Ինձ ոգեշնչել է հայրս, նա էլ է զբաղվել սպորտով

Սպորտ

Օրերս,  Աբու Դաբիում կայացել է խառը մենամարտերի /MMA /Աշխարհի առաջնությունը ։

Հայաստանը ներկայացրել են «Վարդանյան» թիմի սաները ՏԻԳՐԱՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ նվաճել է չեմպիոնական տիտղոսը, իսկ ԱՂԱՍԻ ՊՈՂՈՍՅԱՆԸ, գրավել է երրորդ հորիզոնականը, արժանացել բրոնզե մեդալի։ Մեր մարզիկները Աբու Դաբի էին մեկնել իրենց մարզչի, պրոֆեսիոնալ մարզիկ, մարզիչ, խառը մենամարտերի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ղեկավարությամբ։ Եվ ահա, մեզ հաջողվեց կապ հաստատել Աղասիի և նրա մարզիչ Սարգիս Վարդանյանի հետ։

֊ Շնորհավորում ենք Աղասի, այս նվաճման առթիվ։

֊Շնորհակալ եմ։ Ասեմ, որ մոտավոր երկու ամիս առաջ իմացա, որ պիտի մեկնենք աշխարհի առաջնությանը։ Հիմա 14 տարեկան եմ, 6 տարեկանից եմ պարապել, սկզբից ըմբշամարտով, հետո խառը մենամարտեր /MMA /։Ինձ ոգեշնչել է հայրս, նա էլ է զբաղվել սպորտով։ Տեղում իմացա, թե ում հետ եմ մրցելու։ Առաջին մենամարտը Ուզբեկստանի ներկայացուցչի հետ էր, երկրորդը ԱՄՆ ֊ի, երրորդը ռումինացու։ Ամենադժվարը ամերիկացի մարզիկի հետ մենամարտն էր։ Հաղթանակս նվիրեցի պապիկիս։ Մինչ այս մրցաշարը, ես Վրաստանի Ախմետա քաղաքում կայացած խառը մենամարտերի միջազգային մրցաշարի ժամանակ 61կգ քաշային կարգում փայլուն հաղթանակ տոնեցի վրացի Նիկա Բաչիաշվիլիի նկատմամբ, ով ինձանից մեծ էր, 22 տարեկան էր, Օլիմպիական խաղերի չեմպիոն, Աշխարհի մրցանակակիր, Եվրոպայի մրցանակակիր։ Իսկ ահա Աղասիի մարզիչը ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ նշեց.

«Իմ խորհուրդն է չկոտրվել, այլ պայքարել։ Ես ասեմ, որպես մարզիչ, կարևորը մեդալի գույնը չէ, առաջին անգամ մասնակցել նման մրցաշարի ու բրոնզե մեդալ նվաճել, սա իրոք շատ մեծ նվաճում է մարզիկի համար, սա ոսկե մեդալի պես է։ Իմ սանը Աղասին, շատ մեծ պոտենցիալ ունի, բրոնզե մեդալը կարևոր չէ, ես իմ  աչքերով եմ տեսել, թե նա ինչ կռիվ տվեց։ Ցավոք, մրցավարները անարդար եղան իմ սանի հանդեպ, կողմնապահություն արեցին, Աղասին  հաղթել էր միավորներով, բայց հաղթանակը շնորհեցին արաբ մասնակցին, քանի որ առաջնությունը իրենց երկրում էր կայանում։ Աղասին շատ լավ մարտ վարեց, բայց ակնհայտ էր, որ մրցավարները անարդար վերաբերմունք ցուցաբերեցին։

Չգիտեմ ինչից էր, բայց մեր երկրի հանդեպ մրցավարների կողմից նկատեցի կողմնապահություն։ Բայց դա շատ սխալ եմ համար, սպորտը չի կարելի խառնել քաղաքականության հետ։ Աղասին 4 մենամարտ ունեցավ, սակայն 3 հաղթանակ գրանցեցին, 1 պարտություն։ Նա ոսկե մեդալի էր արժանի։ Այստեղ պատահական մասնակիցներ չէին, բոլոր երկրների ազգային չեմպիոններն էին միայն, ազգային առաջնությունների հաղթողները, առաջին տեղը գրավածները, լավագույնները, սա Հայաստանի առաջին նվաճումն էր։ Իսկ ինչպե՞ս ընտրվեց Աղասին։ Մասնակցեց Հայաստանի առաջնությանը, Հայաստանի կրկնակի չեմպիոն է 62կգ քաշային կարգում, դարձավ համար 1֊ինը, այդպես իրավունք ստացավ մասնակցելու Աբու Դաբիում կայացող աշխարհի առաջնությանը։

֊ Սարգիս, իսկ ինչ խնդիրներ կան։

- Հիմնականում մեր մարզիկները ունեն խնդիր, որ գոնե պետությունը աջակցի, շատ լավ մարզիկներ ունենք, կարողանան գնալ, մասնակցել տարբեր մրցաշարերի, նաև փորձի պակասից եղավ, որ ոսկե մեդալ չեղավ Աղասիի մեդալը ։ Մենք մեր ունեցածով պարապում ենք ու հասնում այսպիսի հաջողությունների, ջանք ու եռանդ չենք խնայում։ Նշեմ, որ Աղասին վերջերս Վրաստանում փայլուն հաղթանակ տոնեց իրենից տարիքով մեծ մրցակցի Օլիմպիական չեմպիոնի հետ ու բացարձակ առավելությամբ ջախջախիչ հաղթանակ տոնեց, ծածանեց մեր եռագույնը։ Նա ժամանակից շուտ տեխնիկական նոկաուտով հաղթեց։ Չնայած տարիքային անհավասարություն և մարզիկների փորձի ու հմտության, հանաձայնվեցինք մենամարտել, քանի որ Աղասիի բոլոր մրցակիցները հրաժարվել էին մրցել իր հետ, առաջարկեցին մրցել Նիկա Բաշիաշվլիի հետ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին