ԱԹՍ-ի առաջին հարվածից հետո միանգամից վազել է վիրավոր ընկերներին օգնություն ցուցաբերելու, նույն պահին երկրորդ ԱԹՍ-ն է գործարկվել․ Սուսաննա Մարգարյանի սխրանքի ուղղին ու նրա արյան գինը

Հանդիպում

Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի առաջին իսկ օրն իր մարտական ընկերների հետ որպես կամավորական ռազմական գործողությունների գոտի էր մեկնել նաեւ Ջերմուկի հատվածում հակառակորդի կողմից մահացու վիրավորում ստացած ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը։ Վերջինս առաջնագիծ էր մեկնել որպես կամավոր՝ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի հետ։ Սուսաննա Մարգարյանը մասնակցել է նաև առաջին արցախյան պատերազմին և այս տարիների ընթացքում ակտիվ հասարակական ու քաղաքացիական գործունեություն ծավալել։

Ինչպիսի՞նն էր անմահացած մեր հայրենակցուհին կյանքում եւ ռազմաճակատում փորձել ենք հետաքրքրվել Սուսաննայի մարտական ընկեր, հրամանատար, ՊՆ նախարարի խորհրդական Ռազմիկ Պետրոսյանից, ով խորը ցավով փաստեց․

-Ի տարբերություն այսօր  հրապարակներում հավաքված տղամարդկանց Սուսաննայի համար հայրենիքը սկսվում էր սահմանից։ Ինչպես միշտ այս անգամ էլ Սուսաննան առաջինը պատրաստվեց ու մեզ հետ միասին մեկնեց ռազմաճակատ, նրա հայրենասիրությունը չուներ սահման։ Մեր մարտական ընկերը անմնացորդ նվիրյալ էր, հայուհու մաքուր ու անառիկ տեսակ։ Գիտեր անվերապահ նվիրվել հայրենիքին, ընտանիքին, ընկերներին, նրա կայուն կամքը չէր կարող կորտրել։ Նա ուներ չափազանց ուժեղ ու միեւնույն ժամանակ անասելի փխրուն սիրտ, կարող էր միանգամից հունից դուրս գալ ու վարկյանների ընթացքում ներել, հասկանալ դիմացինին։

Անդրադառնալով մեր հայրենակցուհու վերջին վարկյաններին պարոն Պետրոսյանը ասաց․

-Սուսաննան անմահացավ իր հայրենասիրությամբ, ԱԹՍ-ի առաջին հարվածից հետո միանգամից վազել է վիրավոր ընկերներին օգնություն ցուցաբերելու, նույն պահին երկրորդ ԱԹՍ-ն է գործարկվել։ 

Սուսաննան ու նրա նման հազարավոր հայուհիների ու հայորդիների արյունը այսօր կանանց փեշերի տակ թաքնված տղամարդկանց վրա է։ Սուսաննան իր կյանքը դրեց հրապարակներում գոռացող տղամարդ կոչվածների համար։ Մեր Սուսաննան ու նրա նման նվիրյալները անմահացան փողոցներում թրեւ եկող տղամարդկանց փոխարեն։ Սուսաննայի բացը լրացնել երբեք չի ստացվի։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ 

https://iravunk.com/sim/?p=236472&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ