Վիգեն Սրբազանը հորդորել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համաժողովի ղեկավարությանը եւ բոլոր պատվիրակություններին զսպել Ադրբեջանին

Հասարակություն

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը, որի կարգախոսն է «Քրիստոսի սերը առաջնորդում է աշխարհը դեպի հաշտություն և միասնություն», շարունակում է իր աշխատանքները Գերմանիայի Կառլսռուե քաղաքում։

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 8-ը անցկացվող համաժողովին շուրջ 5000 մասնակիցներ ներկայացնում են 351 եկեղեցիներ և հարանվանություններ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունն իր ակտիվ մասնակցությունն է բերում համաժողովի հավաքներին, միջհարանվանական հանդիպումներին, ինչպես նաև ԵՀԽ-ի գործունեությունը համակարգող վեց հանձնաժողովների աշխատանքներին։

Համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ մասնավոր հանդիպում Ուղղափառ և Արևելյան ուղղափառ եկեղեցիների բոլոր ներկայացուցիչների միջև, որի ընթացքում քննարկվեցին եկեղեցական երկու ընտանիքների միջև կապերի սերտացմանն ու ԵՀԽ-ի առաքելության մեջ առավել արդյունավետ փոխգործակցությանն առնչված հարցեր։

Սեպտեմբերի 4-ին Մայր Աթոռի պատվիրակության մի շարք անդամներ Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի գլխավորությամբ մասնակցեցին Հույն Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Պատարագի արարողությանը, որը հանդիսապետում էր Ֆրանսիայում Հույն Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Էմմանուել մետրոպոլիտը։

Նույն օրը, ԵՀԽ ընդհանուր համագումարի հայկական պատվիրակության անդամները Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի հրավերով Քեհլ քաղաքում մասնակցեցին Սուրբ Պատարագին, որից հետո կազմակերպվեց հանդիպում հայ համայնքի հետ։

Իսկ համաժողովի աշխատանքային ընդհանուր հանդիպումների շրջանակներում Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանն անդրադարձավ Արցախի բնակչության հանդեպ Ադրբեջանի կողմից շարունակ իրականացվող ոտնձգություններին՝ հորդորելով համաժողովի ղեկավարությանը և բոլոր պատվիրակություններին գործնական քայլեր ձեռնարկել զսպելու Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը։

Սեպտեմբերի 5-ին համաժողովի հանդիպումների գլխավոր սրահում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակության անդամ դոկ. Դիաննա Ծաղիկյանը հանդես եկավ սուրբգրային սերտողությամբ, որի գլխավոր թեման էր Քրիստոսի սիրո ու ողորմածության դրսևորումը մարդկության կյանքում։

Համաժողովի շրջանակներում Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը եւ Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը հանդիպեցին ԵՀԽ ընտրեալ գլխավոր քարտուղար Ջերի Փիլարին՝ վերջինիս փոխանցելով Վեհափառ Հայրապետի բարեմաղթանքները և վերահաստատելով Հայ Եկեղեցու պատրաստակամությունը՝ սերտ գործակցության հանուն քրիստոնեական սիրո և բարեկամության, աշխարհում խաղաղության և արդարության։

Համաժողովն իր աշխատանքները կավարտի սեպտեմբերի 8-ին, որի արդյունքում ԵՀԽ-ն հանդես կգա աշխարհում առկա մարտահրավերների վերաբերյալ միասնական հայտարարությամբ

305481464-10158981155471408-597328175211595464-n
305523596-10158981155886408-1933027318574029890-n
305564297-10158981155456408-1435542772928541734-n
305625165-10158981155676408-2553842369070736307-n
305705206-10158981155881408-3984273313491688976-n
305761389-10158981155411408-3466578817644182710-n
305910901-10158981155696408-5819161591766786574-n

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում