Հ1-ով մեզ ասում են՝ բոլորիդ տանելու ենք մորթելու, չհամարձակվեք մեր դեմ դուրս գալ. Աննա Մկրտչյան

Ներքաղաքական

Մենք երեկ նպատակ ունեինք լինելու Բաղրամյան պողոտայում, աջակցելու քաղաքացիներին, քանի որ ինչպես հայտարարել էինք, որ լինելու ենք այնտեղ, որտեղ կա իրական բողոք եւ անկեղծ ցանկություն Նիկոլին վռնդելու, որովհետեւ այս մարդն է մեղավորն ու պատասխանատուն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Նիկոլը դավաճանելու է Հայաստանն այնքան, մինչեւ վերջին հայը չմորթվի թուրքի ու ադրբեջանցու կողմից: Ընդդիմադիր պատգամավորները մեկ մարդու նման ստորագրել են անվստահություն հայտնելու այդ փաստաթուղթը, եւ ինչպես երեկ հարթակը կազմակերպողներն են հայտարարել, մնում էր իրենց կողմից այդ 18 պատգամավորին բերման ենթարկել, խնդրել, համոզել եւ այլն:

Ակնհայտ է, որ այդ մարդիկ համոզման ենթակա չեն, որովհետեւ կապված են ոչ թե քաղաքական կապերով, ոչ թե պետական շահով, այլ հանցակցությամբ, իսկ հանցակիցներին փորձ անել բաժանել, նշանակում է իրենց պատասխանատվության ժամը մոտեցնել: Իրենք դա թույլ տալ չեն կարող: Մենք այսօր էլ այստեղ ենք, ոչ մի հնարավորություն բաց չենք թողնելու սրանից ազատվելու, որովհետեւ պարզ գիտակցում կա, որ Հայաստանի վիճակն այսպիսին է, որովհետեւ ամենագլխավոր մարտահրավերը նստած է կառավարության շենքում»,-ասաց նա:

Անդրադառնալով իշխող թիմի կողմից հնչող հայտարարություններին, թե երեկ Բաղրամյան պողոտայում հավաքվածները լավագույն մոբ ռեսուրսն են, Աննա Մկրտչյանն ասաց. «Նրանք ըստ էության ասում են՝ հայրենիք ունեցող հայեր, մենք կարող ենք կազմակերպել, որպեսզի թուրքը ձեզ մորթի: Ինքը 2 օր առաջ ԱԺ-ում արել է հետեւյալ արտահայտությունը՝ էլ քանի՞ կռվող կա Հայաստանում: Ուզում է հաշվի կռվողներին, իրենց էլ մորթելու ուղարկի ու հարցը փակի: Բացարձակ սուտ է, որ ՔՊ-ի որեւէ պատգամավոր երեկ սահմանում է եղել: Երեւի «Էրատոյի» նման մի տեղ փորել, մտել են, որ հյուրանոցներից դուրս գան, սիրուն նկարվեն ու հետ գան:

Ցավում եմ, որ ԱԱԾ-ն այնքան է հեղինակազրկվել, որ ոչ միայն Նիկոլի ախռաննիկությունն է անում, այլ նաեւ արդեն լրատվությունն է Նիկոլի ապահովում: Բոլորս լսել ենք, որ Նիկոլ ասել է՝ ես ստորագրելու եմ, հիմա ասում են՝ տենց բան չի ասել, դուք խեղաթյուրում եք: Մի հատ բացեք, նորից լսեք:

Ակնհայտ է, որ վախեցած են, ակնհայտ է, որ բանակցել են, որովհետեւ երկու օր է գալիս է ԱԺ, մի խոսք Արցախի մասին չկա: Առաջ գոնե Արցախի իրավունքներից էր խոսում, հիմա դրա մասին էլ խոսք չկա: Արդեն Հայաստանի բնակավայրերը ծախելն է ուզում լեգիտիմացնել: Ես հույս ունեմ, որ այս անգամ մեր կամքը մինչեւ վերջ կլինի»:

Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաեւ նախօրեին Նիկոլ Փաշինյանի արած հետեւյալ հայտարարությանը. «Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29 800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Որոշումը, որը սա ապահովելու է, ես ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ»:

Աննա Մկրչյանը վստահություն հայտնեց, որ դրանով ցույց են տալիս, որ Արցախն այլեւս քննարկման առարկա չէ. «Ես այնքան ուրախ եմ, որ նաեւ Ստեփանակերտում եղավ արձագանք, մարզերում հավաքվեցինք: Երեկ մենք ցւոյց ենք տվել, որ մենք անկամք մի զանգված չենք:

Հ1-ով մեզ ասում են՝ բոլորիդ տանելու ենք մորթելու, չհամարձակվեք մեր դեմ դուրս գալ: «Ժողովրդավարության բաստիոնը» այսօր իր քաղաքացիներին սպառնում է հետեւյալ նախադասությամբ՝ հենց Նիկոլի դեմ դուրս եկաք, սահմանին մորթվելու եք ադրբեջանցիների կողմից: Այսինքն ասում են՝ էս երկիրը Նիկոլինն է, ոնց կուզենա, որ աճուրդին կուզենա՝ կդնի»:

Աննա Մկրտչյանը նկատեց, որ իրենք միացել են իմպիչմենթի պահանջին եւ անգամ վարչապետի թեկնածուի մասին խոսք չկա. «Հանրային պահանջ էր ձեւավորվել Բաղրամյան պողոտայում տլ ստորագրություններ, տվել ենք, նորից ենք պատրաստ տալ: Հիմա խոսել իշխանափոխության անհրաժեշտության մասին, որովհետեւ ինչ-որ մեկն ուզում է գալ վարչապետ... այս ավերված երկրում, ինչ թվում է՝ միայն քաղաքական առումով խելագարը կարող է գալ: Բացառապես հայրենասիրական հիմունքներ է պետք երկիրը ոտքի կանգնեցնելու  համար»:

https://news.am/arm/news/720315.html

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին