Հիմա ինչո՞վ հպարտ ապրենք` ձեր նվաստացուցիչ պարտությամբ. Կարին Տոնոյան

Տեսանյութեր

Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝  ԿԱՐԻՆ ՏՈՆՈՅԱՆԸ, հորդորում է ժողովրդին միանալ եւ ազատվել չարիքի իշխանությունից: Նրա գնահատմամբ` այն, ինչ կատարվեց այս օրերին սահմանին, դեռ  «ծաղիկներն են»:

— Տիկին Տոնոյան, Դուք եւս մասնակցեցիք երեկ Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցած ակցիային: Ո՞րն է Ձեր պահանջը:

– Մեր պահանջն ուղղված է բոլոր պատգամավորներին` ե՛ւ ընդդիմությանը, ե՛ւ իշխանությանը, առաջին հերթին` ՔՊ–ականներին: Եկել է պահը, որ իրենք կամք դրսեւորեն եւ անվստահություն հայտնեն վարչապետին: Միակ օրինական ճանապարհը սրանից ազատվելու, սա է: Եթե իրենք չեն անի, կստիպենք,  որովհետեւ այլ տարբերակ չկա: Իրենք իրենց տներում եւ աթոռներին բազմած` ուրիշների երեխաներն են կոտորվում իրենց պատճառով:

—Ինչպե՞ս եք ստիպելու, երեկվա ակցիան բավական փոքրաթիվ էր…

— Իմ ուրույն կարծիքով` պետք է խմբեր ձեւավորել ու հատ առ հատ գնալ բոլոր պատգամավորների հետեւից` ստիպելով ստորագրել անվստահություն հայտնելու թուղթը: Ի վերջո, կրակը չենք ընկել իրենց ձեռքն, ամեն օր այսքան երեխա է զոհվում, այսքան ընտանիք է դժբախտանում, մինչեւ ե՞րբ:

— Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սգալու փոխարեն` պետք է հպարտանալ…

— Ասում է` հպարտ ապրեք, երեխաներին էլ հորդորում, որ զանգեն տուն եւ ասեն, որ իրենք եթե զոհվեն, դուք հպարտ եղեք: Ես էլ ասում եմ` մենք տեսել ենք այդ հպարտությունը, մենք գիտենք ինչ է հպարտությունը: Հպարտ ապրում են այն ընտանիքները, երբ զավակները հաղթանակով վերադառնում են: Երբ հաղթանակ կբերեք, հետո կհորդորեք հպարտ ապրել: Հիմա ինչո՞վ  հպարտ ապրենք` ձեր նվաստացուցիչ պարտությամբ, ամբողջ երկիրը թուրքի ոտքի տակ է, դրանո՞վ հպարտ ապրենք: Ստիպելու ենք բոլորին, ոչ ոք թող չմտածի, որ հանգիստ  ապրելու է այս երկրում: Միակ լուծումն այս իշխանությանը փոխելն է, մինչեւ այս իշխանությունները չփոխվեն, ուզում է սահման ես գնամ, դուք գնաք, միեւնույն է, զոհվելու ենք բոլորս: Իմ որդին «սպեցնազի» հմուտ զինվոր էր, չզոհվե՞ց: Եթե քո իշխանությունը թշնամաբար քեզ մենակ է թողել թշնամու առջեւ, ի՞նչ կյանքի մասին է խոսքը: Ով էլ գնա, զոհվելու է, գեներալներ չզոհվեցի՞ն: Նրան, ովքեր պատիվ ունեին, զոհվեցին, ովքեր անպատիվ են, հիմա սրա կողքին նստած են: Սա է ամբողջ իրականությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում