Ինչպիսի՞ն է իրավիճակը տարածաշրջանում ու Հայաստանի տեղն ու դերը նոր իրողություններում. փորձագիտական քննարկում

Ներքաղաքական

Ինչպիսի՞ն է իրավիճակը մեր տարածաշրջանում և ինչ սպասել, հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները: Այս հարցերի շուրջ իրենց կարծիքը հնչեցրեցին հայաստանյան փորձագետները «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ կազմակերպած՝ «Ընթացիկ իրավիճակը Հարավային Կովկասում և հնարավոր զարգացման սցենարները» կլոր սեղան-քննարկման ժամանակ:

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանի խոսքով, այսօր ամենից մտահոգիչը հայ-ադրբեջանական բանակցություններն են, որոնք ընթանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ և երկու հարց են առաջ քաշում՝ ո՞րն է լինելու Արցախի ապագան, ինչպե՞ս է ապահովվելու հայության անվտանգությունն ու ինչպես է լուծվելու ՀՀ-Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը ու ինչ է դա տալու ՀՀ անվտանգության առումով:

«Իմ խորին համոզմամբ, բովանդակային հակասությունը Արևմուտքի և ՌԴ միջև չկա, կա տեղի համար պայքար՝ Հարավային Կովկասում ներկայության մեծացման կռիվ է: Տաս տարուց ավելի է գծված են այն ուղենիշները, որի տրամաբանությամբ էլ տեղի ունեցավ այն, ինչ եղավ: Հայաստանը պետք է կարողանա համատեղել, չփնտրել ներքին հակասություններ ու չխաղալ դրանց վրա, այլ որպես թափանցիկ ու վստահելի գործընկեր ընկալելի լինել: Մեր ժողովուրդն իրավունք ունի ավելի մանրամասն իմանալու այն բանակցությունների մասին, որոնք վարվում են Պուտինի և Միշելի գլխավորությամբ Մոսկվայում ու Բրյուսելում»,- ասաց նա:

Հաջորդը, որ քաղաքական վերլուծաբանը համարում է կարևոր, դա այն հաջողությունն է, որ ունեցավ ՀՀ իշխանությունը Վլադիվոստոկում անցկացված տնտեսական համաժողովին: Ըստ Սաֆարյանի՝ այդ ներկայությունը շատ կարևոր էր մեր նման փոքր երկրի համար.

«Այն շեշտերը, որ Հայաստանը ուզում էր դնել, դրանք Վլադիվոստոկում դրվեցին: Այդպես, Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները կրում են ռազմավարական դաշնակցային բնույթ, ինչը չափազանց կարևոր էր վերջին շրջանում հայաստանյան տիրույթում այս հարցի շուրջ մանիպուլյացիաների ու զանազան շահարկումների լռեցման տեսանկյունից: Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է՝ Հայաստանը պետք է զարգացնի տնտեսական, քաղաքական հարաբերությունները ՌԴ հետ»,- հավելեց Սաֆարյանը:

Քաղաքագետ Գրիգոր Բալասանյանն էլ իր խոսքում անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականությանը: Նրա խոսքով, միջազգային հարաբերությունները ամեն րոպե փոխվում են և կարևոր է, որ ՀՀ դիվանագիտությունը կարողանա հստակեցնել այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ ոչ մի պարագայում չի պատրաստվում անցնել:

«Հայաստանը պետք է լինի ընկալելի ու վստահելի գործընկեր բոլորի համար՝ կարմիր գծերի պարտադիր շեշտադրումով»,- ասաց նա:

Եթե մենք խոսում ենք ԼՂ կարգավորումից ու խաղաղության պայմանագրից, շարունակեց Բալասանյանը, ՀՀ-ն պետք է հստակ նշի այն գծերը, որոնցից հետ չի քաշվելու: Դա, առաջին հերթին, հայության ֆիզիկական անվտանգության խնդիրն է ու Արցախի վերջնական կարգավիճակի հարցը: Բացի այս, ասաց նա, անհրաժեշտ է հասնել ԼՂԻՄ սահմանների վերականգնմանը ռուս խաղաղապահների ու ՌԴ միջոցով:

Անդրադառնալով բանակցային գործընթացի, ըստ էության, տապալմանը, նա ասաց. «Այն սկզբունքները, որոնք 2003-ից դրվել էին բանակցային գործընթացի հիմքում, դրանցից երկուսը՝ ազգերի ինքնորոշման սկզբունքն ու տարածքային ամբողջականության սկզբունքը, իրար հակասում էին, այդ իսկ պատճառով բանակցությունները մտան փակուղի: Այս հարցը պետք է լիներ ՀՀ իշխանությունների կողմից տարվող բանակցությունների հիմքում, բայց այդպես չեղավ և Ադրբեջանը շատ լավ դրանից օգտվեց»,- ասաց Բալասանյանը:

Նա նաև անհրաժեշտ է համարում, որպեսզի Հայաստանը վերջապես հրաժարվի կոմպլեմենտար քաղաքականությունից ու անցում կատարի հստակության քաղաքականության: «Հայաստանը հստակ պետք է հայտարարի իր դիրքորոշումը: Բացի այս, մեր բնական դաշնակից Իրանի հետ բանակցությունները պետք է ակտիվացվեն, այդ թվում և հաշվի առնելով Իրան-ՌԴ հարաբերությունների խորացումն ու նոր շեշտադրումները: Սա չափազանց կարևոր է ու անհրաժեշտ Հայաստանի համար: Օրինակ, որպես հակակշիռ թուրք-ադրբեջանական համագործակցությանը ռազմատեխնիկական ոլորտում, ՀՀ-ն պետք է համագործակցությունը խորացնի Իրանի հետ»,- հավելեց նա:

Լույս տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի խոսքով, ԱՄՆ նպատակն է ՌԴ սահմանների մոտ պատերազմ հրահրելը՝ դա Վաշինգտոնին օդ ու ջրի պես պետք է: Այդ տեսանկյունից դիտարկվում է նաև Հարավային Կովկասը: Ըստ բանախոսի՝ ԱՄՆ նպատակն է պատռել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, մինչդեռ ՌԴ-ին դա պետք չի, քանի որ դրանով Մոսկվան ժամանակ է ձգում, որպեսզի տարածաշրջանում մեծ պատերազմ չլինի: Իսկ ահա Բրյուսելում ասում են՝ արագ ստորագրեք, Արևմուտքը ուզում է, որ գործընթացը արագացվի:

«Իրանն ու Ռուսաստանը դեմ են պատերազմին, իսկ խաղաղության պայմանագրի կնքմամբ կհայտարարվի, որ ՀՀ-ն այլևս խնդիր չունի Ադրբեջանի հետ ու այդ դեպքում կստացվի, որ եթե ամեն ինչ լավ է, ապա ՌԴ-ի կարիք այլևս չկա: Նույնն էլ Թուրքիայի պարագայում՝ եթե ամեն ինչ լավ է, ապա ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի կարիք չի լինի: Սա է ԱՄՆ գլխավոր նպատակը, սա է Բրյուսելի նպատակը, որն արագացնում է խաղաղության պայմանագրի կնքումը»,-շեշտեց Այվազյանը:

«Օրբելի» կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանն էլ նկատեց, որ հայ-ադրբեջանական կարգավորման երկու հարթակներն էլ՝ և՛ Մոսկվան, և՛ Բրյուսելը նույն հարցերի շուրջ են խոսում: Հարց է՝ ի՞նչ ենք ստանում այս արդյունքում: Կան կարծիքներ, որ տարբեր գործընթացներում ներառվելով Հայաստանը ևս փորձում է ժամանակ շահել: Բայց քանի որ մեր հարևանները բավականին ոչ կառուցողական են և դա տեսանելի է սահմանին տեղի ունեցող իրադարձություններից, ուղղակի սպասել նրանք չեն կարողանում.

«Խաղաղության պայմանագիր ստորագրելը մեծ ռիսկ է պարունակում: Երբ Հայաստանը Արցախից առանձին նման փաստաթուղթ է ստորագրում, ապա ստացվում է, որ ՀՀ-ն ընդունում է Բաքվի տարիներ շարունակ շահարկվող այն թեզը, թե Արցախի հարցն ընդամենը տարածքի խնդիր էր Հայաստանի հետ»,- շեշտեց Մելիքյանը:

Փորձագետը հարց է հնչեցնում՝ եթե Ադրբեջանի հետ ապաշրջափակումը ապահովում ենք, դելիմիտացիան ապահովում ենք, տնտեսական հարաբերությունները, տեսականորեն, ձևավորվում, ապա ի՞նչ է մնում տակը, միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատո՞ւմը:

«Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ նախագահ Արման Ղուկասյանը, ամփոփելով քննարկումը նշեց, որ այսօր կարևոր է հասկանալ ու ընկալել, թե ինչպիսի ընթացք են ստանում միջազգային հարաբերությունները, ինչպես նաև կարևոր է հասկանալ, որ աշխարհն այլևս չի լինելու այնպիսին, ինչպիսին , օրինակ, դեռ մեկ տարի առաջ էր:

«Կարևոր հարց է, թե ինչպիսի դեր կունենա ՀՀ-ը տարածաշրջանում և աշխարհում ՝ սա է գլխավորը: Կան շատ հարցեր, որոնք մտահոգիչ են, որոնք մտորելու տեղիք են տալիս, և փորձագիտական շրջանակները ևս ունեն իրենց անելիքն այս գործընթացում: Մենք բոլորս պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք օգտակար լինել մեր երկրին այս վճռական պահին»,-հավելեց նա:

Նշենք, որ քննարկմանը մասնակցեցին հայաստանյան բուհերի շուրջ հինգ տասնյակ ուսանողներ:

305625678-492607065630536-6017198338186944232-n
305671318-1419995068493155-3310916657232107512-n
305737627-806901707006403-2239484311235260048-n
306013214-1036435693698911-4058155684704418163-n
306082284-1925841927625975-3962756175960727777-n

Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ)