Ինչո՞ւ Նիկոլը «թռավ» ՇՀԿ-ի գագաթաժողովից

Վերլուծություն

Ի­հար­կե, Հա­յաս­տա­նի այս սրա­ցում­նե­րի (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=236469&l=am), ա­վե­լին՝ մեր երկ­րի հե­տա­գա ճա­կա­տագ­րի հետ կապ­ված շատ հար­ցե­րի պա­տաս­խա­նը պետք է սպա­սել Սա­մար­ղան­դից, որ­տեղ ե­րեկ մեկ­նար­կեց Շան­հա­յի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան կազ­մա­կեր­պու­թյան (ՇՀԿ) ան­դամ պե­տու­թյուն­նե­րի գա­գա­թա­ժո­ղո­վը: Դրա կա­րե­ւո­րու­թյան մա­սին է վկա­յում փաս­տը, որ մաս­նակ­ցե­լու է Պու­տի­նը, ով ե­րեք տա­րի այդ նիս­տե­րին չէր գնում: Ա­պա նա­խա­գահ Սին, որ եր­կու տա­րի՝ պան­դե­մի­ա­յից ի վեր ոտ­քը Չի­նաս­տա­նից դուրս չի դրել, եւ այլն: Վեր­ջա­պես, կա­յին խո­սակ­ցու­թյուն­ներ, որ այս գա­գա­թա­ժո­ղո­վը ՇՀԿ-ին կա­րող է վե­րա­ծել հա­կա­ՆԱ­ՏՕ-ի, կամ նույ­նիսկ՝ նոր ՄԱԿ-ի (ՇՀԿ-ն այս պա­հին էլ նե­րա­ռում է աշ­խար­հի բնակ­չու­թյան հա­մա­րյա կե­սին, եւ այդ թի­վը մի­այն կա­վե­լա­նա): Կարճ ա­սած, սա մի մի­ջո­ցա­ռում է, ո­րը, ինչ­պես ար­դեն նշե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, լրջո­րեն մտա­հո­գել է Վա­շինգ­տո­նին, փոր­ձում էր այն ա­մեն կերպ կան­խել, բայց այդ­պես էլ չստաց­վեց:

Թե ինչ ար­դյու­նա­վե­տու­թյուն կու­նե­նա ՇՀԿ-ի այս գա­գա­թա­ժո­ղո­վը, ի­հար­կե, ա­վե­լի պարզ ցույց կտա ե­րեկ­վա եւ այ­սօր­վա աշ­խա­տանք­նե­րը: Բայց մինչ դրան հաս­նե­լը՝ նկա­տենք, որ մաս­նա­վո­րա­պես Հա­յաս­տա­նի հետ կապ­ված ու­շագ­րավ զար­գա­ցում­ներ են սպաս­վում: Նկա­տեք, թե­րեւս մաս­նա­վո­րա­պես դրա­նով պայ­մա­նա­վոր­ված է, որ սահ­մա­նա­յին բա­խում­նե­րը նա­խօ­րե­ից գրե­թե կանգ են ա­ռել, թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով, որ Սա­մար­ղան­դում է Ա­լի­ե­ւը, նա­եւ՝ Էր­դո­ղա­նը, ով­քեր հան­դի­պե­լու են Պու­տի­նի հետ:

Եվ ա­հա այս ֆո­նին ա­ռա­ջին ու­շագ­րավ դրվա­գը: Նախ­նա­կան տվյալ­նե­րով, Սա­մար­ղանդ պետք է մեկ­ներ նա­եւ Նի­կո­լը: Նախ, ՇՀԿ-ի օ­րա­կար­գում է Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի կար­գա­վի­ճա­կի փո­փո­խու­թյան հար­ցը, ո­րը են­թադ­րում է եր­կու երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րի մաս­նակ­ցու­թյու­նը: Հա­կա­ռակ դեպ­քում ցնցող պատ­կեր կստաց­վի, որ ՌԴ-ի, Չի­նաս­տա­նի, Հնդկաս­տա­նի ղե­կա­վար­նե­րը  քննար­կեն նման փոք­րիկ պետու­թյուն­նե­րի հար­ցը, իսկ դրանց ղե­կա­վար­նե­րը չբա­րե­հա­ճեն մաս­նակ­ցել դրան:

Բայց ա­հա, որ­քան էլ տա­րօ­րի­նակ է, թե­եւ ան­գամ նա­խօ­րե­ին ե­ղավ ՌԴ ԱԳՆ-ի հայ­տա­րա­րու­թյու­նը, թե՝ Նի­կոլն ու Ա­լի­ե­ւը կմեկ­նեն Սա­մար­ղանդ, սա­կայն քիչ անց հե­տե­ւեց  ՀՀ կա­ռա­վա­րու­թյան ար­ձա­գան­քը, թե չէ, Նի­կո­լը չի գա­լու: Բա­ցատ­րու­թյու­նը սա էր՝ «ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված»: Սա­կայն դա առն­վազն տա­րօ­րի­նակ է. ե­թե «ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը» պա­տե­րազմն է, ու Ա­լի­ե­ւը մեկ­նում է, ա­պա Նի­կո­լի չգնա­լը այդ­պես բա­ցատ­րե­լը նման է պատր­վա­կի:

Ա­վե­լին, «ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը» Նի­կո­լին պետք է պար­տադ­րեր՝ գնալ: Օ­րի­նակ, Զե­լենս­կին ա­ռի­թը բաց չի թող­նում, որ ինչ-որ մի­ջո­ցառման մաս­նակ­ցի, ժա­մե­րով խո­սի ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մից, եւ դա, ի­հար­կե, շատ ճիշտ է: Իսկ Նի­կո­լին ինչ է, լսա­րան պետք չէ՞: Այն էլ մի լսա­րան, ո­րը նե­րա­ռում է աշ­խար­հի կե­սը: Գու­մա­րած, երբ այն­տեղ են ՌԴ-ի, Չի­նաս­տա­նի, Հնդկաս­տա­նի նա­խա­գահ­նե­րը, ո­րոնց հա­մար կով­կա­սյան սրա­ցում­նե­րը լուրջ խնդիր են: Նա­եւ այն­տեղ են այդ սրա­ցում­ներն ա­ռաջ տա­նող Էր­դո­ղանն ու Ա­լի­ե­ւը, ա­պա այդ հար­թա­կը ներ­կա բա­խում­նե­րը կանգ­նեց­նե­լու  ռե­ալ հար­թակ է: Ու պարզ հարց է ծա­գում` ին­չո՞ւ է Նի­կոլն այդ շան­սից հրա­ժար­վում:

Կա­րե­լի է մտա­ծել, որ այն­տեղ կա­րող են ներ­կա­յաց­նել ինչ-որ փաս­տա­թուղթ, ո­րը նա ստիպ­ված կլի­նի ստո­րագ­րել: Բայց սա քիչ հա­վա­նա­կան է. «Եռա­կողմ ձե­ւա­չա­փի» շրջա­նակ­նե­րում ո­րե­ւէ փաս­տա­թուղթ գո­յու­թյուն չու­նի:

Բայց գանք մյուս կող­մից. Սա­մար­ղան­դում, կրկնենք, ի­րոք կա այս բա­խում­նե­րը կանգ­նեց­նե­լու ռե­ալ շանս: Ա­նա­լո­գով, նման շան­սեր կա­յին նա­եւ 44-օրյա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, ո­րոնք օգ­տա­գոր­ծե­լուց Նի­կո­լը հրա­ժար­վեց: Ինչ է, այս դեպ­քում եւս պետք է մտա­ծել, որ է­լի՞ նույն խա­ղի մեջ է: Ինչ է, ա­րեւմ­տյան ուղ­ղու­թյու­նից հու­շել են, թե ա­վե­լի լավ է` չգնա՞ս: Հնա­րա­վոր տար­բե­րակ է, նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ ներ­կա բա­խում­նե­րը կանգ­նեց­նե­լը  ա­մե­րի­կա­ցի­նե­րին  կզրկի «երկրորդ ճա­կա­տից»: Մի­եւ­նույն ժա­մա­նակ, Սա­մար­ղան­դում Նի­կո­լը պետք է նա­եւ շատ ա­վե­լի հստակ իր տե­սա­կետ­նե­րը հայտ­ներ, թե ին­չի՞ց սկսվեց այս հեր­թա­կան բա­խու­մը, ո՞վ հրահ­րեց, ին­չո՞ւ: Այդ­պես, կգնան-կհաս­նեն նա­եւ Բրյու­սե­լին, թե բան պայ­մա­նա­վոր­վե՞լ եք, ե­թե ա­յո, ին­չո՞ւ, կամ ին­չո՞ւ պայ­մա­նա­վոր­վածդ չես ա­նում: Մի խոս­քով, լուրջ քննար­կում­ներ, ո­րոնց տա­կից դեռ դուրս գալ է պետք...

Կա նա­եւ տար­բե­րակ, որ ներ­քին լա­րում­նե­րով պայ­մա­նա­վոր­ված է, որ Նի­կո­լը չգնաց: Մի­գու­ցե վա­խե­նում էր, որ ե­թե ոտ­քը երկ­րից դուրս դնի, ի­րեն պաշ­տո­նից կհա­նե՞ն: Սա էլ է տար­բե­րակ, թե­եւ այն պա­հին, որ հայ­տա­րա­րեց  չգնա­լու մա­սին, դեռ ծայ­րա­հեղ սրա­ցում­ներ չկա­յին:

Փո­խա­րե­նը, Սա­մար­ղան­դում Հա­յաս­տա­նի թե­ման, մի­եւ­նույնն է, կքննարկ­վի. այ­սօր, ըստ նախ­նա­կան պլա­նի, Պու­տի­նը կհան­դի­պի Էր­դո­ղա­նի եւ Ա­լի­ե­ւի հետ: Մի­այն թե այս դեպ­քում Հա­յաս­տա­նի կար­ծի­քը ներ­կա­յաց­նող պար­զա­պես չի լի­նի: Չնա­յած, որ ներ­կա­յաց­նող լի­ներ, դա ինչ-որ բան կփո­խե՞ր...

Ինչ վե­րա­բե­րում է բուն գա­գա­թա­ժո­ղո­վին, ա­պա ՇՀԿ պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի խորհր­դի նեղ եւ ընդ­լայն­ված կազ­մով նիստն այ­սօր է, եւ ամ­բող­ջա­կան գնա­հա­տում­նե­րի հա­մար ա­վե­լի ճիշտ է սպա­սել դրա ար­դյունք­նե­րին: Ար­դյունք­ներ, ո­րոնք կա­րող են դա­րա­կազ­միկ լի­նել աշ­խար­հի մասշ­տա­բով:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում