Մարդը պառլամենտի ամբիոնից հեգնում է բանակին, ԱԱԾ մարդկանց է շպիոններ անվանում, իսկ նրանք իրեն են պաշտպանում. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Ներքաղաքական

Հայաստանի դեմ սանձազերծված հերթական ագրեսիային, ներքին ու արտաքին սրված մարտահրավերներին դիմակայելու գործում հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ կարևորում են ազգային ուժերի՝ զինվորականների, հոգևորականների, պետական ու հասարակական գործիչների միավորումը:

Ո՞րը պետք է լինի հոգևորականության առաքելությունն այսօր՝ 168.am-ի հարցադրմանն ի պատասխան՝ Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նշեց, որ այդ առաքելությունը միշտ նույնն է՝  խոսք ասել ժողովրդին:

«Մենք խոսքն ասում ենք: Ուրիշ հարց է՝ լսող կա՞, թե՞ չկա. դա մյուս կողմն է: Մենք այս հարցում չենք թերացել, կարծում եմ, և ի սկզբանե հայտարարել ենք, որ այս իշխանությունը չարիք է, առաջարկել ենք ուղիներ այս չարիքից ազատվելու,  շարունակում ենք նույնը. դրանից ավել ի՞նչ պիտի անենք:

Ես ասել եմ, որ այս իշխանությունը պետք է հեռանա, և ուժային կառույցներն իրենք պատասխանատու են այս մարդուն հեռացնելու գործում, իրենք պիտի հեռացնեն այս մարդուն: Չեն հեռացնում. երևի իրենց ձեռք է տալիս, և սա խոսում է բանակի, ԱԱԾ անճարության մասին: Մարդը պառլամենտի ամբիոնից հեգնում է բանակին, ԱԱԾ մարդկանց է շպիոններ անվանում, իսկ նրանք ենթարկվում են և իրեն են պաշտպանում: Էս աբսուրդի մեջ ի՞նչ կարող է անել եկեղեցին»,- նշեց նա:

Հոգևորականը համոզված է՝ եթե եկեղեցին լիներ ուժային կառույց, հարցը վաղուց լուծված կլիներ:

Անդրադառնալով ինքնաբուխ հերթական հավաքի շարունակականությանն ու նպատակներին՝ նա ասաց. «Աստված տա՝ ունենա շարունակություն. կարևոր և միակ պայմանն այսօր այս չարիքի իշխանությունից ձերբազատվելն է, այս հակաազգային իշխանությունից ազատվելն է: Ուրիշ ճանապարհ չկա:

Բայց այնպես չէ, որ եկողին հեշտ է լինելու, այնպիսի փոսի մեջ ենք, որ եկողին բացարձակապես չեմ կարող նախանձել. եկողը պետք է նահատակվի, որպեսզի երկիրը հանի այս փոսից»:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարություններից հետո Երևանում, Ստեփանակերտում և Գյումրիում նրա հրաժարականի պահանջով ինքնաբուխ հանրահավաքներ մեկնարկեցին:

«Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց ծանր որոշումներ չի նշանակում՝ ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ: Մենք այդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը. մենք չենք կարող այսօր վերնագրերի ներքո գրենք՝ «խաղաղության պայմանագիր», տակը ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս անց նոր պատերազմ կսկսվի: Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ, շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն՝  29.800 քկմ  տարածքով, ստանա տևական խաղաղություն և անվտանգություն:

Ես շատ հստակ ասում եմ՝ այն որոշումը, որ սա ապահովելու է, ես այդ որոշումը ստորագրելու եմ.  ինձ չի հետաքրքրում՝  ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո ՀՀ-ի հետ»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ)