Հանրահավաքի մասնակիցներն Արման Թաթոյանին չցանկացան լսել

Տեսանյութեր

Երբ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ ամբիոնից անոնսավորվեց, թե փաստաթուղթ է ստորագրելու, որի համար իրեն կարող է անվանել՝ «դավաճան», հանրության մի լայն զանգված ինքնաբուխ դուրս եկավ փողոց ու շրջափակեց խորհրդարանի շենքը: Թվում էր, թե այս անգամ Փաշինյան Նիկոլն այլեւս որեւէ շանս չունի, քան հրաժարական տալ, բայց արի ու տես, որ միայն թվում էր:

ԱԺ շենքի դարպասների մոտ էին շտապել ոչ միայն ցասումի հասնող բարկությամբ քաղաքացիներ, այլ նաեւ սադրիչներ ու ո՛չ ավել, ո՛չ պակաս վարչապետի թեկնածուների մի ամբողջ գունապնակ: Վճռական քայլերի սպասող հանրության առաջ «քաստինգի» էին մասնակցում վարչապետի հնարավոր տարբեր թեկնածուներ: Այդ շարքից հետ չմնաց նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ, ով ազդարարել էր սոցցանցում, թե գալիս է Բաղրամյան պողոտա ու քիչ անց հայտնվեց հարթակում:

Բայց, Բաղրամյան պողոտան Սարյանի պուրակը չէր, որ Թաթոյանին լսեին՝ իր դե ֆակտո մի 50 հոգանոց «ֆան կլուբի» ներկայացուցիչները:  Նրա ելույթը ԱԺ շենքի դիմաց տեղադրված հարթակից, ուղղակի, տապալվեց՝ նախ իրավիճակին ոչ համահունչ պաթոսախառը ելույթի պատճառով: Նրան չցանկացան լսել: Ըստ էության, Արման Թաթոյանը չհանձնեց «քննությունը»՝ ներկաներին չառաջարկելով ոչ մի լուծում ու գործողություն եւ չասելով որեւէ նոր բան: Ինքն էլ ներկայանալով՝ որպես ՀՀ քաղաքացի եւ ոչ ավել:

Ի դեպ, հատկանշական է այն, որ Արման Թաթոյանի եթե չասենք «դուխը», բայց ռիսկը չհերիքեց մի թթու ու կծու խոսք ասել Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների մասին: Նրա ձեւակերպումները սահմանափակվեցին «գործող» եւ «այսօրվա» իշխանությունների պատասխանատու անպատասխանատվության մասին գնահատակններով: Այդուհանդերձ, Ա. Թաթոյանը եզրափակեց իր խոսքը հետեւյալ ձեւակերպմամբ. «Ես ձեզնից մեկն եմ եւ ձեր տրամադրության տակ եմ՝ ցանկացած հարցով»: Ու մինչ որեւէ հարցով նրան որեւէ մեկը կդիմեր, ասենք, վարչապետի թեկնածու դառնալու, նա զարմանալիորեն անհետացավ հարթակի մերձակայքից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում