Այսօր Խաչվերացի տոնն է

Օրացույց

Սեպտեմբերի 11-ից մինչև 17-ը հանդիպող կիրակի օրը, այս տարի սեպտեմբերի 11-ին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը՝ Սուրբ Խաչի գլխավոր և եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը:

Խաչվերացի տոնն ամբողջական ձևակերպմամբ կոչվում է Տօն Վերացման Սրբոյ Խաչին (Սուրբ Խաչի Բարձրացման Տոն)։ Այս տոնը սահմանել է Սուրբ Հակոբոս Առաքյալը առաջին դարում, երբ Կլավդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկեն, Սուրբ Պետրոս Առաքյալին լսելով և հավատալով Քրիստոսին, գալիս է Հռոմից Երուսաղեմ և գտնում է Երուսաղեմն ու քրիստոնյաներին հալածված, Տիրոջ խաչափայտն անարգված և Գողգոթայից ոչ հեռու աղբով ծածկված։ Նա «կայսերական իշխանությամբ» հրամայում է հանել Խաչը և հանձնել քրիստոնյաներին։ 

Սուրբ Հակոբոս Առաքյալը, ով այդ ժամանակ Երուսաղեմի եպիսկոպոսն էր, վերցնում է Խաչը և հավաքված ժողովրդի առջև բարձրացնում՝ սահմանելով, որ պետք է ամեն տարի կատարվի Սուրբ Խաչի Բարձրացման հիշատակը։ Այս տոնը մեծ տոն է, որովհետև Խաչափայտը և, առհասարակ, Խաչի նշանը կապված է Մեր Տեր Հիսուս Քրիստոսի կատարած փրկագործության հետ, որը քրիստոնեության հիմքն է։

Քրիստոսի խաչելության փաստը Նրա ժամանակակիցների համար կարծես այդքան էլ կարևոր իրադարձություն չէր: Հոգևոր կյանքում է, որ հասկանում ենք կամ փորձում ենք լիարժեքորեն ըմբռնել խաչելության և խաչի խորհուրդները։ Խաչով Քրիստոս փրկեց մարդկությանը, մաքրեց մեղքերից և տվեց երկրորդ հնարավորությունը։ Խաչով էր, որ Քրիստոս հաղթեց։ Այո, Քրիստոսի խաչը հաղթանակն է աստվածայինի, հաղթանակն է սիրո։ Խաչը, մահվան գործիք հանդիսանալով, հաստատեց Քրիստոսի հաղթանակը մահվան հանդեպ։ Այն քրիստոնյայի համար դարձավ օրինակ սիրո և զոհաբերության։

Քրիստոս խաչվեց, մահացավ ժամանակին ամենաանարգ մահը համարվող մահով, բայց հաղթեց։ Իր խաչելությամբ ցույց տվեց, որ խաչը բնավ ծանրություն չէ, բնավ վերջը չէ։ Խաչն առաքելություն է։ Եվ այսօր էլ, երբ ասում ենք, թե «Դա իմ խաչն է», փորձենք նկատի ունենալ ոչ թե բեռը, պատիժն ու ծանրությունը՝ այլ առաքելությունը՝ հաղթանակով պսակելու մեզ տրված փորձությունները և մեր կյանքի ընթացքը։

Սուրբ Գրիգոր Տաթևացին փաստում է՝ Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»:  

Վերարժևորե՛նք կյանքի, մահվան և դրանց միջև եղած կամուրջի՝ Խաչի մասին մեր պատկերացումներն այսօր։ Քայլե՛նք դեպի Գողգոթա՝ Քրիստոսի ճանապարհով՝ մեր խաչը կրելով ոչ որպես բեռ, այլ առաքելություն, ինչպես որ Տերն արեց։ Մեր Խաչը մեր առաքելությունն է։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում