­րազմ­նե­րի մի­ջո­ցով եւ այ­սօր էլ պայ­քա­րում են ի­րենց այդ դիր­քե­րը պա­հե­լու հա­մար: Քա­ղա­քակր­թու­թյունն ա­ռաջ են տա­նում ու­ժեղ­նե­րը: Ա­ռա­վե­լա­գույ­նը, որ նրանք ա­նում են թույ­լե­րի հա­մար, դա ա­ռան­ձին ցու­ցաս­րահ­նե­րի ամ­րագ­րումն է պատ­մու­թյան թան­գա­րան­նե­րում:

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում