Թուրքիան շարունակում է գերիշխել Հարավային Կովկասում՝ տարեցտարի ամրապնդելով իր դիրքերը

Հանդիպում

«Իրավունք»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ, քաղաքագետ, Սոցիալական կիրառական հիմնախնդիրների ուսումնասիրության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Իվանովիչ Ժիլինը։

-Ալեքսանդր Իվանովիչ, ինչպե՞ս եք տեսնում ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման սցենարը, այդ թվում՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։

- Թուրքիան շարունակում է գերիշխել այս տարածքում՝ ամեն տարի ամրապնդելով իր դիրքերը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անկեղծ ասած, փայլուն քաղաքական գործիչ է. Նա իր շահերը առաջ է  տանում ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հարաբերություններում: Մոսկվան այնքան «հանդուրժող» է նրա նկատմամբ, որովհետև եթե վաղը Թուրքիան փակի ծովային ուղիները, ապա Սիրիայում մեր խմբավորումը կհայտնվի շրջափակման մեջ։

- Ձեր կարծիքով, որո՞նք են ԼՂ հարցում Հայաստանի պարտության պատճառները։ Ձեր կարծիքով ո՞վ պետք է պատասխանատվություն կրի: Ռուսաստանում ինչ-որ մեկը վերլուծել է պատերազմի արդյունքները, որի ժամանակ պայմանականորեն ռուսական տիպի բանակը պարտություն կրեց թուրքական բանակից,  պայմանականորեն, ՆԱՏՕ-ի մոդելի բանակից:

-Ես հարցը այդպես չէի դնի, որ ռուսական բանակը պարտություն է կրել։ Քանի որ նա չի մասնակցել ռազմական հակամարտությանը։ Իմ տեսակետը միանշանակ է՝ հայ ժողովուրդը չէ, որ պարտվեց։ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը պարտվեցին պատերազմում: Ավելի ճիշտ՝ հանձնվեցին Հայաստանի ու նրա ժողովրդի շահերը՝ հանուն իրենց մերկանտիլ շահերի։  Դա դավաճանություն էր երկրի ու ժողովրդի հանդեպ, որի ներկայացուցիչները զոհվեցին՝ իրենց երեխաների ու թոռների կենսատարածքը պահպանելու համար։ Եվ նրանց դավաճանեցին մի խումբ քաղաքական գործիչներ՝ հանուն իրենց իշխանության, կարդացեք՝ կերակրամանի, պահելու։ Ո՞ւմ համար էր գաղտնիք, որ Թուրքիան կանի այն, ինչ արեց պաշտոնական Բաքվի ձեռքով։ Թե՞ Փաշինյանը չտեսավ, թե Անկարան ինչ արագությամբ է զինում ադրբեջանական բանակը, իր սպաներին ուղարկում դրա շարքերը, անօդաչու սարքեր մատակարարում, ինչը, ի դեպ, հաղթանակ ապահովեց։ Այս ամենը տեսանելի էր, բայց Հայաստանի քաղաքական ղեկավարությունը մատը չխբեց դիմակայություն կազմակերպելու համար:

-ՌԴ-ին ԼՂՀ-ի միանալու սցենարը իրատեսակա՞ն է։

-Սա առաջին հերթին չպետք է որոշի Ռուսաստանը, հատկապես ներկա իրավիճակում։ Մերձեցման նախաձեռնությունները պետք է լինեն ԼՂՀ-ից և հենց Հայաստանից։ Մենք դա չենք տեսնում: Հետևաբար, ռուս ժողովրդի մի մասի մոտ առաջանում է զգացում, որ պաշտոնական Երևանի կողմից սպառողական դիրքորոշում է դրսեւորվում` ռուսներ, եկեք մեզ պաշտպանեք և գնացեք գրողի ծոցը, մենք ինքներս գիտենք ինչպես վարվենք…

Սարգիս Սարգսյան

Մոսկվա-Երևան

https://iravunk.com/sim/?p=235537&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ