Նախ թող պատասխանեն, թե ով էր Արցախում վարում 44-օրյա պատերազմը, ա՛յ էդ տեղից թող սկսեն. «Սեւ հովազ» ջոկատի հրամանատարը վերջին ձերբակալությունների մասին

Հանդիպում

«Եթե գործող իշխանությունը իրականում ցանկություն ունենար պատժել պատերազմի մեղավորներին չէր սպասի երկու տարի: Իսկ ինչո՞ւ է հիմա` երկու տարի անց որոշել քր, գործեր հարուցել շատ պարզ է, այս ընթացքում հնարավորինս մաքրել են իրենց հետքերը, իսկ էս քր, գործերը ընդամենը բռնոցիների հերթական մասն է: Չորս տարի է սրանց համար բռնել-բաց թողնելը դարձել է գործելաոճ: Եթե ուզում են իսկապես պարզեն իրական մեղավորներին, ապա հենց առաջինը իրենք իրենց պետք է բռնեն, որ նախօրոք իմանալով մոտալուտ պատերազմի վտանգը ոչինչ չձեռնարկեցին: Ի՞նչ է նշանակում տալ հերոսի կոչում, հետո ասել` վայ կայնի, ոնց որ էսի հերոս չի, այլ հակահերոս է:  Սրանք իմ կարծիքով էս թատրոնը խաղում են եղած փաստերն էլ մաքրելու համար, որ դատարանում սիրուն մարքրվեն ու արդարացվեն»-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով վերջին հարուցված քր. գործերին, որոնք վերաբերում 44-օյա պատերազմի պատճառները վեր հանելուն, ասաց «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը:

-Ի՞նչ կասեք կոնկրետ ՊԲ նակին հրմանատար Միքայել Արզումանյանին առաջադրված մեղադրանքի մասին, նրան մեղադրում են Շուշիի անկման մեջ, մասնավորապես, որ նրա գործողություններն են հանգեցրել բերդաքաղաքի անկմանը:

-Գիտեք, մինչեւ Շուշիին հասնել բավականին տարածքներ են հանձնվել, եթե էդքան ազնիվ են, ապա պետք է սկսեին Ջալալից, գային հասնեին Միքայելին, հետո Օնիկ, ապա Նիկոլ: Այսինքն հիմա իրենք սկսել են հետեւից, բայց ինչո՞ւ, շատ բաներ են կատարվել մինչեւ Շուշին: Հիմա Միքայելին մի որոշ ժամանակ կփակեն, հետո բաց կթողեն` կգնա: Սրանք ոչինչ չեն բացահայտելու, ընդհակառակը, սրանք սկսել են քողարկման, թաքցման, հետքերը մաքրելու գործընթաց: Հիմա կհայտնվեն մարդիկ, ովքեր ցուցմունքներ կտան, սրանք էլ կիմանան անմիջապես էդ մարդկանց տվյալները ու կամ փողերով բերանները կփակեն, կամ կուղարկեն արտերկիր կամ տվյալ մարդիկ կարժանան հոկտեմբերի 27-ի վկաների ճակատագրին` կանհետանան կամ արտերկում կմահանան:

Երկրորդ, թող այդ նույն իշխանությունները հասարակության համար բացահայտեն, թե ովքեր են այսօր հանձնում տարածքները, ում գլխավորությամբ եւ ում բանավոր խոստումներով: Թող ասեն, թե ով է հասարակությանը տանում թրքացման, թող այ էս հարցերին պատասխանեն: Մենակ Արզումանյանով ոչինչի չի լուծվի, թող սկզբից գան` Ջալալով, Օնիկով, Նիկոլով ու իրենց նման լիքը պատասխանատուներով: Թող բացահայտեն, թե ով էր այդ ժամանակ ԱԱԾ ղեկավարը, ով էր վարում հակահետախուզությունը: Ասում են Շուշի, բա Հադրութը, բա Քարվաճառը, բա Աղավնոն, ո՞վ է հանձնում այդ ամեն ինչը:

-Դե Փաշինյանը Վլադիվաստոկում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ոչ ոք չի պլստալու:

-Շատ լավ, եկեք հիշենք նրա նույն` 2018թվ. լոզունգները, ինչ արեց չորս տարվա մեջ: Իր ղեկավարած տարիներին հաշվենք մեր զոհերի քանակը թե՛ խաղաղ ժամանակ, թե՛ պատերազմի ժամանակ: Երեսուն տարի մենք էդքան զոհ չենք ունեցել: Կամ ինչ է կատարվում ՀՀ-ի քաղաքացիական կյանքում` քաոս, օրը մի քանի սպանություն, ով է սրա պատասխանատուն: Սա ինչ է, եթե ոչ անկարողություն: Ամեն անգամ, երբ մարդիկ սկսում են հասկանալ, որ սրանք թրքահպատակ են` սրանք ինչ-որ մի բան անում են, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղեն, սա դառել է սովորություն:

Ես ասել եմ ու կասեմ` բոլորը պետք է պատասխան տան: Նախ առաջին հերթին թող պատասխանեն, թե ով էր Արցախում վարում 44-օրյա պատերազմը, այ էդ տեղից թող սկսեն, թող ասեն, թե ով է վարել պատերազմը: Էս հարցին թող պատասխանեն, հետո նոր անցնեն առաջ` կա՞ այդ պատասխանատուն, իհարկե չկա: 

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

https://iravunk.com/sim/?p=236016&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ