ՀՀ նախագահն այցելել է STARMUS VI փառատոնի շրջանակում բացված գիտության ճամբար
ՆերքաղաքականՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ երեկոյան այցելել է STARMUS VI միջազգային փառատոնի շրջանակում Ազատության հրապարակում բացված գիտության ճամբար (Science Camp):

Նախագահը շրջայց է կատարել ներկայացված տաղավարներում, ծանոթացել ցուցադրություններին։

Թեմատիկ տաղավարներում ներկայացված են գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները:
.jpg)
Գիտության ճամբար ծրագիրն անցկացվելու է մինչև սեպտեմբերի 11-ը:

