ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՐԿԵՍ` ՀԱՆՈՒՆ «ՓՐԿՉԻ» ՓՐԿՈՒԹՅԱՆ

Վերլուծություն

Եվ այս­պես, նախ­կին քա­ղա­քա­պետ Հայկ Մա­րու­թյա­նը վե­րա­դառ­նում է բեմ: Սա­կայն այդ «վե­րա­դար­ձը» մի տե­սակ շատ քա­ղա­քա­կա­նաց­ված է: Խո­սում է «հե­տև­ի մուտ­քից մտնող­նե­րի» հեր­թի մա­սին և հի­շա­տա­կում այդ հեր­թում «Մա­րու­քյան ազ­գա­նու­նով» մար­դուն գտնե­լու մա­սին: Այ­սինք` մի­ան­գա­մից «փչաց­նում» է Գի­քոր-Նի­կո­լի հա­տուկ հանձ­նա­րա­րու­թյուն­նե­րի գծով Էդ­մոն Մա­րու­քյա­նին... Հարց է ծա­գում` ի՞նչ նպա­տա­կով է խա­ղարկ­վում այդ կրկե­սը:

ԻՆՉ­ՊԵՍ ՓՈ­ՇԻ­ԱՑ­ՆԵԼ ՀԱՆ­ՐԱ­ՅԻՆ ՈՒ­ՇԱԴ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

Թե­րևս առ­ջև­ում կլի­նի Մա­րու­թյան-Մա­րու­քյան «մե­նա­մար­տը», թե ի­րեն­ցից ով է ա­վե­լի «հե­տույ­քաբ­նակ», հե­տո թե­րևս կանց­նեն այն ոչ պառ­լա­մեն­տա­կան դարձ­ված­քին, ո­րով ժա­մա­նա­կին ԱԺ դահ­լի­ճում փո­խա­նակ­վե­ցին Էդ­մոն Մա­րու­քյա­նը և Ա­լեն Սի­մո­նյա­նը, հե­տո մի­գու­ցե Սա­սուն Մի­քա­յե­լյա­նի «լայն սիլ­լա» տա­լու դե­րը նրան­ցից մե­կը կստանձ­նի... Քա­ղա­քա­կան կրկես է լի­նե­լու: Տար­բե­րակ­նե­րից մե­կը` «փոփ­քոր­նի» և գա­րեջ­րի պա­շար ձեռք բե­րել և դի­տել զվար­ճան­քը: Երկ­րորդ տար­բե­րա­կը` դա դի­տար­կել որ­պես մա­հա­ցու մար­տահ­րա­վեր­նե­րից շե­ղող տե­ղե­կատ­վա­կան աղ­մուկ և կրկե­սի հան­դի­սա­տես չլի­նել: Մա­նա­վանդ` մաս­նա­կից­նե­րից մե­կի պա­րա­գա­յում «Դու­խով» մա­կագ­րու­թյու­նը գլխար­կից ան­ցել է ճա­կատ և ընդ­միշտ դաջ­վել այդ­տեղ, իսկ երկ­րոր­դը փոր­ձում է մո­ռաց­նել, որ «Դու­խով» գլխարկ է կրել, ընդ ո­րում` հա­յե­րից նե­րո­ղու­թյուն չի խնդրել «սև­ե­րի և սպի­տակ­նե­րի» բա­ժա­նե­լու հա­մար, ուր հայ­րե­նա­սեր­նե­րը սև է­ին ո­րակ­վել, իսկ հայ­րե­նա­դավ­նե­րը` սպի­տակ:

Այդ կրկե­սի առն­չու­թյամբ ՀՀԿ խորհր­դի ան­դամ, PR-ի մաս­նա­գետ Հայկ Դեր­զյա­նը նշել է. «Երբեք չեմ սի­րել պա­տե­հա­պաշտ­նե­րի: Ոչ քա­ղա­քա­կան­նե­րին և ոչ էլ շո­ու­բիզ­նե­սյան... Դրանք եր­բեք չեն փոխ­վում` ա­մեն իշ­խա­նու­թյան ա­րև: Ու որ շատ ան­կեղծ խո­սենք` ՔՊ-ում ծանր պա­հե­րին մնա­ցած­նե­րը ա­վե­լի թա­սի­բով գտնվե­ցին, քան փախ­նող ու հի­մա ընդ­դի­մա­դիր ձև­ա­ցող առ­նետ­նե­րը: Բո­լո­րիդ լավ հի­շում ենք: Ձե­զա­նից ոչ մեկը մեր կո­շի­կի տա­կի ցե­խը չար­ժի ու հույս էլ չու­նե­նանք, որ հա­ջո­ղե­լու եք: Ան­գամ քա­ղա­քա­կան շա­հե­րին հա­կա­ռակ` ձեր տե­սա­կին ճզմե­լու ենք»:

Դա, ան­շուշտ, վե­րա­բե­րում է ա­վե­լի լայն շրջա­նակ­նե­րին, քան վե­րը նշված զույ­գը: Քա­ղա­քա­կան դաշ­տը հի­մա լցված է «ո՛չ նախ­կին, ո՛չ ներ­կա» սոռ­տի կաս­կա­ծե­լի դեմ­քե­րով, ո­րոնց գոր­ծա­ռույթն է փո­շի­աց­նել հան­րա­յին հա­մակ­րանքն ու հա­կակ­րան­քը: Շե­ղել կա­պի­տու­լյան­տա­կան խուն­տա­յից ձեր­բա­զատ­վե­լու կեն­սա­կան գերխնդ­րից, նա­և ա­զա­տե­լու խղճի խայ­թից (եթե այդ­պի­սին կա) 2018-ին բա­ցար­ձակ տա­կան­քի հե­տև­ից գնա­լով «Սեր­ժին մեր­ժե­լու» հա­մար: Մեջ­նե­րը կան նա­և լրիվ հա­կա­հի­գի­ե­նիկ կեղ­տա­բե­րան կեր­պար­ներ, ո­րոնք պի­տի զբա­ղեց­նեն ժե­խի այն հատ­վա­ծին, ո­րը ձանձ­րա­ցել է Նի­կո­լի կուռ­քից և նոր կուռ­քեր է փնտրում: Որ­պես­զի նոր կուռ­քե­րը պա­հեն ցած­րա­խավ­նե­րի ակտի­վու­թյու­նը և թույլ չտան խա­վա­րա­սեր­նե­րի պես ծա­կու­ծուկ մտնե­լը... Կարճ ա­սած` բո­լոր ճա­շակ­նե­րի և նա­խա­սի­րու­թյուն­նե­րի տեր մարդ­կանց հա­մար գե­նե­րաց­վում են մա­նի­պու­լյա­տիվ, ֆեյք «գոր­ծիչ­ներ», ում գոր­ծա­ռույթն է փո­շի­աց­նել հան­րա­յին ու­շադ­րու­թյու­նը, փո­շի­աց­նել հան­րա­յին զայ­րույ­թը, շե­ղել կեղծ ուղ­ղու­թյուն­նե­րով ու դրա­նով ա­պա­հո­վել ստա­մոք­սով մտա­ծող ազ­գա­մերժ­նե­րի «փրկչի» փրկու­թյու­նը: Ա­պա­հո­վել գո­նե մինչ այն պա­հը, երբ կստո­րագ­րի պե­տա­կա­նու­թյու­նը չե­ղար­կող վերջ­նա­կան, անշր­ջե­լի կա­պի­տու­լյա­ցի­ան:

Մե­դի­ագ­րա­գի­տու­թյան հան­րա­յին դա­սըն­թաց­նե­րի պատ­րաստ­վող Դեր­զյա­նը շեշ­տում է մի ե­րև­ույթ, ո­րը բնու­թագր­վում է Wha­ta­bo­u­tism եզ­րույ­թով: Անգ­լե­րեն What abo­ut նշա­նա­կում է «ի՞նչ կա­սեք» այս կամ այն բա­նի մա­սին: Ըստ փոր­ձա­գե­տի. «Երբ ա­սում են, որ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը բե­րեց տա­րածք­նե­րի կո­րուստ, կա­պի­տու­լյա­ցի­ա, հա­զա­րա­վոր զո­հեր, իշ­խա­նու­թյան քա­րոզ­չա­մե­քե­նան, կամ ո­մանք ա­սում են what abo­ut նախ­կին բա­նակ­ցող­ներ: Երբ ա­սում են, որ Փա­շի­նյա­նին պետք է հե­ռաց­նել, քա­նի որ նա տա­նում է պե­տու­թյու­նը կոր­ծան­ման, լա­տենտ նի­կո­լա­կան­նե­րը և ո­րև­է այլ ու­ժի գա­լու և կա­րի­ե­րա ա­նե­լու հույ­սով ո­մանք ա­սում են what about ընդ­դի­մա­դիր­ներ... ա­ռանց փոր­ձե­լու ինք­նու­րույն մի բան ա­նել, կամ գալ ու թե­կուզ խոր­հուր­դի ու քննա­դա­տու­թյան տես­քով օ­գուտ տալ... Կոր­ծա­նա­րար թեզ է, ո­րը դեռ աշ­խա­տում է և ո­մանք մեծ սի­րով այդ վի­րու­սով վա­րակ­վում են: Ձեր­բա­զատ­վեք what­a­bo­u­tism վի­րու­սից: Այն խլում է տա­րածք­ներ, մարդ­կա­յին կյան­քեր և պե­տա­կա­նու­թյուն»:

ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆ­ՏԻ ՆՈՐ «ՇՈՒՍՏ­ՐԻ­ՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ»

Vijvacq 

Վլա­դի­վոս­տոկ «գի­քո­րու­թյուն» ա­նե­լու մեկ­նած Նի­կո­լը չի մո­ռա­ցել օ­պե­րա­տի­վո­րեն քայլ կա­տա­րել, ո­րը դժվար թե դուր գա Վլա­դի­վոս­տո­կի տի­րո­ջը` Վլա­դի­միր Պու­տի­նին, սա­կայն շատ բնո­րոշ է ստա­խոս և գո­ղին գո­ղա­կից ճոր­տին: Նա շտա­պում է քծնա­խառն շնոր­հա­վո­րել բրի­տա­նա­կան նոր վար­չա­պետ Լիզ Թրա­սին, մաս­նա­վո­րա­պես. «Վստահ եմ, որ Ձեր ա­ռաջ­նոր­դու­թյամբ, ինչ­պես նա­և շնոր­հիվ Ձեր՝ պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­րուստ փոր­ձի՝ Մի­ա­ցյալ Թա­գա­վո­րու­թյու­նը կշա­րու­նա­կի զար­գա­նալ և բար­գա­վա­ճել՝ իր ծան­րակ­շիռ ա­վան­դը բե­րե­լով գլո­բալ մար­տահ­րա­վեր­նե­րի հաղ­թա­հար­մա­նը:

Հա­յաս­տա­նը մե­ծա­պես կա­րև­ո­րում է Մի­ա­ցյալ Թա­գա­վո­րու­թյան հետ բազ­մա­շերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հե­տա­գա զար­գա­ցումն ու խո­րա­ցու­մը՝ խարսխ­ված ժո­ղովր­դա­վա­րա­կան ար­ժեք­նե­րի, գործ­նա­կան շա­հե­րի և փո­խա­դարձ հար­գան­քի վրա:

Այս ա­ռու­մով լի­ա­հույս եմ, որ Ձեր կա­ռա­վար­ման օ­րոք հայ-բրի­տա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը նոր խթան և ո­րակ կստա­նան՝ ի շահ մեր երկր­նե­րի բար­գա­վաճ­ման և մեր բա­րե­կամ ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րօ­րու­թյան»:

Ին­չո՞ւ է այդ­պես շտա­պում քծնել, այն էլ` Լոն­դո­նի թշնա­մի Պու­տի­նի գրե­թե քթի տակ: Ո­րով­հե­տև պլե­բե­յի իր բնազ­դով զգում է, որ Լիզ Թրա­սը, իր թվա­ցյալ բթամ­տու­թյամբ հան­դերձ, Բրի­տա­նի­ա­յի «խոր­քա­յին պե­տու­թյան» գործ­նա­կա­նում ան­մի­ջա­կան ներ­կա­յա­ցու­ցիչն է: Հա­վա­նա­բար Նի­կո­լը չգի­տի էլ, թե ինչ է «խոր­քա­յին պե­տու­թյու­նը», հա­վա­նա­բար այդ­պի­սի բա­ռեր էլ չգի­տի, բայց ճոր­տի պլե­բե­յա­կան հո­գին հո անվ­րեպ զա­նա­զա­նում է աշ­խար­հի ի­րա­կան հզոր­նե­րին... «Ադեկ­վադ» մի­ա­բա­նու­թյան հիմ­նա­դիր Ար­թուր Դա­նի­ե­լյա­նը շեշ­տադ­րում է հե­տաքր­քիր պատ­մա­կան փաս­տեր. «Շատ ա­վե­լի նեղ շրջա­նակ­նե­րում նա (Թրա­սը-խմբ.) հայտ­նի է որ­պես բա­րոն Գեր­վիլ Հո­վար­դի պրո­տե­ժե: Հենց Հո­վար­դի լոն­դո­նյան տանն էր տե­ղա­կայ­վել Թրաս­սի նա­խընտ­րա­կան շտա­բը: Նույ­նիսկ մին­չև բրի­տա­նա­կան հե­տա­խու­զու­թյու­նում բա­րոն Հո­վար­դի աշ­խա­տե­լը, իր տոհ­մա­կան այս տու­նը դա­րեր շա­րու­նակ ե­ղել է անգ­լի­ա­կան քա­ղա­քա­կան պայ­քա­րի կի­զա­կե­տում: Հո­վար­դի տոհ­մում բո­լո­րը լորդ են: Հայ­րը հայտ­նի զին­վո­րա­կան էր, պա­պը` ՄԹ պառ­լա­մեն­տի «նա­յող» (իրենց մոտ դա կոչ­վում է «serjeant-at-arms»), պա­պու պա­պը Սաֆ­ֆոլ­կի կոմսն էր և այդ­պես շա­րու­նակ: Հո­վար­դի տոհ­մը միշտ պե­տու­թյան կա­ռա­վար­ման ա­ռա­ջին շար­քե­րում է ե­ղել ընդ­հուպ Ռի­չարդ 3-րդի ժա­մա­նակ­նե­րը: Հո­վարդ­նե­րը ժա­ռան­գա­բար փո­խան­ցում են ոչ մի­այն լոր­դի կո­չու­մը և ա­թո­ռը Լոր­դե­րի պա­լա­տում, այլ նա­և թա­գա­վո­րու­թյան հի­ե­րար­խի­ա­յում 8-րդ տո­ղը զբա­ղեց­նող Կոմս Մար­շա­լի պաշ­տո­նը»:

Ի դեպ, Նի­կո­լի բա­ցա­հայտ և ծպտյալ սպա­սա­վոր­նե­րը հի­մա էլ «շուստ­րի­ա­բար» նոր թե­մա են խցկում` շե­ղե­լու և «մեր­ժիզ­մի» ի­ներ­ցի­ան պա­հե­լը: Ինչ­պես նշում է Է­դո­ւարդ Շար­մա­զա­նո­վը. «Ասում եք՝ ին­չո՞ւ Սեր­ժը 2018-ին ա­ռա­ջադր­վեց… Ճիշտ ա­րեց ու շատ էլ լավ ա­րեց: Ա­ռա­ջադր­վեց, որ Ար­ցա­խը մնա հայ­կա­կան, Շու­շին ու Հադ­րու­թը, Դա­դի­վանքն ու Ղա­զան­չե­ցո­ցը մե­րը մնան: Դուք ձեզ կո­տո­րե­լով ՀՀԿ է­իք մեր­ժում, հի­մա ե­կել ա­սում եք՝ չպետք է ա­ռա­ջադր­վե՞ր»: ՀՀԿ խոս­նա­կը նա­և շեշ­տում է. «Հա­զար եմ ա­սել, ա­վե­լի լավ է ան­հույս նի­կո­լիստ լի­նել, քան բազ­մա­կու­սակ­ցա­կան հե­տույ­քա­պաշտ հա­ճա­խորդ»: Ան­շուշտ, կո­պիտ է ա­սում, սա­կայն փաստ է` այ­սօր սրբի պատ­մու­ճան հագ­նե­լով` 2018-ի մեր­ժող­նե­րը փոր­ձում են ի­րենց ֆեյք ընդ­դի­մա­դիր ներ­կա­յու­թյամբ լցնել ընդ­դի­մա­դիր հար­թա­կը և լրատ­վա­դաշ­տը: Ա­ռա­ջի­կա­յում դի­մակ­ներ են, որ ի­րար հե­տև­ից պատռ­վե­լու են:

 ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում