ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ
Ընկեր Փանջունի
12 ԱԹՈՌ
Նիկոլի այցից հետո Աշտարակը դարձավ Նյու-Վասյուկի:
* * *
ՆԻԿՈԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
— Ադրբեջանի ուզածն ի՞նչ ա, մի հատ միջանցք, էն էլ հրեն նոր պատերազմից կախված:
* * *
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ` ՊՈՒՏԻՆԻՆ
(ՎԼԱԴԻՎՈՍՏՈԿԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ)
Ո՞ւր ես Նիկոլին բերել առաջին պլան, բա նա առաջին պլանի բա՞ն ա...
* * *
ՎԵՆԴԵՏԱ
Ըստ Նիկոլին մոտ կանգնած աղբյուրների` եթե մյուս գեներալները կալանավորվել են անփութության պատճառով պատերազմում պարտվելու համար, ապա Սամվել Բաբայանին բանտարկելու են բունկերում առանց լիցենզիայի բարոյական աջակցություն ստանալու համար:
* * *
ՀՅԴ-Ի ԱՐՔԻՄԵԴԸ
(«ԱՊԱՀՈՎԵՆՔ 18 ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ, ՈՐ ԿՔՎԵԱՐԿԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆԸ, ՀԵՆՑ ՀԻՄԱ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵՆՔ` ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
— Տվեք ինձ հենման կետ, եւ ես կշրջեմ Նիկոլին...
* * *
ԱՆԹԻԼԻԱՍԻ ԳԱՀԻ ԿԱՐԳԱԽՈՍԸ
(ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
— Արամ, ամեն ինչ կարամ...
* * *
ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ
Ըստ տուրիզմի մասնագետների` Նիկոլի ռուսական վոյաժները, ի վերջո, ավարտվելու են Մագադանում:
* * *
ԿԱՌԼ III ԹԱԳԱՎՈՐԻ ԵՐԳԸ
Իմ հիվանդ մայրը ձյուն ուզեց մեկ օր,
Արդեն աշուն էր չորս կողմը բոլոր...
https://iravunk.com/sim/?p=236236&l=am/