ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Տխրահռ­չակ ՌՈ­ՄԱ­ՆՈՍ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱ­ՆԸ, որ բա­վա­կա­նին ան­բա­րե­հունչ մա­կա­նուն ու­նի, զար­մա­նա­լի­ո­րեն «առյու­ծի սիրտ» է կե­րել և կա­տա­ղած-կա­տա­ղած սպառ­նա­լիք­ներ է շաղ տա­լիս: Նա մի ֆեյս­բու­քյան գրա­ռում է ա­րել՝ վստա­հեց­նե­լով, որ իր դեմ ո­մանք սկսել են սև քա­րոզ­չու­թյուն տա­նել: Պե­տա­կան վե­րահս­կո­ղու­թյան ծա­ռա­յու­թյան ղե­կա­վար Պետ­րո­սյան Ռո­մա­նո­սը պնդում է, որ ի­րեն ա­նար­գել զրպար­տում են՝ սկսած «ամե­նա­ան­հե­թեթ ու անտ­րա­մա­բա­նա­կան մեղ­սագ­րում­նե­րից» մին­չև «ամե­նա­զազ­րե­լի ու ցան­կա­ցած պա­րա­գա­յում սթափ դա­տող բա­նա­կան մար­դու հա­մար ա­նըն­կա­լե­լի» ու­ղիղ մե­ղադ­րանք­ներ: «Վստա­հեց­նում եմ՝ գա­լու է դրանց պա­տաս­խա­նատ­վու­թյան կան­չե­լու ժա­մա­նա­կը, եւ այն «սա­րե­րի հե­տե­ւում» չէ. պա­տաս­խան է պա­հանջ­վե­լու թե՛ ի­րա­վա­կան, թե՛ քա­ղա­քա­կան և թե՛ բա­րո­յա­կան հար­թու­թյուն­նե­րի մեջ»,- գրել է Ռո­մա­նոսն ու հա­վաս­տի­աց­րել՝ գի­տեն բո­լո­րին՝ ա­նուն առ ա­նուն, պատ­վի­րա­տու­նե­րից մին­չև կա­տա­րող­ներ, կա­տա­րող­նե­րի միջ­նորդ­ներ: Զար­մա­նա­լի է` ով­քեր են ըն­կել Նի­կո­լի Ռո­մա­նո­սի  հե­տև­ից: Ըստ է­ու­թյան՝ նրան թի­րա­խա­վո­րող­նե­րը նրա իսկ խմբից են՝ ինչ-որ ՔՊ-ական­ներ, ում գոր­ծե­րը ՊՎԾ-ն քչփո­րել է կամ կա­րող է քչփո­րել... Ինչ վե­րա­բե­րում է այն վար­կա­ծին, թե Ռո­մա­նո­սին թի­րա­խա­վո­րած­նե­րը կա­րող են լի­նել ընդ­դի­ու­թյան ճամ­բա­րից, ա­պա դա ծի­ծա­ղե­լի է հենց մի­այն այն պատ­ճա­ռով, որ ընդ­դի­մա­դիր­նե­րի հա­մար նա շատ անն­շան թի­րախ է՝ մար­դա մե­կի կա­տա­րա­ծու:

Իսկ հի­մա զար­մա­նա­լու հեր­թը նախ­կին պատ­գա­մա­վոր, քա­ղա­քա­կան մեկ­նա­բան ԱՐ­ՄԱՆ Ա­ԲՈ­ՎՅԱ­ՆԻՆՆ է, ով զար­ման­քով գրում է. «Ադրբե­ջա­նը հայ­տա­րա­րում է, որ Հա­յաս­տա­նը ըն­դու­նել է իր բո­լոր նա­խա­պայ­ման­նե­րը (!!!) և ըստ ռազ­մա­կան հան­ցա­գործ Իլ­համ Ա­լի­ե­ւի` մո­տա­կա ա­միս­նե­րի ըն­թաց­քում Հա­յա­սա­տա­նի հետ հնար­հա­վոր է ստո­րագր­վի «խա­ղա­ղու­թյուն պայ­մա­նա­գիր», ո­րը ըստ է­ու­թյան հան­դի­սա­նա­լու է մեզ հա­մար նոր կա­պի­տու­լյա­ցի­ոն փաս­տա­թուղթ: Ճիշտ է` հայ­կա­կան ԱԳՆ-ն իր հեր­թին ԱՆՍ­ՊԱ­ՍԵ­ԼԻ հայ­տա­րա­րում է, որ Ադր­բե­ջա­նը միտ­ված չէ ի­րա­կան խա­ղա­ղու­թյուն հաս­տա­տել և շա­րու­նա­կում է իր հա­կա­հայ­կա­կան քայ­լե­րը: Եվ այս­տեղ հարց է ա­ռա­ջա­նում, այդ ի՞նչ պա­տա­հեց, որ հայ­կա­կան կող­մը իր հա­մար «вдруг» հայտ­նա­բե­րեց, որ «խա­ղա­ղու­թյան դա­րաշր­ջան»-ի կոն­ցեպ­տը փաս­տա­ցի պայ­թել է, և (արի ու տես) թուրք-ադրբե­ջա­նա­կան ոհ­մա­կը չի ցան­կա­նում խա­ղա­ղու­թյուն: Ես չեմ հեգ­նում, ես պար­զա­պես ու­զում եմ հաս­կա­նալ մի­այն մի բան, այդ ի՞նչ պա­տա­հեց, որ հայ­կա­կան կող­մը իր հա­մար «բա­ցա­հայ­տեց» թուրք-ադրբե­ջա­նա­կան ոհ­մա­կի հա­կա­հայ­կա­կան է­ու­թյու­նը»:

Տե­ղե­կատ­վա­կան անվ­տան­գու­թյան փոր­ձա­գետ ՍԱՄ­ՎԵԼ ՄԱՐ­ՏԻ­ՐՈ­ՍՅԱՆՆ էլ ար­ձա­նագ­րել է, որ «Տե­լեգ­րա­մում բա­վա­կա­նին թեժ պա­տե­րազմ է ըն­թա­նում: Սկզբում կոտ­րել են ադր­բե­ջա­նա­կան ա­լիք­նե­րը: Հի­մա ա­զե­րի­նե­րը փոր­ձում են կոտ­րել մե­րոնց ա­լիք­նե­րը»: Այդ «կի­բեր­պա­տե­րազ­մի» պատ­մու­թյու­նը պա­րու­նա­կում է ոչ այն­քան զար­մա­նա­լի, որ­քան զվար­ճա­լի դրվագ­ներ: Սկզբում  A.S.A.­L.A. WA հայ­կա­կան Տե­լեգ­րամ ա­լի­քի մար­տիկ­նե­րը կոտ­րել է­ին եր­կու ադր­բե­ջա­նա­կան ա­լիք, և քիչ է, որ կոտ­րել է­ին, մի բան էլ ա­զե­րի­նե­րից բա­վա­կա­նին ճոխ առ­ցանց դրա­մա­հա­վաք է­ին կազ­մա­կեր­պել` հա­վաք­ված գու­մարն ուղ­ղե­լով հայ զին­վոր­նե­րին օգ­նե­լու ծրագ­րե­րին: Հե­տո հայտ­նել է­ին «շնոր­հա­կա­լու­թյուն ադր­բե­ջան­ցի ժո­ղովր­դին» հայ­կա­կան բա­նա­կին ֆի­նան­սա­պես օգ­նե­լու հա­մար: Եվ ա­մե­նա­զար­մա­նա­լին այն է, որ այդ շնոր­հա­կա­լու­թյու­նից հե­տո, երբ Տե­լեգ­րա­մի հայ­կա­կան ողջ հատ­վա­ծը «ղժժում» էր ա­զե­րի­նե­րի վրա, նվի­րատ­վու­թյուն­նե­րի հոս­քը դեռ 2-3 օր շա­րու­նակ­վեց: Ին­չև­է, այս կի­րա­կի ի պա­տաս­խան ա­զե­րի­նե­րը փոր­ձե­ցին կոտ­րել հայ­կա­կան Ar­me­ni­an Life ա­լի­քը, սա­կայն ժա­մեր անց այն վե­րա­կանգն­վեց:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում