«Մհեր Ենոքյանին տեղափոխել են ցածր անվտանգային գոտի». հայտարարություն

Իրավական

«Ազատություն Մհեր Ենոքյանին» ֆեյսբուքյան էջը հայտնում է.

«Սիրելի՛ մարդիկ, այս օրերին մենք ստանում ենք բազմաթիվ շնորհավորանքներ, զանգեր, ոգևորող նամակներ, քանի որ տարածվել է տեղեկատվություն, որ Մհերը ազատվել է:

Հայտնում ենք ձեզ, որ մեր՝ տարիների համառ, հետևողական, սիրով ու համբերությամբ լեցուն պայքարից, վիճարկումներից հետո Մհերին տեղափոխել են ցածր անվտանգային գոտի, որը նախկինում կոչվում էր բաց ՔԿՀ: Այսինքն՝ 27-րդ տարում մեղմացվել են նրա պահման պայմանները. ուսման, աշխատանքի, վերասոցիալականացման նպատակով կարող է թույլատրվել ՔԿՀ սահմաններից դուրս գալ որոշակի ժամանակով և նախապայմաններով: Յուրաքանչյուր ցմահ դատապարտյալ կարող է տեղափոխվել պատժի կրման այս պայմաններ 20 տարի անց դրական վարքագծի հիմքով: Նախադեպը եղել է 2020-ին, երբ ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին տեղափոխվեց բաց ՔԿՀ:

Շնորհակալ ենք Ձեզ, բոլոր մեր ընկերներին, ծանոթ-անծանոթներին, քանի որ այս փորձություններով, դժվարություններով, տառապանքներով լի ճանապարհին հաճախ մեզ ոգևորել եք անկեղծ խոսքով, գործով ու հավատով, որ Օրը կգա... բարին Ձեր ընտանիքներին...
Մենք շարունակում ենք աշխատել միասին՝ որպես իրավաբաններ փորձելով մեր գիտելիքներով, անցած ճանապարհով ու փորձով աջակցել մարդկանց իրավունքների վերականգնման հարցում:
Ճանապարհը շարունակվում է...»:

Հիշեցնենք՝ Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինի տանը: 2003-ին, երբ մահապատիժը վերացավ Հայաստանում, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։

Ենոքյանն ասում է, որ այսքան տարի պայքարել է արդարության համար։ Նա պնդում է՝ սպանության մեջ մեղավոր չէ։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում