Ադրբեջանի նպատակն է տորպեդահարել խաղաղության գործընթացը, դուրս գալ բոլոր պայմանավորվածություններից. Արմեն Գրիգորյան

Ներքաղաքական

Ադրբեջանը որեւէ ձեւով տրամադրված չէ մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացով, ամեն ձեւով փորձում է տորպեդահարել այն: Այս մասին Հանրային Հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա հիշեցրեց, որ Բրյուսելում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը եղել է պայմանավորվածություն, որպեսզի խաղաղության բանակցություններ սկսեն ԱԳՆ-ների մակարդակով. «Հայաստանը պատրաստվում էր մեկ ամսվա ընթացքում այդ հանդիպումը կազմակերպել եւ մեր բոլոր գործընկերների հետ հենց դա էինք քննարկում: Եվ այդ հանդիպումը կազմակերպելու փոխարեն Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա է կազմակերպում ՀՀ-ի նկատմամբ»:

Հարցին, թե որն է Ադրբեջանի նպատակը, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Նախ տորպեդահարել խաղաղության գործընթացը, դուրս գալ բոլոր պայմանավորվածություններից, որոնք գոյություն են ունեցել, որովհետեւ վերջին 2 տարվա ընթացքում պայմանավորվածություններ են եղել, որոնք հրապարակային են: Օրինակ, խաղաղության բանակցությունները, ԼՂ խնդրի լուծման բանակցություններ սկսելը, տարածշրջանի ապաշրջափակումը, սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան: Այդ պայմանավորվածությունները կատարելու փոխարեն Ադրբեջանը ագրեսիա է սկսում, ամբողջովին տորպեդահարում գոյություն ունեցող բոլոր ֆորմատները:

Իսկ ռազմի դաշտում ուզում է ՀՀ սուվերեն տարածք ներխուժել եւ գրավել տարածքը: Ադրբեջանը չի թաքցնում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ իր նկրտումները»:

Անդրադառնալով հայոց բանակի ռազմական կարողություններին, նա սաց. «Մեր բանակը շրունկում է դիմադրել եւ փորձել պաշտպանել իր սովերեն տարածքը, շարունակելու է կատարել իր առջեւ դրված բոլոր խնդիրները:

Առաջին հերթին մեր զինված ուժերը պետք է պատասխան տան եւ թույլ չտան, որ Ադրբեջանը շարունակի իր ագրեսիան: Բնականաբար կան նաեւ միջազգային գործիքներ, որոնք բազմազան են: Մենք դրանցից երեքը արդեն գործարկել ենք: Բացի դրանից տեղյակ եք, որ Ադրբեջանի ագրեսիայի հենց առաջին րոպեից սկսած վարչապետը ինտենսիվ կապի մեջ է բոլոր գործընկերների հետ, քննարկում ենք լուծումներ գտնելու համար:Մեր գործընկերների կողմից հստակ հայտարարություններ կան Ադրբեջանին, որ դադարեցնի ագրեսիան եւ դուրս բերի իր զորքերը Հայաստանի տարածքից»:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին