ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
Արդեն բազմաթիվ ԶԼՄ-ներ հաղորդել են, որ Նիկոլը ՔՊ-ի ակտիվի հետ փակ նիստին տեղեկացրել է, որ «կիրթ ընկեր» Իլհամի բոլոր պահանջները բավարարվելու են, ու մինչեւ տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր է կնքվելու: Ու թեեւ ՔՊ-ականների մի մասը կենդանական բնազդով զգում է, որ դա դառնալու է իրենց բոլորի վերջը, սակայն ինչպես վայել է հանցակիցներին, որևեւէ կերպ չեն առարկում: Ըստ կապիտուլյանտի մերձավորագույն շրջապատին մոտ կանգնած աղբյուրի, Նիկոլը սակայն կուսակիցներից թաքցրել է ամենացավոտ դետալը: Այն է` որ որոշված է ստորագրումը կատարել նոյեմբերի 9-ին, եւ անգամ նախատեսված է այդ օրը հռչակել տոն՝ անունը դնելով «խաղաղության եւ ողջամտության օր»:
https://iravunk.com/sim/?p=235581&l=am/