Այն ամենն, ինչ պետք է իմանան Նենսի Փելոսի Հայաստան այցով ոգեւորվածները

Միջազգային
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այս շաբաթ կգա Հայաստան եւ կհանդիպի Նիկոլ Փաշինյանի եւ այլ պաշտոնյաների հետ։ Փելոսին Հայաստան կժամանի կոնգրեսական Ջեքի Սփեյերի հետ: Այս տեղեկությունն, ինչպես ասում են՝ ցնցել է համացանցը, իսկ թե ում այցի համար է հանրության մի զանգված այդքան ոգեւորվել, չափազանց «հուզիչ է»:
 
Նենսի Փելոսին ԼԳԲՏ շքերթների ակտիվ մասնակից է, ընդ որում՝ նա սովորաբար ծածանում է ծիածանագույն դրոշը՝ երեխաների հետ միասին: Անվանել սա՝ ժողովրդավարություն, թե մանկապղծություն, թողնում ենք ձեր դատին: Առհասարակ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի կենսագրությունը հարուստ է ԼԳԲՏ-ականների պաշտպանության մասին փաստերով: Ավելին՝ նրա ջանքերի շնորհիվ է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդունել ԼԳԲՏ-ականներին խրախուսող օրինագծեր: Եվ այս հարցում Փելոսին բավական վճռական է, նա մի առիթով բարձր ամբիոնից շեշտել է. «Կանգ չենք առնելու մեր այս ուղու մեջ՝ ստեղծելով բոլորի համար ավելի արդար եւ հավասար ապագա»:
 
Ի դեպ, ի գիտություն պաշտոնական արարողակարգի՝ նշենք նաեւ, որ Նենսի Փելոսին գտնում է, որ ճիշտ է, երբ սեղանի շուրջ նստում են տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչներ՝ մաշկի տարբեր գույների, լինեն նրանք տղամարդիկ եւ կանայք, երիտասարդներ եւ մեծահասակներ, ԼԳԲՏ համայնքի անդամներ:
 
«Բազմազանությունն անհրաժեշտ է»,- հարցազրույցներից մեկում շեշտել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը: 
 
Հատկանշական է նաեւ այն, թե ինչու է բազմազանության, հավասարության մասին այդքան «հուզիչ»  տեքստեր ասող Նենսի Փելոսին ատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչը նա չի թաքցրել դեռ շատ վաղուց: 2013 թվականին պայթեցրեց համացանցը Պուտին-Փելոսի արժեհամակարգային տարբերության ցցուն փաստը: The New York Times-ում հրապարակվեց մի հոդված, որտեղ Վլադիմիր Պուտինն ասել էր. «Մենք բոլորս տարբեր ենք, բայց երբ Աստծուց օրհնություն ենք խնդրում, չպետք է մոռանանք, որ Աստված մեզ հավասար է ստեղծել», ինչին անդրադառնալով Նենսի Փելոսին սոցցանցում գրառում էր կատարել եւ շեշտել. «Հուսով եմ, որ երբ նախագահ Պուտինը խոսում է բոլոր մարդկանց միջեւ հավասարության մասին, նա այս հայեցակարգում ընդգրկում է Ռուսաստանում ԼԳԲՏ համայնքի բոլոր ներկայացուցիչներին»: Թեման այսքան տարի անց նույնքան ակտուալ է մնացել, որովհետեւ հոգեւորի եւ անբարոյականության միջեւ պատերազմն այսօր ակնառու է առավել քան երբեւէ...
 
Չմոռանանք նշել նաեւ, որ Փելոսիին Հայաստան ուղեկցող կոնգրեսական Ջեքի Սփեյերն էլ բավական մասնագիտացած է այս թեմայով: Նրա քաղաքական հայացքների թոփ հնգյակում ԼԳԲՏ հավասարությունն է: Այնպես որ, Նենսի Փելոսին ավելի շուտ ԼԳԲՏ-ականներին նոր արտոնությունների փաթեթ կբերի Հայաստան, քան թե խաղաղություն:

GLPYCU4-H2-VF3-RPWNVHJONSFJZ4
gy-rupaul3-011918-16x9-992
LGBT-2016
merlin-157326063-ef624401-3a8b-47cb-a8ca-9c9f4ef2cee3-jumbo
nancy-pelosi-rides-in-the-annual-san-francisco-pride-parade-and-celebration-on-june-26-2022

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում