ՄԱՐ­ԹԵՆ ՅՈՐ­ԳԱՆՑՆ ԱՅ­ՑԵ­ԼԵԼ Է Ե­ՌԱԲ­ԼՈՒՐ

Մշակութային

 Ֆրան­սա­հայ եր­գիչ եւ կոմ­պո­զի­տոր ՄԱՐ­ԹԵՆ ՅՈՐ­ԳԱՆ­ՑԸ Ե­րե­ւա­նում է, եւ այս ա­ռի­թով «Իրա­վուն­քը» զրու­ցել է նրա հետ:

Պա­րոն Յոր­գանց, բա­րի գա­լուստ Հա­յաս­տան:

— Շնոր­հա­կա­լու­թյուն: Մեր օ­դա­նա­վը ե­կավ եր­կու-երեք ժամ ու­շա­ցու­մով: Ես ժա­մա­նե­ցի Հա­յաս­տան լու­սա­դեմ ժա­մը` 3-4-ին, եւ ինձ օ­դա­նա­վա­կա­յա­նում սի­րով եւ ջեր­մու­թյամբ դի­մա­վո­րե­ցին փոք­րիկ­նե­րը: Շատ ու­րա­խա­ցա եւ զար­մա­ցա, որ ինձ մին­չեւ այդ ժա­մին սպա­սել են:

Մի քա­նի տա­րի է` չեք այ­ցե­լել Հա­յաս­տան եւ հի­մա Ե­րե­ւա­նում եք: Ի՞նչ տպա­վո­րու­թյուն­ներ ու­նեք:

— Ե­րեք տա­րի է, որ չէ­ի ե­կել Հա­յաս­տան: Ե­րե­ւա­նը բո­լո­րո­վին փոխ­վել է: Ա­մեն գա­լուց էլ ա­վե­լի է գե­ղեց­կա­նում: Եվ զար­մա­ցած, հի­ա­ցած նա­յում եմ շուրջս, թե որ­քան սքան­չե­լի նոր տե­ղեր են բաց­վել, որ­քան ե­րի­տա­սար­դու­թյուն կա:

Ձմռա­նը երգ գրե­ցիք Ե­րե­ւա­նի աղ­ջիկ­նե­րի մա­սին

— Ա­յո, Ե­րե­ւա­նի աղ­ջիկ­ներն աշ­խար­հի ա­մե­նա­գե­ղե­ցիկն են:

Հա­յաս­տա­նի ,ո՞ր վայ­րերն եք ար­դեն այ­ցե­լել: Ա­ռա­ջի­կա­յում ի՞նչ ծրագ­րեր ու­նեք:

— Դեռ բո­լոր վայ­րե­րը չեմ հասց­րել այ­ցե­լել: Ե­ղել եմ Վեր­նի­սա­ժում: Ու­զում եմ  հա­յե­րեն գրված գլխարկ գնել եւ է­լի մի փոքր հու­շեր հայ­րե­նի­քից: Ե­ղել եմ Ե­ռաբ­լու­րում: Ձայ­նագ­րու­թյուն ու­նեմ: Սեպ­տեմ­բե­րի 13-ին պետք է գնամ Վար­դե­նի­սի Մեծ Մաս­րի­կի գյուղ, որ­տե­ղի դպրո­ցի դա­սա­րան­նե­րը նո­րո­գե­ցին իմ եւ իմ ըն­կեր­նե­րի հո­վա­նա­վո­րու­թյամբ: Նա­խա­տե­սում եմ եր­գել նա­եւ ռա­դի­ո­յով եւ բա­րե­գոր­ծա­կան հա­մերգ ու­նեմ սեպ­տեմ­բե­րի 17-ին, ժա­մը` 19:00-ին, Ե­րե­ւա­նի Հաղ­թա­նա­կ զբո­սայ­գում: 

— 44-օրյա պա­տե­րազ­մից հե­տո ա­ռա­ջին ան­գամ եք այ­ցե­լում Հա­յաս­տան: Ի՞նչ եք զգում:

— Ե­րի­տա­սարդ­նե­րի կո­րուս­տը, վի­րա­վոր­նե­րի ու նրանց ըն­տա­նիք­նե­րի վի­ճա­կը շատ ցավ է պատ­ճա­ռում ինձ, եւ ինձ պես մի­լի­ո­նա­վոր մար­դիկ շատ են ցա­վում, որ այս պա­տե­րազ­մը պա­տա­հեց:

Ինչ­քա՞ն ժա­մա­նա­կով եք ե­կել Հա­յաս­տան:

— Մին­չեւ սեպ­տեմ­բե­րի 19-ն այս­տեղ եմ: Եվ մին­չեւ այդ ա­մեն օրս լե­ցուն է, եւ շատ ու­րախ եմ Հա­յաս­տան գա­լու հա­մար, ո­րով­հե­տեւ այն աշ­խար­հի ինձ հա­մար  ա­մե­նա­սի­րե­լի վայրն է: Երբ օ­դա­նա­վով իջ­նում եմ Ե­րե­ւան՝ ար­դեն «Զվարթ­նոց»-ից ու­րիշ մարդ եմ դառ­նում: Այն­քան ու­րախ եւ զվարթ եմ՝ բո­լոր ցա­վերի մեջ, ո­րով­հե­տեւ իմ հայ­րե­նիքն է:

Հա­յա­սա­տա­նի, ո՞ր վայրն եք ա­վե­լի շատ սի­րում այ­ցե­լել:

— Ես Հա­յաս­տա­նի բո­լոր վայ­րերն էլ սի­րում եմ: Շատ եմ սի­րում Գյում­րի քա­ղա­քը: Ե­րեք տա­րի ա­ռաջ այն­տեղ հա­մերգ եմ ու­նե­ցել: Քիչ ա­ռաջ ինձ հրա­վեր ու­ղար­կե­ցին, որ ինձ կսպա­սեն, հա­մերգ տամ: Ե­թե ժա­մա­նակ ու­նե­նամ, ի­հար­կե, մեկ օր կու­զեմ Գյում­րի գնալ: Հա­յաս­տա­նի բո­լոր մար­զե­րում ե­ղել եմ հա­մերգ­նե­րով: Բո­լոր մար­զե­րը գի­տեմ: Ա­մեն տեղն էլ շատ եմ սի­րում: Գո­րի­սը շատ սի­րե­ցի: Ոչ մի­այն ես, այլ նա­եւ  բո­լոր դրսում ապ­րող հա­յե­րը սի­րում են Հա­յաս­տա­նի բո­լոր վայ­րերն էլ: Ի­հար­կե, բա­ներ կան, որ պետք է շտկվի, Հա­յաս­տա­նը Սփյուռ­քի եւ բո­լոր հա­յե­րի օգ­նու­թյան կա­րիքն ու­նի, որ­պես­զի էլ ա­վե­լի գե­ղեց­կա­նա: Ե­րե­ւա­նում սքան­չե­լի ե­րի­տա­սար­դու­թյուն կա, եւ բո­լորն աշ­խա­տում են, որ Ե­րե­ւանն էլ ա­վե­լի գե­ղեց­կա­նա: Ե­րե­ւա­նում տեղ կա, որ շատ եմ ու­զում գնալ՝ «Թու­մո» կենտ­րոն, որ տես­նեմ, թե մեր ե­րի­տա­սարդ­ներն ին­չեր են ա­նում: Եվ ա­մե­նա­կա­րե­ւո­րը` կու­զեմ ի­րենց իմ եր­գե­րը նվի­րել:  Հա­յաս­տանն ինձ հա­մար շատ թան­կա­գին տեղ է: Հի­մա այդ­քան էլ ե­րի­տա­սարդ չեմ, բաց ա­մեն օր էլ եր­գում եմ եւ շատ բա­ներ եմ սո­վո­րում Հա­յաս­տա­նից:

Երբ Ձեզ Հա­յաս­տա­նի փո­ղոց­նե­րում քայ­լե­լիս պա­տա­հա­բար տես­նում են, ինչ­պե՞ս են ար­ձա­գան­քում:

— Սքան­չե­լի­ո­րեն մո­տե­նում են, նկար­վում հետս, շատ գե­ղե­ցիկ խոս­քեր են ա­սում, իսկ փոք­րիկ­ներն ինձ շատ ա­նուշ ձե­ւով են նա­յում: Շատ եմ սի­րում Հա­յաս­տա­նի փոք­րիկ­նե­րին: Ի­րենց ժպի­տը, ի­րենց հա­յացքն ինձ շատ մեծ հա­ճույք է պատ­ճա­ռում: Հա­յաս­տա­նի փոք­րիկ­նե­րի պես փոք­րիկներ չկան աշ­խար­հում: Ես ա­մեն տեղ էլ ա­սում եմ, որ Հա­յաս­տա­նի փոք­րիկ­նե­րը շատ տա­ղան­դա­վոր են եւ կապ չու­նեն Եվ­րո­պա­յի եւ Ա­մե­րի­կա­յի փոք­րիկ­նե­րի հետ:

Ի­րենք խո­սում են մեծ մար­դու պես եւ պա­տաս­խան են տա­լիս մեծ մար­դու պես: Ես ի­րեն­ցով զմայլ­ված եմ ե­ղել դեռ իմ ա­ռա­ջին ան­գամ Հա­յա­սա­տան ե­կած տա­րի­նե­րից՝ 1988 թվա­կա­նից:

Ե­կեք հար­ցազ­րույցն ա­վար­տենք Ձեր հո­գու խոս­քով

— Հայ ժո­ղովր­դին ա­ռա­ջի­նը կա­սեմ՝ համ­բե­րեք, աշ­խա­տեք հայ­րե­նի­քի հա­մար: Պետք է մեր հայ­րե­նի­քը լավ պա­հենք, ո­րով­հե­տեւ մի հայ­րե­նիք ու­նենք եւ փոքր հող: Պետք է այդ փոք­րիկ հո­ղը լավ պաշտ­պա­նենք: Ի­րար հար­գենք, մի­ա­սին լի­նենք: Դա ա­մե­նա­կա­րե­ւորն է: Իմ «Սեր եւ մի­ու­թյուն» երգս, որ դեռ 1988 թվա­կա­նին եր­գե­ցի Հա­մա­լի­րի մեծ բե­մի վրա, դրա­նով ես ա­սում եմ, որ սեր եւ մի­ու­թյու­նը մեր ա­մե­նա­մեծ գանձն է: Ե­թե դա չու­նե­նանք, ի­հար­կե, չենք կա­րող մեր հայ­րե­նի­քը պաշտ­պա­նել: Ի­րար սի­րենք, աշ­խա­տենք, փոք­րիկ­նե­րը թող դպրոց գնան, լավ սո­վո­րեն մեծ մարդ լի­նեն, եւ վստահ եմ` 8-10 տա­րի հե­տո ճիշտ է Հա­յաս­տա­նը փոքր եր­կիր է, բայց մեծ մտքե­րի եր­կիր կդառ­նա:

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում