Ռուսաստանի հետ հարաբերություններ Հայաստանի իշխանությունները գնալով խորացնելու են. Վիգեն Խաչատրյանը հայ-ռուսական հարաբերությունների ու պատերազմի մեղավորների մասին

Ներքաղաքական

Սպասվելիք քաղաքական թեժ աշնան, ընդդիմության պահանջների, ՊՆ խնդրահարույց նախագծի, հայ-ռուսական հարաբերությունների ներկա իրավիճակի «Իրավունքը» զրուցել  ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հետ, ով վստահեցրեց.

- Լինելու է աշխատանքային աշուն: Ամեն մարդ պիտի զբաղվի իր գործով, եւ ցանկալի կլիներ, որ ընդդիմությունն էլ վերադառնար իր բուն գործնեությանը: Այն է՝ Օրենսդիր մարմնում զբաղվեր ներկայացուցչական առաքելությամբ , վերահոսկողական առաքելությամբ, օրենսդիր առաքելությամբ: Երեք անելիք ունի ընդդիմությունը՝ սահմանադրությամբ որոշված: Ու կարելի է ցավ ապրել, որ այդ մարդիկ դա չեն գիտակցում եւ վարկաբեկվում են: Ես բազմիցս ասել եմ՝ մենք դժբախտաբար խորհրդարանում չունենք ընդդիմություն, որն անհրաժեշտ է: Մենք ունենք ռեւանշիստներ, ովքեր օր առաջ ուզում են հետ գան իրենց հին փեշակին: Ասեն մի բան, անեն՝ այլ բան: Չի ստացվելու: Դա իրենք ինչքան հասկանում են այնքան նյարդայնանում են:

- Ասում են, որ հեռահար շփումներ ունեն իշխանական պատգամավորների հետ, որպեսզի կարողանան ստանալ իրենց անհրաժեշտ ձայները, որպեսզի վարչապետի իմպիչմենթի հարց քննարկվի:

- Ինչ ասեմ, անիմաստ եմ համարում մեկնաբանել նման վարքագիծը:

- Այսինքն՝ վստահ ե՞ք, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը կուռ է եւ որեւէ հարաբերությունների մեջ ընդդիմության հետ այս առումով, որեւէ գաղտնի շփումներ չե՞ն կարող լինել:

- Ամեն ինչ կարող է լինել: Խնդիրը դա չի: Խխնդիրը նա է, որ դա պարապ զբաղմունք է: Մենք միահամուռ ենք, եթե դա էր Ձեր հարցը:

- Պարոն Խաչատրյան, անդրադառնանք նաեւ Պաշտպանության նախարարության առաջարկած նախագծին, որ մեր հասարակության մեջ տարբեր դրսեւորումներ ստացավ: Խոսքն այն մասին է, որ զինապարտները կլորիկ գումարի դիմաց կարող են վաղաժամկետ ազատվել ծառայությունից: Ասում են` նորից հարուստ-աղքատ տարաբաժանումն է լինելու: 

- Կարծում եմ արձագանքը բնական է,անհանգստություններ պետք է լինեին:  Մենք այդ թեմայի շուրջ դեռ նոր պետք է սկսենք քննարկումները: Ու լուրջ քննարկումներ են սպասվում: Պետք է լավ, ծանրակշիռ մոտեցում դրսեւորել, բոլոր տարբերակները քննարկել եւ, ինչպես ասում են, բացասական, դրական կողմերին անդրադառնալ: Ենթադրում եմ, որ շատ բուռն քննարկումներ կլինեն այդ թեմայի շուրջ եւ ըստ այդմ էլ վճիռ կկայացվի: Սա ընդհամենն առաջարկ է, որը դեռ պիտի քննարկվի: Դեռ չի քննարկվել խմբակցությունում:

- Այսինքն՝ Դուք եւս տեսնո՞ւմ եք  խնդրահարույց կետեր:

- Ունեմ, այո, պիտի է դեռ քննարկենք, իհարկե:

- Շուտով լրանում է քառասունչորսօրյա պատերազմի երկու տարին: Չե՞ք կարծում, որ պետք է այս ընթացքում գոնե արդեն իհայտ եկած լինեին զինվորին մեջքից հարվածողները, գոնե որոշ դատավճիռներ լինեին:

- Ցանկալի կլիներ, որ այդպես լիներ, բայց մեր դատական համակարգի առանձնահատկություններից է դա բխում: Մի խոսքով, իհարկե, երկարաձգվում է այդ ամենը, բայց ենթադրում եմ, որ կլինեն մեղավորներ, ովքեր կկրեն պատիժներ, բայց չեմ կարծում, որ դա պիտի կանխորոշի պատերազմի ծագման տխուր արդյունքի հանգելու պատճառները եւ դրանով սահմանափակվեն: Այս ամենի արմատները շատ ավելի խորը, տասնամյակների պատմություն ունի: Իմ սկզբունքային գնահատականը քաղաքական է, մնում է սխալները չկրկնել:

- Ասում են, օրինակ, որ ամեն ինչ ուզում են գցել գեներալների, այն է` զինվորականության վրա:

- Նախ եկեք չմոռանանք, որ պատերազմը սկսեց հասունանալ 1997 թվականից: Պատերազմը մեկ օրում, երկու տարում չծագեց: Եվ բոլոր նրանք, որ այդ տասնամյակների ընթացքում շատ սխալ պահվածք են դրսեւորել անձնական կյանքում, քաղաքական կյանքում, չպիտի սպասեն դատավճիռներին: Նրանք պիտի գիտակցեն, որ իրենք մեղավոր են եւ օգնեն, որ այդ սխալ ճանապարհը նորից չանցնի Հայաստանը: Իսկ նրանք, ըստ էության, հակառակն են անում, ավելի են խորացնում: Ամեն ինչ անում են, որ հասարակությունը մնա երկփեղկված: Մինչդեռ մեզ համար շատ կարեւոր է հիմա հասարակական համերաշխությունը, որովհետեւ պատերազմի վտանգը չի վերացել: Իսկ մարդիկ այդ ամենը շատ քաջ գիտակցելով, շարունակում են իրենց ստամոքսի մասին մտածել ու աթոռակռիվ տանել: Սա է տխուրը: Դժբախտաբար, կարծես թե այդ հարցը լուծում չունի երկար ժամանակ:

Իսկ ինչ վերաբերվում է գեներալիտետին ակնհայտ է, որ բանակի կառավարումը վատթարագույն ձեւով է իրականացվել:  Մեր զոհերի քանակը խոսում է նրա մասին, որ որակյալ կառավարում զինվորական վերնախավը չի իրականացրել պատերազմի ընթացքում: Իսկ դա նշանակում է, որ նորից այդ տասնյակ տարիները նրանք չեն պատրաստվել պատերազմի, չեն հղկվել, համապատասխան վարժանքները չեն արել: Եվ պատրաստ չեն եղել նման իրավիճակում կազմակերպելու բանակի դիմադրությունը: Եվ այս ամենից ակնհայտ է դառնում, որ բանակն այն մակարդակը չուներ, չէր էլ կարողանար լիներ, որովհետեւ գեներալները ավելի շատ բիզնեսով էին զբաղված քան բանակով: Բոլորը դա գիտեին: Այնպես որ խոսքը չի գնում նրա մասին, որ մեղքը գցել բանակի վրա: Դա ոչ ոք չի պատրաստվում անել: Խոսքը գնում է նրա մասին, որ պիտի բանակին եւս տրվի գնահատական եւ ձեւավորել որակյալ բանակ:

-Օրինակ, ի՞նչ ասել է որակյալ բանակ:

- Բանակը չպիտի սահման պահի: Պիտի նախապատրաստվի պաշտպանության: Այսինքն՝ ծրագիր կա պրոֆեսիոնալ բանակ կազմակերպել, որպեսզի անփորձ երիտասարդները չհայտնվեն կրակի գծում, առաջնագծում: Այս բոլորը ենթադրում է համերաշխ կազմակերպված աշխատանք, ոչ թե աթոռակռիվ: Մարդիկ դա չեն ուզում տեսնել, բայց դա իրենց գործն է: Ի պատիվ մեր հասարակության, որեւէ լուրջ աջակցություն նրանք չեն ստանում պատճառն այն է, որ նրանց լավ ճանաչում են: Շատ լավ են իրենց ճանաչում եւ իրենց կուրծք ծեծելը, թե իրենք պայքարում են Արցախի համար: Եթե խորանանք այն ինչ որ իրենք են անում տանում է Արցախի հայաթափման, որը մենք չենք թույլ տալու:

- Ի դեպ, ինչո՞ւ երկու տարվա մեջ բարձրագույն իշխանություններից որեւէ մեկը չայցելեց Արցախ: Կուզենայի, որ որպես իշխանության ներկայացուցիչ, սրան էլ սպառիչ պատասխան տաք:

- Նախ, Հայաստանի կողմից բոլոր միջոցները տրամադրվում են` տները կառուցվում են, ճանապարհները կառուցվում են, անհարժեշտ մարդկանց այցելությունները երաշխավորվում են: Ամեն ինչ արվում է, որ չլարվի իրավիճակը եւ հարցերը լուծվեն բանակցային դաշտում: Սա է, թե չէ թեթեւսոլիկությունները՝ ով գնաց, քանի անգամ գնաց, այդ բոլորը տեսել ենք, թե այդ բոլորը վերջում ինչով է ավարտվում: Եկեք այս հարցը այսքանով ավարտենք:

- Շատ լավ, այսօր հայ ռուսական հարաբերություններն ինչպե՞ս կգնահետք, որովհետեւ գիտենք հակառուսական որոշակի տրամադրություններ կան՝ ամենատարբեր մակարդակներում:

- Հակառուսական տրամադրությունները, որոնք որ կան, արդյունք են ոչ թե իշխանության վարքագծի, այլ` ռեւանշիստների պահվածքի: Այդ ընկերները փորձում են քողարկված եւ ուղղակի ցույց տալ, թե Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ է կապված, դա հեռացնում է մեր բարեկամին մեզանից: Ռուսաստանը բազմաթիվ հարցեր ունի եւ լրացուցիչ բեռ կրելու ցանկություն չունի: Ես վստահ եմ, սա է խնդիրը: Ռուսաստանի հետ հարաբերություններ Հայաստանի իշխանությունները գնալով խորացնելու են: Հասկանալի է, որ Ռուսաստանը ունի շահեր, որոնք չեն համընկնում մեր շահերի հետ: Մենք իրավունք չունենք Ռուսաստանից վիրավորվելու, նեղանալու: Պարտավոր չի Ռուսաստանը մեր հոգսերը հոգալու: Որպես ռազմավարական դաշնակից պետք է ամեն ինչ անենք, որ փոխադարձ պայմանավորվածությունները հարգվեն, բայց մեր խնդիրները չբարդենք Ռուսաստանի ուսերին: Ռուսաստանն իր շահերն ունի Ադրբեջանի, Թուրքիայի հետ: Բնական է՝ պետություն է, շահեր ունի: Ինչի՞ պետք է միայն մեր շահերը սպասարկի Ռուսաստանը: Սա է խնդիրը: Եվ այդ մարդիկ, ովքեր չհիմնավորված սպասելիքներ են առաջացնում Ռուսաստանի հետ կապված, դա բերում է Ռուսաստանից որոշ մարդկանց հիասթափության, որը զգացմունքային է դա: Այդ բոլորը հակառուսական տրամադրությունների հիմք է ստեղծում: 

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

https://iravunk.com/sim/?p=235749&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ